Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ մասնագետների համար կկառուցվի ևս մեկ բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք

Ապրիլ 14,2015 15:01

Երևան քաղաքի ավագանին հավանություն է տվել «Երևանի պետական համալսարանի  շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված  «Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեին հարակից  տարածքում երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ  շենքի կառուցման» ծրագրին, որով կազմակերպությունն իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր:

Դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել  ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ  շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով  բաշխվելու են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին։ Ըստ այդմ, ավագանին որոշել է մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/26 հասցեում գտնվող շինությունը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Երևանի պետական  համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930