Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսեցինք պարտություններով

Ապրիլ 19,2015 22:49 Share

Ծաղկաձորում եւ Չինաստանի Չենդու քաղաքում միաժամանակ մեկնարկեցին շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի թիմային առաջնությունները:

Ծաղկաձորում մեր տղամարդկանց ազգային հավաքականը մեկնարկային տուրում հանդիպեց Իսրայելի ընտրանուն եւ զիջեց 1,5:2,5 հաշվով: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը միավորը բաժանեցին, իսկ Վլադիմիր Հակոբյանը պարտվեց:

Չինաստանում անհաջող մեկնարկեց նաեւ մեր կանանց ընտրանին, որը 1:3 հաշվով տանուլ տվեցին տանտիրուհիներին: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին, իսկ ահա Լիլիթ Գալստյանն ու Մարիա Կուրսովան զիջեցին մրցակիցներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ chengdu2015.fide.com-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել