Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանսանական բուրգի» գործով ամբաստանյալի մայրը դիմել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջանին

Ապրիլ 14,2015 16:04

«Ֆինանսանական բուրգի» գործով մեղադրող Արթուր Երիցյանը ամբաստանյալ, «Դատապարտյալների հիվանդանոցի» կալանավոր Արթուր Անդրեասյանի համար պահանջել է 14 տարվա ազատազրկում:

Ապրիլի 30-ին պաշտպանական ճառով հանդես կգա ամբաստանյալի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մնացական Սարգսյանը;

Ամբաստանյալի մայրը՝ Փառանձեմ Հակոբյանը դիմել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը, մասնավորապես, պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

-Ես՝ Փառանձեմ Հակոբյանս, հանդիսանում եմ Արթուր Վասիլի Անդրեասյանի մայրը: Որդուս դեմ հարուցված թիվ 62204013 քրեական գործը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Գ. Պողոսյան, դատախազ՝ Ա. Երիցյան: Նախաքննությունը վարել է ՀՔԾ-ի քննիչ Մ. Բաբայանը, որը կատարել է ուղղորդված հարցաքննություն: Քննությունը տարվել է հոգեբանական խորը ճնշումների ներքո: Որդիս տեղյակ էր պահել քննիչին իր ծանր հիվանդության մասին:

Հայտնում եմ, որ 2013թ. օգոստոսի 5-ից որդուս կալանավորման առաջին օրից խախտվել են ՀՀ Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ և մարդու իրավունքների եվրոկոնվենցիայի մի շարք հոդվածներ: Վերջացավ դատավարությունը: Դատարանը հերքեց մեղադրական եզրակացության նախաքննությամբ ներկայացված բազմաթիվ դրվագներով մեղադրանքներ: Նախաքննությամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 2-րդ մաս 2-րդ կետ, 178-րդ հոդվածի 3-րդ մաս 1-ին կետ: Հայտնում եմ, որ նախաքննության սկզբնական շրջանում մինչ որդուս նկատմամբ հարուցված մեղադրանքը, Արտակ Գալստյանի նկատմամբ հարուցվել էր մեղադրանք ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին մաս և 213-րդ հոդվածով, սակայն Արտակ Գալստյանի երեք ամիս փախուստից հետո ինչ-ինչ պայմաններով նշված մեղադրանքները հանվեցին և մեխանիկորեն փոխվեց որդուս վրա (պատվերով):

Քննիչը որդուս բացարձակ ասում է. «Պատմիր այն ամենի մասին, ինչ մենք ուզում ենք լսել, ինչ-որ մեզ պետք է, նույն վայրկյանին նույնիսկ գիշերը զանգահարիր և դու դուրս կգաս բանտից և կվերադարձվեն այն ամենը, ինչ որ կորցրել ես այս ընթացքում»:

Դատարանը մանրազնին անդրադարձավ և ապացուցվեց իրենց պահանջված մարդկանց կապ չունենալու հանգամանքը այս գործում: Քննիչի կողմից անտեսվել են բազմաթիվ հիմքեր, որոնք ապացուցում են նրա կողմից Արտակ Գալստյանի անօրինականությունները օրինականացնելու փաստը: Քննիչը շատ լավ իմանալով, որ որդուս պաշտպանը արձակուրդում է (որդիս երկարատև ժամանակահատված չուներ պաշտպանի կարիք, քանի որ թաքցնելու ոչինչ չուներ) հրավիրում և ձերբակալում է:

Հաջորդ օրը անզգա վիճակում («բարի» ոստիկանների կողմից գրկած) տեղափոխում են հիվանդանոց՝ վերակենդանացման բաժին, և հաջորդ օրը գիշերվա ժամը մեկին տեղափոխում «Նուբարաշեն» ՔԿՀ բանտախուց, այլ ոչ անմիջական բժշկական հսկողության, ինչպես նշված էր էպիկրիզի մեջ:

Քննչական ծառայությունը դատախազության հետ միասին կարգադրել է դատախազ Ա. Երիցյանին, որ նա կատարի հակասահմանադրական, հակամարդկային արարք՝ պնդել խարդախության վարկածը (պատվերը), անտեսել երկարատև ժամանակահատված քննված և դատարանում անօրինական ճանաչված բազմաթիվ մեղադրանքներ, որը առաջադրվել էր հիմնականում անօրինական ձայնագրությունների «запись»-ի միջոցով, որը կատարվել է Արտակի կողմից հայտնվելու առաջին իսկ օրից կանխամտածված: Դատախազությունը իմ, որդուս և ամուսնուս հիմնավորված փաստերի հիման վրա  ներկայացված հայտարարությունները միտումնավոր քննության առարկա չի դարձրել:

Հայտնում եմ, որ որդուս կողմից դատարանում հնչեցված բազմաթիվ լրացուցիչ հիմքերով հայտարարությունը «հաղորդում հանցագործության մասին» դատավորի ուղղորդմամբ ներկայացվեց գլխավոր դատախազին լրացուցիչ փաստերով հետաքննություն սկսելու համար: Սակայն 23.03.2015թ. № 12 – 50 – 13 գրությամբ, անտեսելով դիմումում շոշափված բազմաթիվ հարցեր, որոնք ապացուցում են Արտակ և Վեներա Գալստյանների հանցագործությունների մասին , պատասխանում անտեսել և չի անդրադարձել:

Հայտնում եմ նաև, որ այդ շինծու մեղադրանքը հերքվել է քաղաքացիական դատարանի երեք ատյանների կողմից: Սա նշանակում է, որ երկու տարի շարունակ Արտակ Գալստյանի կողմից բազմիցս ներկայացված հայտերը մերժվել են անհիմն լինելու պատճառով: Հայտնում եմ, որ հանքի լիցենզիան տրվել է մինչև 2036թ. և ուներ պաշար նվազագույն գներով 5-ից 6 միլիոն դոլար, իսկ Արտակ Գալստյանը այն նախնական գնահատել էր 2.5 միլիոն դոլար դեռ սկզբնական շրջանում, որի շուրջ է սկսել կառուցել հանրաճանաչ «բուրգը»: Հետաքննությունը աչք է փակել այդ կարևոր հանգամանքի վրա  և նույնիսկ անդրադարձ էլ չեն կատարել մեղադրանքում, հանքը գնահատել են այնքան, որքան ցանկացել է Արտակ Գալստյանը:

Դատախազ Ա. Երիցյանը հաստատում է նախաքննությամբ ներկայացված մեղադրանքը, կարծես մեկ ու կես տարի ոչ մի դատ չի եղել, կամ էլ եղել է դատավարության իմիտացիա:  Հայտնում եմ, որ դատախազը ամեն անգամ խոչընդոտել է որդուս ծանր հիվանդության հիմքերով (գլխուղեղը սնուցող երակի կրկնակի կաթված (անևրիզմա)) բժշկական փորձաքննության նշանակմանը երկարատև ժամանակահատված: Ստիպված ընդունեցին, քանի որ որդուս առողջական վիճակը շատ վատ էր, բայց ավաղ այն կատարվեց ոչ պատշաճ (միգուցե ինչ-որ միջամտության շնորհիվ): Առողջապահության նախարարին գրված գրությունը հետաքննության առարկա դարձավ: Այս և բազմաթիվ այլ փաստերի հիման վրա հանձնաժողովին ազատեցին աշխատանքից (կցում եմ փորձաքննության պատասխանի պատճենը):

Առողջապահության նախարարը, ծանոթանալով փորձաքննության արդյունքներին և ուսումնասիրելով որդուս հիվանդության էպիկրիզը, պատրաստակամություն հայտնեց լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու մասին, եթե դատարանը ընդունի: Բայց ավաղ, դատախազը խոչընդոտում էր ամեն գնով: Որդուս հիվանդությունը ծանր է և կյանքի համար վտանգավոր, որը նշանակում է՝ նա չի կարող կրել պատիժ այս ծանր հիվանդության պատճառով: Բժիշկների կարծիքով լարված ռումբ կա, որը կարող է պայթել ցանկացած պահի (դրա համար մեղավոր կլինեն իրավապահ մարմինները) և պետք է հսկողություն սահմանել ամենժամյա ճնշման տատանումներին:

Որդուս պետք է ամենօրյա խնամք, սնուցում և բուժում ստացիոնար հիվանդանոցում: Դատախազը առաջադրեց 14 տարվա ազատազրկում և ամբողջ գույքի բռնագրավում (հավասարազոր սպանության հոդվածի մեղադրանքին, այսպիսի պատժաչափ դեռ դատավարությունը չի հիշում տվյալ հոդվածի համար),  այն գույքի, որը որդուս հետ կապ չունի, այն իմ և ամուսնուս բարեխիղճ աշխատանքի արդյունքն է, որի համար արժանացել եմ պատվոգրի դեռևս 20.10.1982թ. լավ աշխատանքի համար:

Տիկին Փոստանջյան, ի՞նչ հավատով հայրենիքի հանդեպ պետք է ծառայի որդուս ավագ որդին, որը ծառայում է և Արցախում իր պարտքն է կատարում Հայրենիքի հանդեպ և մասնակցել է ադրբեջանական ստահակի (մարդասպան – դիվերսանտի) վնասազերծմանը, որի դատը կայացվեց սահմանադրության բոլոր նորմերով, մի բան, որը չի կիրառվում որդուս նկատմամբ, իսկ անչափահաս փոքր որդին, որը վաղվա հայրենիքի պաշտպանն է, տեսնելով այս անարդարությունները, իսկ արտականմանների երեխաները ամեն գնով ազատվում են հայրենիքին ծառայելուց: Ամբողջ իրավական, դատական համակարգը դուրս է եկել հիվանդ մարդու, ընտանիքի և թոշակառու ծնողների դեմ: Խնդրում եմ օգնեք ապացուցելու դատարանում ապացուցվածը:

Որդուս հիմնական մեղքը այն է, որ վերցրել է դրամական միջոցներ (տոկոսներով), բացել աշխատատեղեր, կերակրել սոված մարդկանց և ընտանիքների: Եթե ամեն ինչ նորմալ ընթացք ստանար, կշահեր և՛ պետությունը, և՛ ընտանիքը, եթե ճանապարհի սկզբին չհանդիպեր արտականման գիշատիչներին:

Ահա, թե ինչպիսի բորենիներից են փախչում ներդրողները…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930