Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանում հայտնաբերվել է դիակ՝ հրազենային վնասվածքների հետքերով

Ապրիլ 14,2015 18:40
inqnaspanutyun

Ապրիլի 14-ին, ժամը 10:20-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցի վերջնամասում մարդ է ընկած՝ արնաշաղախ վիճակում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Սևան-Երևան ճանապարհի 59-րդ կմ-ին` նախկին քարհանք վարչություն տանող ճանապարհի հարակից հատվածում, «Ռենաուլտ Լոգան Վան» մակնիշի ավտոմեքենայի մոտ, հայտնաբերել է 1979 թ. ծնված Վիգեն Հայրոյանի դիակը` գլխի ու կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքների հետքերով:

Դեպքի վայրի զննությամբ՝ դիակից քիչ հեռու գետին ընկած, հայտնաբերվել է Վիգեն Հայրոյանին ամրակցված «Մակարով» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակը` փամփշտանոցում՝ 1 և փամփշատուփի մեջ 4 փամփուշտով, «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ և 2 կրակված պարկուճ:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:

Կատարվում է քննություն:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930