Օրվա լրահոսը

Սևանում հայտնաբերվել է դիակ՝ հրազենային վնասվածքների հետքերով

Ապրիլի 14-ին, ժամը 10:20-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցի վերջնամասում մարդ է ընկած՝ արնաշաղախ վիճակում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Սևան-Երևան ճանապարհի 59-րդ կմ-ին` նախկին քարհանք վարչություն տանող ճանապարհի հարակից հատվածում, «Ռենաուլտ Լոգան Վան» մակնիշի ավտոմեքենայի մոտ, հայտնաբերել է 1979 թ. ծնված Վիգեն Հայրոյանի դիակը` գլխի ու կրծքավանդակի

«Հիշում եմ և պահանջում». միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, պաշտոնատար այլ անձանց ու բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել   մայրաքաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառման շրջանակում, որն ուղեկցվել է բեմականացումներով, կրթօջախի սաները հանդես են եկել Ցեղասպանության համընդհանուր ճանաչման, դատապարտման ու

Վալերիկ Բակլաչյանը` Կոտայքի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վալերիկ Բակլաչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։ ՀՀ կառավարություն

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը մեկնել են Փարիզ նշելու ամուսնության մեկ տարին. Daily Mail

Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը եւ նրանց աղջիկը՝ Նորթ Ուեսթն այսօր Երուսաղեմից մեկնել են Փարիզ: Նրանք Երուսաղեմում մնացին 1 օր եւ երեխային կնքեցին 12-րդ դարի հայկական եկեղեցում: «Dail Mail»-ը նշում է, որ Քիմը ու Քանյեն մեկ տարի առաջ են ամուսնացել եւ այժմ ցանկանում են նշել առաջին տարեդարձը: Հաղորդվում է, որ նրանք ցանկանում են միջոցառումն անցկացնել Էյֆելյան

Հայաստանում լույս է տեսել «Թուրքիայի Հանրապետության պատմությունը» վերնագրով դասագիրք

Այսօր Գյումրու մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Թուրքիայի Հանրապետության պատմությունը» գրքի շնորհանդեսը, որը ստեղծվել է մի շարք թուրքագետների կողմից և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ու զոհերի անմար հիշատակին: Գրքի խմբագիրը ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանն է: «Թուրքիայի Հանրապետության պատմությունը» գիրքն այսօր ներկայացրեցին հեղինակային խմբի անդամներ՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն  ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին: Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել մեր երկրի և ԵԽԽՎ-ի միջև փոխգործակցությունը: Վարչապետը կարևորել է տիկին Բրասերի այցը Հայաստան և նշել, որ այն նոր թափ կհաղորդի երկկողմ  համագործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը: Իր հերթին, Անն Բրասերն  ընդգծել է հայաստանյան պատվիրակության

Թուրքիան 1915թ. իրադարձություններից փաստաթղթեր է հրապարակել. Dailysabah

Թուրքիայի պետական արխիվների գլխավոր տնօրինությունը երեկ սկսել է Twitter-ում հրապարակել 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ արխիվում եղած փաստաթղթերը: Dailysabah.com-ի փոխանցմամբ #Ermenimeselesi (Հայաստանի հարցը) հեշթեգերով կատարված գրառումներում ներկայացվող փաստաթղթերը նպատակ ունեն բացահայտել 1915 թվականի իրադարձությունները: Արեւելյան Բիթլիս նահանգի նահանգապետի կողմից ներքին գործերի նախարարությանը 1914 թվականի սեպտեմբերի 18-ին ուղարկված մի հեռագրում նշված է պատերազմի ընթացքում օսմանյան հայերի գործողությունների

Գեղամ Գրիգորյանը՝ Քիմ Քարդաշյանին. «Էդ ո՞վ է որ»

Ճանաչված օպերային երգիչ եւ բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը Քիմ Քարդաշյանին չի ճանաչում: «Էդ ո՞վ է որ, ես ոչ ճանաչում եմ, ոչ էլ գիտեմ ով է, առաջին անգամ հեռուստացույցով եմ լսել իր մասին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց անվանի տենորը: Մեր հարցին՝ ինչի՞ց է, որ, օրինակ, հանրահայտ օպերային երգիչների ու դասական երաժիշտների հայաստանյան այցերի ժամանակ նման հետաքրքրություն չի լինում,

Ամերիկայի Հայկական Համագումարը շնորհակալություն է հայտնում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար

Վաշինգտոն- Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) իր երախտիքն է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, ով հոծ բազմության առջև հիշատակեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը և դատապարտեց 1915թ.-ի գործողությունները, որոնց հետևանքով սպանվեցին 1.5 մլն հայեր: Պապը իր հայտարարությունն արեց Աստծո Ողորմության տոնի ժամանակ, որը նշվում է Զատկի երկրորդ կիրակի օրը: «Պապի ճանաչումը խորիմաստ հոգևոր նշանակություն ունի հայ ժողովրդի համար`հիշելով Հայոց

Անն Բրասերը խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասերը հանդիպեց համալսարանականների հետ: Անն Բրասերին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, հյուրին ներկայացրեց ԵՊՀ գործունեությունն ու առաքելությունը, այնուհետև համալսարանականների համար որոշ դրվագներ ընթերցեց Անն Բրասերի կենսագրությունից, մասնավորապես քաղաքական գործունեությունից: Տիկին Բրասերը նշեց, որ քաղաքական և հասարակական սեկտորների ներկայացուցիչների հետ մի շարք հանդիպումներ է

Ապրիլի 23-25-ը Երեւանի հյուրանոցներում մնացել են 285 000 դրամանոց սենյակներ. «Ա1+»

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին ընդառաջ որքանով է Երևանը պատրաստ հյուրընկալության։ Մայրաքաղաքում, որն այդ օրերին միջոցառումների գլխավոր վայրն է լինելու, դեռևս շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ աշխատանքները, որոնք նախատեսված էին ավարտել մինչև ապրիլի 20-ը, արդեն ավարտված են, բայց դեռ աշխատանքներ կան անելու։

Հայաստանը հավատացյալ բնակչությամբ աշխարհում երկրորդն է

Չինաստանի բնակչության միայն 7 տոկոսն է հավատացյալ

ՀՀ Ազգային ժողովում հանդիպումներ են եղել ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի հետ

ՀՀ ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ խմբակցությունների անդամներ Ստեփան Մարգարյանը, Միքայել Մելքումյանը, Լեւոն Զուրաբյանը, Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Արծվիկ Մինասյանը ապրիլի 14-ին հանդիպել են աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի /GRECO/ անդամներ Միքայել Յանսենի, Ֆրանկ Ռաուի, Դիանա Կուրպնիեչեի, Դրաժեն Յելենիչի եւ Տիբոր Կատոնայի հետ: Տեղեկացնենք, որ ԵԽ կոռուպցիայի

Ապրիլի 15-18-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպամածության ավելացում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 15-18-ին հյուսիսային առանձին շրջաններում, 19-ին շրջանների զգալի մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևանում՝ Ապրիլի 15-18-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպամածության ավելացում, էական տեղումներ չեն սպասվում, 19-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երևան

Գյուղատնտեսության փոխնախարարը լավատես է, մնաց կարկուտ չգա (Տեսանյութ)

 Գյուղմթերք վերամշակող գործարանները պատրաստ են անսահմանափակ քանակությամբ լոլիկ մթերել

Շերը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Ազատություն» ռադիոկայան

Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես զայրացած չեմ (չեմ մեղադրում) թուրք ժողովրդին 100 տարի առաջ տեղի ունեցածի համար, բայց կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը»,- գրել է երգչուհին:  Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Երեխաները գեղանկարչական գործերի միջոցով ներկայացնում են Հայոց ցեղասպանությունը

«Ցեղասպանության բնութագրումը մշակույթի միջոցով» ծրագրի շրջանակներում Սիսիանի գեղարվեստի դպրոցի 30-ից ավելի սաների հնարավորություն է տրվել ստեղծագործական մոտեցումներով արտահայտել իրենց պատկերացումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նշենք, որ ծրագիրն իրականացնում է «Զանգեզուրի երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն` ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Ծրագրի նպատակն է Սիսիանի գեղարվեստի դպրոցի սաներին սովորեցնել մշակույթի միջոցով ներկայացնել ցեղասպանության 

Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին

Ապրիլի 14-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Դեսպանի խնդրանքով, Նախագահ Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն

Հայրենական մեծ պատերազմի վետերաններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների համատեքստում Հայրենական մեծ պատերազմի վետերանների խորհրդի, ՀՀ ՊՆ և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում շուրջ 50 վետերաններ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վետերանների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել նաև Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Երևանի քաղաքապետարան

472.84 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Ապրիլի 14-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 472.84 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 472 դրամ: NASDAQ OMX Armenia

Մեկնարկել է ռազմակրթական բնագավառի մասնագետների համաժողովը

Ապրիլի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է Պաշտպանական ակադեմիաների և անվտանգային հետազոտությունների ինստիտուտների Գործընկերություն հանուն խաղաղության կոնսորցիումի կողմից ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար կազմակերպած կրթության բնագավառի մասնագետների հերթական ամենամյա համաժողովը: Քառօրյա համաժողովը միտված է մասնակիցների միջև փորձի փոխանակման միջոցով պաշտպանական և ռազմական կրթության ու ուսուցման բնագավառում նոր մոտեցումների և մեթոդների շուրջ փոխներգործող քննարկումների

Կարինե Մինասյան. Դրամի արժեզրկումը կապ չունի ԵՏՄ անդամակցության հետ. Materik

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ամենանշանակալի ձեռքբերումը որոշումներ կայացնելու հավասարությունն է այնպիսի խոշոր երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Ղազախստանը: Այս մասին Երեւանում տեղի ունեցած «Եվրասիական ինտեգրման հեռանկարները. հայացք Հայաստանից» թեմայով համաժողովի ընթացքում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Կարինե Մինասյանը: Նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ոչ միայն հնարավորություն է տալիս մասնակցել ընդհանուր

«Ֆինանսանական բուրգի» գործով ամբաստանյալի մայրը դիմել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջանին

«Ֆինանսանական բուրգի» գործով մեղադրող Արթուր Երիցյանը ամբաստանյալ, «Դատապարտյալների հիվանդանոցի» կալանավոր Արթուր Անդրեասյանի համար պահանջել է 14 տարվա ազատազրկում: Ապրիլի 30-ին պաշտպանական ճառով հանդես կգա ամբաստանյալի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մնացական Սարգսյանը; Ամբաստանյալի մայրը՝ Փառանձեմ Հակոբյանը դիմել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը, մասնավորապես, պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: -Ես՝ Փառանձեմ Հակոբյանս, հանդիսանում եմ Արթուր Վասիլի Անդրեասյանի մայրը: Որդուս

ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների մասին

Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքը հանելու խնդրանքով 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ  Գեղարքունիքի մարզից մարզպետարան դիմում է ներկայացրել 720 քաղաքացի: Դիմումները քննարկելու նպատակով ուղարկվել են ՀՀ և ՌԴ միգրացիոն ծառայություններ: Վերջիններիս կողմից առայժմ 59 դիմումի պատասխան է տրվել: Արդյունքում բացվել է 21 քաղաքացու` ՌԴ մուտք գործելու արգելքը, իսկ 38 քաղաքացու դիմումներ մերժվել են: Գեղարքունիքի մարզպետարանում շարունակվում

Հակոբ Ղարախանյան. «Քննիչը ստիպված է ուսումնասիրել ու պարզաբանել մարդկանց ծառայողական գործունեությունը»

«Քննիչի մասնագիտության եւ այլ մասնագիտությունների առավել ընդգծված տարբերությունը կյանքի երեւույթների, մարդկային գործողությունների, նրանց պատճառների եւ հետեւանքների, խնդիրների բացառիկ բազմազանությունն է, որոնց հետ իր աշխատանքում բախվում է քննիչը: Քննության առարկա են դառնում այն իրադարձությունները, որոնք կապված են մարդկանց անձնական եւ հասարակական կյանքի տարբեր կողմերի հետ: Քննիչը ստիպված է ուսումնասիրել ու պարզաբանել մարդկանց ծառայողական գործունեությունը, անձնական հարաբերությունները,

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 1915-ի իրադարձությունները բնորոշում է որպես «դաժանագույն ոճրագործություն». «Ազատություն» ռադիոկայան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները բնորոշում է որպես «դաժանագույն ոճրագործություն»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆանե Դույարիչը այս մասին հայտարարել է Հռոմի պապի հատուկ պատարագից հետո, որի ընթացքում Ֆրանցիսկոս պապը հայերի կոտորածները բնորոշեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Հրաչ Մելքումյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում    

Հայաստանի Փոքրիկ Երգիչները Հունաստանում

Փառատոն նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ապրիլի 1-ից 6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մեգարոն Մուսիկիս» համերգասրահում անցկացվեց Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նվիրված էր Հայաստանին: Որպես հատուկ հյուր` Հայաստանը փառատոնում ներկայացրեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Երգչախմբի մասնակցությունը փառատոնին նախաձեռնվել և համակազմակերպվել էր «Համազգային հայ կրթական և

Տաքսի սերվիսների տնօրենները պահանջում են անցնել դեղին համարանիշների (Տեսանյութ)

Լիցենզավորման կարգի դեմ բողոքող տաքսու վարորդներին միացել են նաեւ տաքսի սերվիսների տնօրենները։ Այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսին սերվիսների տնօրենները մտահոգություն հայտնեցին, որ «ոլորտը քանդվում է բառի բուն իմաստով»: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ 2013 թվականի սկզբին, երբ հաստատվեց նոր լիցենզավորման կարգը, այդ երկու տարվա ընթացքում ամբողջ ոլորտը վերածվեց քաոսի. «Սակայն

Երիտասարդ մասնագետների համար կկառուցվի ևս մեկ բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք

Երևան քաղաքի ավագանին հավանություն է տվել «Երևանի պետական համալսարանի  շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված  «Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեին հարակից  տարածքում երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ  շենքի կառուցման» ծրագրին, որով կազմակերպությունն իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր: Դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել  ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ  շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից

Միքայել Հայրապետեան. Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամները քաղկալանավորներ են

Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի և նրանց զինակիցների ձերբակալությունը ՀՀ իշխանությունների հերթական անհամարժեք արձագանքն է Հայաստանն իրավական, ազատ և ինքնիշխան երկիր տեսնելու երազանքին: Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամները քաղկալանավորներ են, ինչպես պարոն Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները: Քաղկալանավոր ունեցող ցանկացած երկրի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է երկրի ազատագրումն այն վարչախմբից, որն իր ցածրակարգությամբ վտանգում է նրա լինելությունը:  

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031