Լրահոս
Օրվա լրահոսը

39/1 ՏԸՀ-ի նախագահի պաշտոնը կզբաղեցնի ՀՀԿ ներկայացուցիչը, իսկ քարտուղարի պաշտոնը` ԲՀԿ ներկայացուցիչը

Ապրիլ 08,2015 17:58

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար է նշանակել Տիգրան Վաղթանգի Բաբիկյանին:

Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Վայոց ձորի մարզի Թառաթումբ համայնքում 2015 թվականի մայիսի 3-ին կայանալիք ավագանու անդամի արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը, որի համաձայն` ընտրությունների համար կազմավորված թիվ 39/1 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, իսկ քարտուղարի պաշտոնը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը:

Հանձնաժողովն իրականացրել է նաև Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում 2015 թվականի մայիսի 17-ի տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:  Տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 15-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 10-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 3-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 2-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 2-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 2-ական:

 ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930