Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Գրիգորյանը՝ Քիմ Քարդաշյանին. «Էդ ո՞վ է որ»

Ապրիլ 14,2015 17:36

Ճանաչված օպերային երգիչ եւ բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը Քիմ Քարդաշյանին չի ճանաչում: «Էդ ո՞վ է որ, ես ոչ ճանաչում եմ, ոչ էլ գիտեմ ով է, առաջին անգամ հեռուստացույցով եմ լսել իր մասին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց անվանի տենորը:

gexam1

Մեր հարցին՝ ինչի՞ց է, որ, օրինակ, հանրահայտ օպերային երգիչների ու դասական երաժիշտների հայաստանյան այցերի ժամանակ նման հետաքրքրություն չի լինում, ինչպես պատահեց Քարդաշյան քույրերի պարագայում, Գեղամ Գրիգորյանը պատասխանեց. «Առաջին անգա՞մն է…միշտ էլ այդպես է եղել, դրա համար թող մարդու՝ ժամանակին ասած խոսքերը լսեն էլի…Չպետք է հասցնեն էդ վիճակի, որ էդ տեսակ մարդկանց վրա ժողովուրդն ուրախանա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Մանե says:

    Վատ է, երբ աշխարհից կտրված են որոշ արվետագետներ:

    • Թրավիս says:

      …անոնցմէ ոմանք, պարզապես չեն հասկանում որ ամեն բան իր տեղն ունի, եւ մին մյուսին չի հակադրվում, ոչ ել արգելք է հանդիսանում… կա նաեւ անշուշտ նախանձ… եւ կեղծավորություն…

  2. Ընդունված է, որ մեծություն համարել այն մարդուն, ով Մեծ գործ է կատարել: Ինչ մեծ գործ է կատարել, ինչ մասնագիտություն ունի այդ տիկինը, այդպես էլ չհասկացա … Ա. Բաբայան

  3. Artur says:

    Հարգելի Աշոտ, իսկ ինչ կա չհասկանալու? այդ տիկնոջ միջոցով, վերջապես ամբողջ աշխարհը ծանոթացավ Հայաստանի հետ: Վերջին մի քանի օրում Հայաստան, հայ, ցեղասպանություն, առաջին քրիստոնյա պետություն բառերը ամբողջ միջազգային մամուլն են սփռել: Միթէ սա գործ չէր…

  4. Մանե says:

    Այո, Արթուր, ճիշտ եք: Սա այն դեպքն է, երբ ավելի կարևոր է իմանան, որ աշխարհում հայ ազգ գոյություն ունի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930