Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան 1915թ. իրադարձություններից փաստաթղթեր է հրապարակել. Dailysabah

Ապրիլ 14,2015 17:44

Թուրքիայի պետական արխիվների գլխավոր տնօրինությունը երեկ սկսել է Twitter-ում հրապարակել 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ արխիվում եղած փաստաթղթերը: Dailysabah.com-ի փոխանցմամբ #Ermenimeselesi (Հայաստանի հարցը) հեշթեգերով կատարված գրառումներում ներկայացվող փաստաթղթերը նպատակ ունեն բացահայտել 1915 թվականի իրադարձությունները:

Արեւելյան Բիթլիս նահանգի նահանգապետի կողմից ներքին գործերի նախարարությանը 1914 թվականի սեպտեմբերի 18-ին ուղարկված մի հեռագրում նշված է պատերազմի ընթացքում օսմանյան հայերի գործողությունների մասին. «Հայ մտավորականների վերջին որոշումն ու առաջարկն է հանգիստ մնալ եւ խոնարհվել պետության (Օսմանյան կայսրության) առջեւ, մինչեւ պատերազմի հայտարարությունը, եթե պատերազմ հայտարարվի փոխել կուսակցությունը, հանգիստ մնալ եւ խոնարհվել պետության առջեւ, եթե մեր բանակը հողեր գրավի եւ զինվել ու խոչընդոտել բանակի ընթացքին, եթե այն դուրս բերվի: Մյուսի նահանգը հայտարարել է, որ սույն տեղեկատվությունը վստահելի է: Երրորդ բանակի հրամանատարությունը նույնպես տեղեկացված է»:

Մեկ ուրիշ փաստաթղթում նշվում է, թե «փետրվարին հայ ապստամբների հարձակումները շատացել են եւ արդյունքում 2000 մուսուլմաներով բնակեցված 28 իսլամական գյուղեր ոչնչացվեցին: Ներքին գործերի նախարարությանը ավելի ուշ՝ մարտ 7-ին, ուղարկված նամակում նշվում է, որ 30000 մուսուլման տղամարդիկ սպանվել են հայ ապստամբների կողմից Կարսում ու Արդահանում եւ նամակում նաեւ զգուշացրել են, որ Օսմանյան բանակում կան հայ զինվորներ, ովքեր հրաժարվում են կռվել թշնամու դեմ ու դիտմամբ գերի են հանձնվում, որպեսզի տեղեկատվություն փոխանցեն»:

Նշվում է նաեւ, որ Թուրքիայի պաշտոնյաները պատրաստվում են մի քանի երկրներում կազմակերպել արխիվի փաստաթղթերով եւ նկարներով համաժողովներ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930