Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավոր Կարինե Աճեմյանը ներկայացրել է Միջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստի արդյունքները

Ապրիլ 08,2015 17:13

Մարտի 26-ից ապրիլի 1-ը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք Հանոյում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 132-րդ լիագումար նիստը, որին մասնակցել է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա նշել է, որ այն միակ հարթակն է, որին մասնակցում են 165 երկրների պատգամավորներ` հրատապ հարցեր քննարկելու համար:

Կարինե Աճեմյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ադրբեջանական կողմը ներկա է եղել 4 հոգանոց պատվիրակությամբ: Ադրբեջանցի պատգամավորը ելույթ է ունեցել եւ խոսել, իր բնորոշմամբ, օկուպացված տարածքների մասին, ինչպես նաեւ՝ դժգոհություն հայտնել միջազգային կառույցներին` ադրբեջանական կողմի պահանջները միջազգային փաստաթղթերում չներառելու առնչությամբ:

Նիստում ելույթ ունենալով՝ Կարինե Աճեմյանը շեշտել է, որ Հայաստանը որեւէ տարածք չի օկուպացրել: Նա խոսել է ղարաբաղյան խնդրի մասին: Ելույթից հետո ադրբեջանական կողմը լքել է դահլիճը եւ այլեւս չի մասնակցել նիստին եւ քվեարկություններին:

Պատգամավորը նիստում անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրականացվող միջոցառումներին՝ մասնակից բոլոր երկրների պատգամավորներին կոչ անելով իրենց խորհրդարաններում բարձրացնել ցեղասպանությունների դատապարտման հարցը:

Պատգամավորը կարեւորել է նիստում ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցի քննարկումն ու ընդունումը, որը ներառել է նաեւ մշակութային վանդալիզմի եւ թմրամոլության դեմ պայքարի հարցերը:

Կարինե Աճեմյանը Վիետնամում սիրիական կողմի նախաձեռնությամբ հանդիպել է նաեւ Սիրիայի խորհրդարանի խոսնակի հետ: Քննարկվել են հայ-սիրիական հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սիրիայի խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ սիրիական պատվիրակությունն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930