Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում ՀՀԿ Արաբկիր վարչական շրջանի ԵԿ նախաձեռնությամբ

Ապրիլ 08,2015 18:15

Ապրիլի 8-ին ՀՀԿ Արաբկիր վարչական շրջանի երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց միջոցառում` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:  Միջոցառման պաշտոնական հյուրերի թվում էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը և մյուս համայնքների շրջանային երիտասարդական կազմակերպությունների  ղեկավարները:

Միջոցառման ընթացքում ՀՀԿ-ական երիտասարդները հակիրճ ներկայացրին Ցեղասպանության պատմությունը, ասմունքեցին, մասնակցեցին Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը և երաժշտական համարով ամփոփեցին միջոցառումը:

Հավելենք, որ միջոցառման նպատակն էր բարձրացնել հայ երիտասարդության շրջանում մեկ դար առաջ իրականացված ոճրագործության վերաբերյալ իրազեկվածության  մակարդակը և ևս մեկ անգամ բարձրաձայնել հայ ժողովրդի ցավի ու կորստի մասին:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930