Օրվա լրահոսը

Կայացավ «Հայոց ցեղասպանության դասերը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողովը

Ապրիլի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Եվրասիա միջազգային համալսարանի նախաձեռնությամբ անցկացվեց «Հայոց ցեղասպանության դասերը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բացման խոսքով հանդես եկավ ԵՄՀ ռեկտոր, աշխ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Նա ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի «Հայոց ցեղասպանությունը և հայ կինը» թեմայով զեկուցումը: Փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարարի ողջույնը գիտաժողովի մասնակիցներին՝

Բաց  նամակ  Ռուսաստանի  հայ համայնքի մտավորականներին  և ակտիվ երիտասարդությանը

Մենք այս նամակով  դիմում ենք ձեզ` Ռուսաստանում  բնակվող հայրենապաշտ մտավորականներ  և  հայրենասեր ակտիվ  երիտասարդներ, Հայ ազգը մի շաբաթից   հարգելու Է  20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից  մեկը՝  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։  Այդ պատմական իրադարձությունների պատճառով մենք ոչ միայն կորցրեցինք  ազգի լավագույն զավակներին, այլ նաև մեր  պատմական հայրենիքի մեծ մասը, ինչը ստիպեց հայությանը ցրվել աշխարհով մեկ: Հարյուր տարի

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման մրցանակակիրը հայտնի կլինի աշնանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանի կարծիքով մրցանակաբաշխությունը տարբերվում է մյուսներից, այն Հայաստանին ճանաչում է բերում «Այս ծրագիրը յուրահատուկ է  նրանով, որ իր տեսակով չի նմանվում այն տասնյակ ծրագրերին, որոնք օժանդակում ենք, կամ կանգնում ենք այդ ծրագրի կողքին: Այս ծրագիրը նպաստում է այն իրականությանը, որտեղ մեր երկրի անունը եւ ՏՏ ոլորտի կարեւորության ճանաչումը էլ ավելի է տարածվում

Ռուբեն Եգանյան. «Հեռու չէ այն ժամանակը, երբ մահացածների թիվը կգերազանցի ծնվածների թվին» (Տեսանյութ)

Ռուբեն Եգանյանի կարծիքով՝ իրավիճակը փոխելու հիմնական ճանապարհը ծնելիության վրա ներազդումն է «Ծնելիությունը նվազում է եւ շարունակելու է նվազել»,- ապրիլի 18-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Նրա կանխատեսմամբ՝ Հայաստանից հեռու չէ այն ժամանակը, երբ մահացածների թիվը կգերազանցի ծնվածների թվին. «Այսօր առայժմ մենք ունենք բնական աճ՝ այսօրվա դրությամբ 13-14 հազարով ծնվածների

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Մոսկվայում

Ապրիլի 17-ին ԱՊՀ երկրների ինստիտուտի, Ռուսաստանի Հանրային խորհրդի ու Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ Մոսկվայի «President» հյուրանոցում տեղի ունեցավ «Հանցանքն առանց վաղեմության ժամկետի. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը, մոսկովյան բուհերի

Ժողովրդական երգից մինչև բլյուզ և ռոք

Գյումրեցի երիտասարդ երգիչները պատրաստվում են համերգի Մայիսի 2 -ին՝ ժամը 18:00-ին, Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա գյումրեցի սիրված  երգիչների և ARATTA ethno jazz band-ի համատեղ համերգային ծրագիրը, որին կմասնակցեն «Շանթ» հեռուստաընկերության «X ֆակտոր» նախագծի երկրորդ և երրորդ եթերաշրջանների հաղթողներ Կիմ Գրիգորյանն ու Վահե Մարգարյանը, Արմեն Եդիգարյանը, Սևակ Խաչատրյանը, Կարեն Աթոյանը, Սերոբ Հարությունյանը և

Քննարկվել է պատմության դասագրքերի խեղաթյուրման հարցը. Տեղի է ունեցել ՀԱԿ-ի վարչության նիստ

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: Նիստը քննարկել է Հայաստանի մի շարք համայնքներում տեղական հանրաքվեների անցկացման և համայնքների խոշորացման հարցով Կոնգրեսի ձևավորած աշխատանքային խմբի մշակած հայտարարության նախագիծը: Նիստին մասնակցել են համայնքների ներկայացուցիչներ: Որոշում է կայացվել Կոնգրեսի պատգամավորների մասնակցությամբ խմբերի ձևավորման և խնդրո առարկա համայնքներ այցելելու վերաբերյալ: Վարչությունը քննարկել է ապրիլի 24-ին`

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Հայոց ցեղասպանության ճանաչումը ձնագնդի  էֆեկտով մեծանում է» (Տեսանյութ)

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքերով՝ ճանաչման գործընթացը Ամերիկայի հասարակության ներսում ստեղծել է ճանաչման անհրաժեշտության գիտակցություն Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ապրիլի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի՝ ԱՄՆ կատարած չնախատեսված այցին: «Վստահաբար, վտանգ են տեսել նաեւ Միացյալ Նահանգներից, որովհետեւ վերջին շրջանում երկու նահանգ նորից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա: Քաղաքագետը

Ռուբեն Եգանյան. «Չեմ կարծում, որ միգրանտների իրավիճակը էապես կփոխվի» (Տեսանյութ)

Ռուբեն Եգանյանի կարծիքով՝ որոշ դեպքերում աշխատատեղերը եւ վաստակի մեծությունը այնքան է պակասել, որ մեկնելու տնտեսական իմաստը հարցականի տակ է դարձել «Բավարար հիմքեր չկան սպասելու համար,  որ մեր միգրանտների վիճակը Ռուսաստանում կփոխվի եւ կբարելավվի»,- ապրիլի 18-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Մանրամասները՝  տեսանյութում: Նա հայտարարեց, որ երեւույթը որոշ խավերի համար

Ռուբեն Հայրապետյանը վերընտրվեց

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացված ՀՖՖ 13-րդ ժողովի օրակարգային հարցերի մասին զեկույց-հաշվետվությունները լսելուց եւ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի հաստատումից հետո ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվեց միայն մեկ թեկնածուի անուն՝ Ռուբեն Հայրապետյան, որի օգտին ժողովի պատվիրակները կողմ քվեարկեցին միաձայն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Թե ինչու Կանաչ կիրակի

Քրիստոնեական ավանդության մեջ Մեծ պահքի քառասուն օրերից հետո հետեւում է հիսունօրյա մի շրջան, որտեղ այդ ընթացքում քրիստոնեական եկեղեցու ծիսակարգի մեջ տեղի է ունենում վերակենդանացում` հոգեւոր գարուն, երբ Քրիստոսի ներկայության հետ միաժամանակ կան նաեւ «գունեղ» կիրակիներ՝ օրինակ, Հարության կիրակիին հաջորդող կիրակին կոչվում է Նոր կիրակի կամ Կրկնազատիկ, որին հաջորդում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, այնուհետեւ Կարմիր

Արմեն Մուրադյանը բացահայտելու է ընդդիմախոսներին

Նախարարը պարզելու է, թե ինչու են մարդիկ ալյուրի հարստացման դեմ արտահայտվում  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումներին պատրաստվում է նաեւ առողջապահության նախարարությունը: Այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ համաճարակաբանական հսկողությունն ուժեղացվել է սահմաններից սկսած անցակետերում, բոլոր հյուրանոցները կցվել են համապատասխան պոլիկլինիկաներին, ուժեղացվել են պոլիկլինիկական ծառայությունները, հիվանդանոցային ցանցը, բոլորը ապահովված

Երիցս թրքություն

Ականջդ կանչի՛, մեծն Սերվանտես, գիտեիր, գուշակել էիր, թերեւս, նաեւ առնչվել, երբ ժամանակների մեջ չժանգոտվող քո էպոսի հերոսներն էիր ստեղծում, եւ Սանչո Պանսայի շուրթերով երդում հռչակեցիր՝ թուրք լինեմ, թե սուտ ասեմ: Ես չգիտեմ, թե քո հրաշալի վեպի թուրքերեն թարգմանության մեջ այս տողերը մնացել են, թե խմբագրվել, չգիտեմ նաեւ, թե թուրքերեն թարգմանվե՞լ է վեպդ արդյոք, բայց մտածում

Ռուբեն Հայրապետյանի սկզբունքները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր կայացած ՀՖՖ 13-րդ ժողովում, որը հաշվետու լինելուց բացի նաեւ ընտրական է, որպես գլխավոր ուղերձ հակիրճ անդրադարձավ այն հիմնարար սկզբունքներին, որոնք ոչ միայն վերջին չորս տարիներին, այլեւ իր պաշտոնավարության հենց սկզբից դրվել են հայկական ֆուտբոլի զարգացման հիմքում: Դրանք են: Հայկական ֆուտբոլում հաստատել ֆուտբոլային շահերի գերակայություն: ՀՖՖ եկամուտների ավելացում եւ

Հայաստանի խորհրդարանի ամոթը

ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ ՀԱԿ-ի հերթական պառակտման եւ ԱԺ-ի կողմից ընդունվելիք Ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերաբերյալ հայտարարության մասին: – Ձեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ տարբեր երկրների խորհրդարաններն այս օրերին Հայոց ցեղասպանությունը դատապարտող, Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւեր են ընդունում, Եվրախորհրդարանն էլ իր դիրքորոշումը հստակեցրեց, Հռոմի պապը պատարագ մատուցեց եւ հստակ ուղերձներ հղեց մարդկությանը, բայց Հայաստանի խորհրդարանի

Պատվաստումների շնորհիվ Հայաստանը հռչակվել է մի շարք վարակիչ հիվանդություններից ազատ երկիր

«Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆտերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը հնարավոր է եւ հասանելի»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցնում է առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Ապրիլի 21-25-ը մեր երկրում կմեկնարկի «Իմունիզացիայի եվրոպական շաբաթ»-ը: Տիկին Սահակյանի մեկնաբանմամբ՝ ամենամյա այս միջոցառման գերխնդիրը պատվաստումների մասին հանրային իրազեկության բարձրացումն է եւ

«Մենք փուչիկ փչող ազգ ենք, ասում էինք, թե Աշտարակի մոտ նոր Հալեպ ենք կառուցելու՝ ի՞նչ եղավ». Դավիթ Գասպարյան

«Երբ ասում ենք, որ մշակութային ցեղասպանություն է լինում, մենք հասկանում ենք վանքերը, եկեղեցիները: Բայց մշակութային բարձրագույն արժեքը լեզուն է: Հնարավոր է լեզվի գործածությունն արգելել եւ լինգվոցիդ անել: Արեւմտահայության դեպքում ցեղասպանել են նաեւ լեզվակիր հանրությանը, հատուկ հրամանով արգելել են հայերեն խոսել»,- այսօր «Հայք» կենտրոնում խոսելով լեզվական ցեղասպանության մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց լեզվաբան Ավիկ Մարությանը: Նրա խոսքերով՝

Վերադարձ ինքնությանը՝ 30 տարեկանից հետո

Մարո Մադոյան-Ալաջաջյանն ամերիկացի գրող Մարկ Մուստյանի «Ժանդարմը» մրցանակակիր գործը հայերեն է թարգմանել Ամերիկաբնակ գրականագետ եւ թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանը թուրք գրող Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» թարգմանելուց հետո, ձեռնամուխ էր եղել նաեւ ամերիկացի գրող Մարկ Մուստյանի «Ժանդարմը» վեպի թարգմանությանը: 5 տարի առաջ լույս տեսած «Ժանդարմը» հեղինակին մի շարք մրցանակներ է բերել, այն թարգմանվել է 10 լեզուներով: «Առավոտի»

«Ինչքան էլ գոռացեք, թե  Թուրքիային ծնկի ենք բերելու, ոչ մեկին էլ ծնկի չեք բերի, դո՛ւք եք ծնկի գալու». Վարդան Հարությունյան

Այսօր «Հայք» կենտրոնում հրավիրած ասուլիսում խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասաց, որ Հայաստանը կողմնորոշման խնդիր ունի. «Եթե մենք գնալու ենք ԵՏՄ, եթե մենք գնալու ենք Ուզբեկստան եւ Հյուսիսային Կորեա, աշխարհը մեզանով չի զբաղվելու: Ինչքան էլ գոռացեք, ասեք, թե  Թուրքիային ծնկի ենք բերելու, ոչ մեկին էլ ծնկի չեք բերի: Դուք եք ծնկի

Էդմոն Մարուքյան. Առաջարկում եմ նախատեսել զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու պետության պարտականություն

Այսօր շրջանառության մեջ եմ դրել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով մասնավորապես նախատեսվում է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների ստացած վնասվածքներն արտերկրում բուժման, ճանապարհածախսի և կացության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու պետության պարտականությունը և զինծառայողի իրավունքը: Գործող օրենսդրության համաձայն՝ բոլոր այն դեպքերում, երբ Հանրապետության տարածքում գործող

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Հայկական հարցի գործոնը աշխատում է Թուրքիային ԵՄ անդամակցությունից հետ պահելու համար» (Տեսանյութ)

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքերով՝ Թուրքիան փորձում է ձերբազատվել այդ հարցից, իսկ ընդունվող բանաձեւերը ավելի ու ավելի ուժեղացնում են այդ գործոնը «Հայկական հարցը դառնում է քաղաքական գործոն»,- ապրիլի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով՝ դա ակտիվ աշխատում է Թուրքիա-Արեւմուտք հարաբերություններում. «Որքանով էլ իրավաբանորեն Թուրքիայի անդամակցությունը չպայմանավորվի այս կամ այն

«Իմ զավակներին կտակում եմ՝ պետք է վերցնել Ղարսն ու Նախիջեւանը, եթե չանեն՝ ուրեմն իմը չեն». Ազատ Արշակյան

«Գալիպոլիի ճակատամարտի օրը ապրիլի 24-ին տոնելով՝ Թուրքիան քաղաքական խնդիր է իրականացնում, ոչ թե բարոյական՝ իր զինվորների հիշատակը հավերժացնելու: Այն արդեն ձախողման նշաններ կան: «Զաման» թերթում գրվեց, որ հրավիրված հյուրերի մեծ մասը հրաժարվել են մասնակցել, թեեւ պաշտոնական աղբյուրները շտապեցին դա հերքել, ասելով, որ լինելու է»,-այսօր «Հայք» կենտրոնում ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական արձագանքի մասին քննարկման ժամանակ ասաց

Ամուսնու հետ՝ երկու ուժեղ կանանց կերպարներով

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո սոպրանո Աննա Այվազյանը ութ տարի է, ինչ թատրոնում է: Այս ընթացքում երգչուհուն հանդիպել ենք մասշտաբային երկու դերերգերով. Փառանձեմ՝ Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդում» եւ Թամար՝ Ա. Տիգրանյանի «Դավիթ- Բեկում»: Ընդ որում, այս կերպարներով ժամանակին փայլել է հայ օպերային արվեստի երախտավոր Տաթեւիկ Սազանդարյանը: Ի դեպ, ժամանակին

Մահվան ելքով  վրաերթի դեպքով գործը քննության է ուղարկվել ՀՔԾ

2014 թվականի օգոստոսի 3-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Երևանի Շինարարների փողոցի շենքերից մեկի դիմաց քաղաքացի Սարգիս Կ.-ն իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել  հետիոտն Ալմաստ Ջ.-ին` անզգուշությամբ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Ալմաստ Ջ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ էլ 2014 թվականի օգոստոսի 10-ին,ստացած մարմնական վնասվածքների հետևանքով գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ

ՀԷՑ-ին տուգանեցին 20 միլիոն դրամով

Հատուկ հաշիվներին գումար փոխանցելու փոխարեն, ՀԷՑ-ը սպառողներից հավաքագրված գումարները վճարել է բանկային իր այլ՝ «ազատ» հաշիվներին Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցերին» (ՀԷՑ) հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանեց 20 միլիոն դրամով: Նիստը տեւեց ընդամենը հինգ րոպե. ընկերության ղեկավար Եվգենի Բիբինը չէր ներկայացել: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ՀԷՑ-ի ներկայացուցչից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Բիբինը ներկա չէ, սակայն ՀԷՑ-ի ներկայացուցիչը

«Ազնավուրին քննադատել, որ մատնանշել է Հայաստանի մաֆիոզներին՝ սխալ է»

Վստահեցնում է հրապարակախոսը Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ օրերս Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցը, մեղմ ասած, դուր չի եկել ոմանց՝ նույնիսկ հասարակությանը հայտնի մի շարք դեմքեր սկսեցին քննադատել Ազնավուրին: Պատճառն այն է, որ շանսոնյեն իր հարցազրույցում խոսում է Հայաստանի օրեցօր դատարկվելու, երկրի նախագահի մասին ու երկրի ապագան համեմատում խխունջի դատարկ պատյանի հետ, հարցնելով, թե տեսնես ո՞ւմ է

Զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ 2015 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրի վրա` Սպիտակի առաջին ոլորանում, շրջադարձ կատարելիս դուրս

«Պետք է ճշտել խորհրդային գաղափարախոսության քանդակների ճակատագիրը»

Գյումրիի Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն Արթուր Գեւորգյանի դիտարկումները Գյումրու գեղարվեստական հուշարձանների թիվն այս տարի կավելանա եւս մի քանիսով, քանի որ այստեղ արդեն սկսել են նախապատրաստվել Քանդակագործության միջազգային սիմպոզիումին: Իսկ դա նշանակում է, որ տեղացի եւ օտարերկրացի մոտ տասը քանդակագործներ միառժամանակ կաշխատեն Գյումրիում, քանդակներ կստեղծեն ու կնվիրեն քաղաքին: Առաջին այսպիսի սիմպոզիումը 2013 թվականին է տեղի ունեցել,

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Թուրքիայի մեկուսացման գործընթաց է տեղի ունենում» (Տեսանյութ)

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքերով՝ Հայաստանը միջազգային քաղաքականության մեջ նոր դերով է հանդես գալիս. «Առաջիկայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների թիվն ավելանալու է»,-ապրիլի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով՝ 2014 թվականի օգոստոսից ադրբեջանական դիվերսիոն փորձերի ակտիվացումը ուղղված էին ցեղասպանությանը խնդիրը՝ որպես քաղաքական գործոն, երկրորդ պլան մղելու, փոխարենը՝ նոր օրակարգ ձեւավորելու

Սիմոն Մարտիրոսյանը առաջին մոտեցումից հետո 4-րդն է

Վրաստանի մայրաքաղաքում այսօր ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր Հայաստանը ներկայացնում են 105  կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը եւ +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը:  Առաջինը պայքարի մեջ ներգրավվել է Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, գեղակերտցի Սիմոն Մարտիրոսյանը, որի պատվիրած նախնական քաշերը՝ 180+215, հույս են ներշնչում, որ մեր մարզիկը պայքարելու է ամենաբարձր տեղերի համար: Պոկում վարժությունում Սիմոնը

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031