Օրվա լրահոսը

Զոյա Թադևոսյան. «Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է և ՀՀ իրականությանը խառնվելու իրավունք չունի»

«Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի հեղինակն է ու կազմակերպել է հանցագործություն. արդեն միայն այդ պատճառով նա ընդհանրապես ՀՀ իրականությանը խառնվելու իրավունք չունի»,-Aravot.am-ի հարցին`արդյոք արդարացվա՞ծ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ տնտեսական վիճակի վերաբերյալ քննադատությունները, մանավանդ, որ նրա օրոք է կնքվել «Գույք պարտքի դիմաց» տխրահռչակ գործարքը, կամ շինարարական փուչիկը նրա անձի հետ է կապվում, Ռոբերտ Քոչարյանն

Լյուդմիլա Սարգսյան. «Ժիրայր Սեֆիլյանը եւ իր թիմը իշխանության համար վտանգ չէին ներկայացնում»

Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ Հիմնադիր խորհրդարանի անդամներին անհրաժեշտ չէր ձերբակալել

Ազերիները գրավել են ռուսական շուկան, իսկ «Բենտոնիտը» հույսեր է տալիս

Արտադրանքի գնի կեսը տեղափոխման ծախսն է

Կայացան Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ռուսաստանի Պետդումայի նախագահին Ապրիլի 8-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Մեծ Հայրենական պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Ռուսաստան պաշտոնական այցելության երկրորդ օրը: ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ՝

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում ՀՀԿ Արաբկիր վարչական շրջանի ԵԿ նախաձեռնությամբ

Ապրիլի 8-ին ՀՀԿ Արաբկիր վարչական շրջանի երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց միջոցառում` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:  Միջոցառման պաշտոնական հյուրերի թվում էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը և մյուս համայնքների շրջանային երիտասարդական կազմակերպությունների  ղեկավարները: Միջոցառման ընթացքում ՀՀԿ-ական երիտասարդները հակիրճ ներկայացրին Ցեղասպանության պատմությունը, ասմունքեցին, մասնակցեցին Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը և երաժշտական համարով ամփոփեցին միջոցառումը: Հավելենք,

Ադրբեջանի ԱԳՆ. «Անհրաժեշտ է Հայաստանին խաղաղության պարտադրելու մեխանիզմներ դիտարկել». Trend

«Անհրաժեշտ է լրջորեն դիտարկել Հայաստանին խաղաղության պարտադրելու մեխանիզմներ, այդ թվում՝ պատժամիջոցներ»,- մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրանքները՝ ադրբեջանական «Trend» գործակալությանը ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը: «Կցանկանայի Հայաստանի արտաքին գործերի նախարարներին հիշեցնել, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը հիմնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի

39/1 ՏԸՀ-ի նախագահի պաշտոնը կզբաղեցնի ՀՀԿ ներկայացուցիչը, իսկ քարտուղարի պաշտոնը` ԲՀԿ ներկայացուցիչը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար է նշանակել Տիգրան Վաղթանգի Բաբիկյանին: Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Վայոց ձորի մարզի Թառաթումբ համայնքում 2015 թվականի մայիսի 3-ին կայանալիք ավագանու անդամի արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը, որի համաձայն` ընտրությունների համար կազմավորված թիվ 39/1

Հովհաննես Մանուկյանը Սեֆիլյանի ձերբակալության հարցին չի ուզում պատասխանել

Այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին. «Դուք հետեւո՞ւմ եք Ավետիսյանների ընտանիքի սպանության գործին, հարց չե՞ք բարձրացնում, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չկարողացան ձերբակալել Պերմյակովին եւ ինչո՞ւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն գնում 102-րդ ռազմաբազա՝ ձերբակալելու Պերմյակովին: Երեկվանից քաղաքական հայացքների համար ձերբակալություններ են տեղի ունեցել Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների նկատմամբ:

Ռոբերտ Քոչարյանը սխալ տպավորություն է ստացել

«Դատելով երկու կողմերի քաղաքական գործիչների բառապաշարից` հայ-թուրքական հարաբերությունները, անկասկած, վատացել են»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ոչ պաշտոնական կայքին տված հարցազրույցում  այսպիսի կարծիք է հայտնել: Այս հարցում, ըստ Քոչարյանի` «բացասական դեր խաղացին նաև 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»: Երկրորդ նախագահը դրանք անվանում է «մեռելածին» ու նկատում. «Դրանք, այնուամենայնիվ, գերագնահատված փոխադարձ սպասումներ առաջացրին ինչպես Հայաստանում ու

Մարգարիտ Եսայանը շնորհավորեց կառավարության 2 տիկնանց

Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր նախ շնորհավորեց կառավարության երկու տիկնանց՝ Հրանուշ Հակոբյանին եւ Հասմիկ Պողոսյանին՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Նա սփյուռքի նախարարին հարց ուղղեց՝ Սիրիայից, Ուկրաինայից Իրաքից ներգաղթած քաղաքացիների համար շարունակվելո՞ւ են պետական այն ծրագրերը, որոնք 2014-ին իրականացվել են: Նա խնդրեց որոշ մանրամասներ հնչեցնել: Հրանուշ Հակոբյանն էլ իր հերթին,

ԱԱԾ-ից «Հունդայի» մեքենան կառավարությունը հետ է վերցնում

Նվիրատվություն՝ Հայաստանի ԱԱԾ-ից ԼՂՀ ԱԱԾ-ին

Փոստանջյանի բացահայտումը. դատախազության աշխատակիցներին $117 հազարանոց բնակարաններ են նվիրել

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց այն մասին, թե ինչպես են պետբյուջեի հաշվին դատախազության, ոստիկանության մի շարք պաշտոնյաների նվիրել բավականին թանկարժեք բնակարաններ: Խոսքը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի, ավագ դատախազի եւ այլ պաշտոնյաների մասին է: Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Առնվազն 28 պետական ծառայության մեջ գտնվող անձի շուրջ 117 հազար դոլարի արժողությամբ

ՀՀ նախագահի նվերը՝ Եղեռնը վերապրած վանաձորցի տատիկներին

Եղեռնը վերապրած վանաձորցի երկու տատիկների՝ 102-ամյա Մարգարիտա Չիլինգարյանին և 103-ամյա Լուսիկ Անդրեասյանին հունիսի 7-ին այցելեցին Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Նրանք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տարեցներին փոխանցեցին դրամական միջոցներ, Հայոց մեծ եղեռնի խորհրդանիշ հուշանվերը և ծաղկեփնջեր: Նրանք տատիկներին շնորհավորեցին

«Լուսավոր շրջանի» հոլովակը ներկայացվել է Վիլնյուսի կինոփառատոնում

«Պարալլելս Ֆիլմ» կինոընկերության հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Լուսավոր շրջան» խաղարկային կինոնախագիծը այս տարվա մարտի 31-ից ապրիլի 3-ը մասնակցել է Վիլնյուսի միջազգային կինոփառատոնի կողմից ընտրված 16 անավարտ կինոնախագծերի ներկայացման Meeting Point – Vilnius ծրագրում: Հովհաննես Գալստյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հայկական կինոնախագիծը արժանացել է հրավիրված հյուրերի` կինոփառատոնների սելեկցիոներների, արտադրողների, ֆիլմերի վաճառքով զբաղվող գործակալների ուշադրությանը: Նրա

 Հրդեհ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ապրիլի 8-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 15 հասցեում գտնվող ՀՀ ագրարային համալսարանի 5-րդ մասնաշենքի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, ՃԿԱԿ արձագանքման և օպերատիվ խմբերը և 1 ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.30-ին, մարվել՝ 16.35-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 20 քմ:  ՀՀ ԱԻՆ

Ռ.Հակոբյան. հատուկ կարծիք

ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող  ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի 2-րդ ենթախմբի քննարկման արդյունքում՝ 2011-2013 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձևավորման օրինականության ու չափի հիմնավորվածության և «Հայռուսգազարդ» ՓԲԸ  կանոնադրական կապիտալում   ՀՀ   ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ՝   1.       2011-2013թթ. ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձևավորումը հակասում է ՀՀ Սահմանադրության  5.  81  հոդվածներին, «

«Ճիշտ կլինի, որ Հիմնադիր Խորհրդարանի առնվազն երեք անդամ սկսեն հացադուլ»

Ցանկալի է, որ մինչև ապրիլի 24-ը, Հայաստանում և սփյուռքում հացադուլ անողների թիվը հասնի հարյուրի:

Տարոն Մարգարյան. Պետք է հասնենք նրան, որ ամբողջ Երևանում ապահովվի շուրջօրյա անխափան ջրամատակարարում

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու տնօրենի տեղակալ Մալիկա Ղենդուրիի հետ հանդիպման ընթացքում: Անդրադառնալով վերջին տարիներին իրականացված համատեղ ծրագրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ արդյունավետ փոխգործակցության շնորհիվ մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ իսկապես զգալի աշխատանքներ են իրականացվել: «Մայրաքաղաքի բնակիչների համար անխափան և որակյալ

Արմեն Երիցյան. Այնպես պետք է անենք, որ ոչ մի համայնքի ոչ մի երեխա չմնա, օրինակ, առանց երաժշտական կրթության

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի գործարկման շրջանակներում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում  է: Ապրիլի 8-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց մարզի՝ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի Դիլիջանի փնջի համայնքներ: Ծրագրի համաձայն`համայնքների խոշորացման պիլոտային ծրագրում ընդգրկված Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք համայնքները կմիավորվեն, խոշորացված համայնքի

Պատգամավոր Կարինե Աճեմյանը ներկայացրել է Միջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստի արդյունքները

Մարտի 26-ից ապրիլի 1-ը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք Հանոյում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստը, որին մասնակցել է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա նշել է, որ այն միակ հարթակն է, որին մասնակցում են 165 երկրների պատգամավորներ` հրատապ հարցեր քննարկելու համար: Կարինե Աճեմյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ադրբեջանական կողմը ներկա է

Երկար տասնամյակներ եկեղեցու առջև դրվել և դրված է մնում Կոմիտաս Վարդապետի սրբադասման հարցը

«Ապրիլի 23-ը կարևորագույն օր է մեզ համար». արքեպիսկոպոս

Անտեսված պարտավորություններ. Հայաստանի կառավարությանը ՄԱԿ-ում հիշեցնում են ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի մասին

Հայաստանի իշխանությունները դեռևս հրաժարվում են ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը և այդ պատճառով, այս տարի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում Հայաստանին ուղղված հանձնարարականների գրեթե կեսը վերաբերում էր հենց գենդերային հավասարությանն ու կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելմանը: Հունվարի 22-ին ՀՊԴ-ի շրջանակում ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 189 երկրներից 61-ը Հայաստանին ուղղել էին իրենց հանձնարարականները մասնավորապես՝

Վարդան Հակոբյան. «Ապրիլի 24-ին նախատեսված հանրահավաքը կայանալու է» (Տեսանյութ) 

Վարդան Հակոբյանի խոսքերով՝ ստեղծված իրավիճակն իրենց համար կանխատեսելի էր

Հովիկ Աբրահամյանը խուսափեց Գագիկ Ծառուկյանի մասին հարցերին պատասխանելուց (Տեսանյութ) 

«Բոլորը հարկերը պետք է վճարեն, դա առաջին օրն եմ ասել, երբ նշանակվել եմ վարչապետ: Միանգամից չի ստացվելու, բայց ես շարունակելու եմ այդ գործունեությունը»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին ՀՀԿ-ական գործարարներին պատկանող սեփականություններում ընթացող ստուգումներից: Լրագրողները վարչապետին շրջափակել էին ՀՀԿ խմբակցությունից դուրս գալիս: Նա պատգամավորների հետ խորհրդարանական հարցուպատասխանին

Որոշ ապրանքներ պարտադիր դրոշմապիտակավորումից կազատվեն

Օպտիկական, լազերային մագնիսական եւ այլ կրիչների վրա հնարավոր է այլեւս հսկիչ նշաններ չլինեն

Իրանից ստացած 2 միլիոն դոլարը «Հայռուսգազարդում» կորե՞լ է

«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը»  Հայաստանին տրամադրվող միջազգային դրամաշնորհների հետ կապված հետաքննության սահմաններում ՀՀ Էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարից ստացել է մի տեղեկանք, որում զետեղված են մի շարք հիմնարկների ստացած արտասահմանյան դրամաշնորհները: Ըստ այդ տեղեկանքի, 2011 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունը «Հայռուսգազարդ» ընկերությանը տրամադրել է 2 միլիոն դոլարի դրամաշնորհ՝ Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում բնակչության համար գազամատակարարման ցանց

Իրավաբան, խմբագիր Արգիշտի Կիվիրյանի դեմ դատական գործերի թիվը հասել է 10-ի

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժինը դիմել էր վարչական դատարան՝ ընդդեմ իրավաբան, խմբագիր, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի եւ պահանջում էր վարչական պատասխանատվության ենթարկել՝ կապված 2013թ. օգոստոսի 1-ի դեպքերի հետ: Հիշեցնենք՝ խոսքը տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաների մասին է: Արգիշտի Կիվիրյանը հանդես էր եկել հակընդդեմ հայցով՝ ընդդեմ ոստիկանության՝ իրեն ազատությունից եւ անձեռնմխելիությանն ուղղված ոստիկանության գործողությունների դեմ: Խոսքը ոստիկանությունում 3

«Գազել» է ճեպընթացի «մատոռո՞վ»

Մայրաքաղաքում հայտնվել են ճեպընթաց «գազել»-ներ: Դժվար է պատկերացնել, թե ուղեւորներին ինչպես տեղ կհասցնի այս «գազելը», եթե իսկապես իրեն «ճեպընթացի» տեղ դնի: Բայց որ միմյանցից ուղեւոր փախցնելու նպատակով հաճախ կարելի է փողոցներում տեսնել ճեպընթացի արագություն բացած միկրոավտոբուսների՝ փաստ է: Լուսանկարը՝ ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 07.03.2015

Ռուբեն Հակոբյան. «Գնում են աղջիկ ուզելու, դեռ խոսք չկա՝ աղջկան տալիս են, թե չէ, բայց կողքի դռնից օժիտը հանում են»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր Գազի հանձնաժողովի զեկույցի մասին ԱԺ-ում խմբակցության տեսակետը ներկայացնելիս ասաց, որ 7-8 տոկոս գազի կորուստը ահռելի է, լուրջ թանկացում է, քրեական գործ է. «Հակաօրինական եւ հակասահմանադրական է եղել ինչպես 300 մլն պարտքի կուտակումը, այնպես էլ մեր 20 տոկոս բաժնեմասի վաճառքը: Կարո՞ղ էր ավելի էժան լիներ՝ կարող էր: Բայց պետք չի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031