Օրվա լրահոսը
«Լեւի» են գնում, քանի որ ամուսնանալով տղամարդու ակնկալիքները չեն իրականանում (Տեսանյութ)
Եթե տղամարդը կրթված լինի, կնոջ հետ էլ սեռական կյանքը լիարժեք կլինի
Բագրատյանի մազութի գործը, Քոչարյանի «վարի տված» 148 մլն դոլարն ու Վարդան Այվազյանի «զապիսը»
Այսօր շարունակվեց ԱԺ քննարկումը աղմկահարույց մի հարցի` «գազային հանձնաժողովի» եզրակացության մասին: Գազային հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարցեր ուղղեցին պատգամավորները: Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց. «164 դոլարով մենք գազը առնում ենք, 340-ով ծախում ենք: Ուկրաինան այսօր ստանում է 247 դոլարով, 4 օր առաջ գազի գինը բարձրացրեց, 280-ով ծախում է: Որտե՞ղ է մեր ստրատեգիական ռազմավարությունը, ի՞նչն է: Այս հարցին
Կառավարության ղեկավարը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել անավարտ շենք-շինությունների խնդիրը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության 2014 թ. իրականացված աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ ԿԱ պետգույքի վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ 2014 թ. ընթացքում վարչության կողմից պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառվել է 7455
Սեյրան Օհանյան. սահմանին կանգնած ամեն մի զինվոր գիտե, թե ում համար է այնտեղ կանգնած
Սիրելի կանայք, Պաշտպանական գերատեսչության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից Շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7–ի` Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Սա ևս մեկ առիթ է վերարժևորելու կանանց անգնահատելի դերակատարությունը Հայաստանի Հանրապետության զարգացմանն ուղղված բոլոր ոլորտներում: Ազգանպաստ ձեր գործունեությունը չի սահամանափակվում միայն կրթության, տնտեսության, բժշկության, պաշտպանության և բազմաթիվ այլ բնագավառներում գիտելիքների, փորձի և նոր մոտեցումների ներդրումների
Հայտարարություն. Խուզարկությունները և բերման ենթարկումները ուղեկցվել են ուժի ակնհայտ ցուցադրմամբ
ՀՀ ԱԱԾ և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված միջոցառումները գնահատում ենք ապօրինություններ՝ ուղղված ՀՀ քաղաքացիների դեմ, որը նպատակ ունի ճնշել և սահմանափակել նրանց կարծիքի ազատ արտահայտման և խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը:
ՍԴՀԿ ղեկավարները Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ խոսել են Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքից
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը շարունակում է դիվանագիտական հանդիպումների շարքը: Այդ համատեքստում ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Գևորգ Պերկուպերկյանը, ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը և վարչության անդամ Գագիկ Մելիքյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի և դեսպանի խորհրդական Ալեքսանդր Վասիլևի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված
Բաքվում Զորավար Անդրանիկի նկարը խուճապ է առաջացրել
Տարիներ շարունակ ադրբեջանցիները չեն ճանաչել Անդրանիկին
«Մարաթուկ» տուրիստական ընկերության հանդեպ հարուցվեց վարչական վարույթ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ, զբոսաշրջային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Մարաթուկ» ընկերության հանդեպ հարուցվեց վարչական վարույթ: Այս մասին որոշումն ընդունվել է այսօր՝ ապրիլի 7-ին կայացած ՏՄՊՊՀ նիստում: Տեղեկացնենք, որ մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են «Մարաթուկի» գործունեությանը՝ նշելով վերջինիս կողմից դրսևորվող հնարավոր հակամրցակցային գործողության մասին: Մասնավորապես, հոդվածներում նշվում է, որ ընկերությունը տարիներ շարունակ չարտերային թռիչքներ
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ավագ ենթասպայի սպանության դեպքի առթիվ
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքների արդյունքում զոհվել է ավագ ենթասպա, 1972թ. ծնված Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, կատարվում
Գալուստ Սահակյանն ընդդիմադիրներին տեղի տվեց եւ հետաձգեց քվեարկությունը
Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լիագումար նիստում փորձեց քվեարկության դնել բավականին բուռն քննարկումների արժանացած «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Պատգամավորներն ընդդիմացան եւ հորդորեցին, որ հետաձգվի այն: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց. «Կրթության մասին օրենքը պարտադիր է համարում մինչեւ 19 տարեկան աշակերտի կրթությունը: Եթե նույնիսկ աշակերտը որոշում է գնալ արհեստագործական ուսումնարան կամ քոլեջներ, այնտեղ նույնպես
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀԿԳ ավագ քննիչը կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանման հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ. ապրիլի վերջին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում քննվող քրեական
Բարեփոխումների ապացույցը. «Չորրորդ իշխանություն»
Երեկ հայտնի դարձավ, որ ազատամարտիկին ծեծելով սպանած, «Ջունգլ» մականունով հայտնի ոմն Գեւորգ ազատ է արձակվել։ Ազատամարտիկի հարազատները վստահ են, որ դա տեղի է ունեցել բացառապես կաշառքի շնորհիվ։ «ՉԻ» – Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակն իսկապես ծանր է, իսկ դատաիրավական համակարգի բարեփոխումների համար մեծ գումարներ են պետք։ Այնպես որ՝ մարդասպանների խափանման միջոցը փոխելը կարելի է գնահատել որպես բարեփոխումների
Հերմինե Նաղդալյանը՝ ՀՀԿ-ական կանանց ժպիտների մասին
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ ձեզնից ով էլ երբևէ գնում է Ծիծեռնակաբերդ` հավուր պատշաճի և հավուր կեցվածքով է գնում: Երբևիցե մտքիս ծայրով կասկածել թույլ չեմ տալիս, որ որևէ մեկը կհամարի, թե կարելի է գնալ Ծիծեռնակաբերդ ու զվարճանալ: Մեծ միջոցառում է եղել, նախատեսած 3000 հոգուց ավելի շատ մարդ է ներկա եղել և նախապատրաստական ընթացքը տևել է
Մեղադրյալների մոտ ալկոհոլ է հայտնաբերվել. «168 ժամ»
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայողների օրգանիզմում ալկոհոլ է հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը հայտնաբերվել էր 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35–ի սահմաններում, զորամասի մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում։ ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրել են, որ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի
3 իրական փաստարկ, որ քրիստոնեությունն առնվազն այս աշխարհից չէր
Նա լվաց իր աշակերտների ոտքերը: Նույն ժամին իր աշակերտներից մեկն իրեն դավաճանեց, մյուսներն էլ ուրացան ու փախան, բացի մեկից: Նրա դեմ սուտ վկայություններ արեցին, ծեծեցին, ձեռ առան ու խաչեցին: Նրա հետեւորդները հրեա առաջնորդների ահից վախենում էին հավաքվել իրար հետ: Այսուհանդերձ, Նրա անվան հետեւորդների քանակը, որ կոչվում էին քրիստոնյաներ, օրեցօր շատանում էր: Ասացեք խնդրեմ, այսպիսի կրոնը,
Գազի գինը պետք է նվազի. «168 ժամ»
Հարցազրույց Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ – Ի՞նչ եք կարծում, իշխանությունը կարո՞ղ է գնալ քայլի, որ պահանջի վերանայել պայմանագիրը և բանակցություններ սկսի Իրանի հետ։ – Այդ հնարավորությունից իշխանությունն ինքն իրեն զրկել է, երբ 2013-ին այդ պայմանագիրը ստորագրվեց «Գազպրոմի» հետ։ – Այսինքն, այն վերանայման ենթակա չէ։ – Իհարկե, որովհետև այդ ժամանակ
Հանրահայտ ռուս դերասան Արկադի Ռայկինի որդուն հայ հեռուստաընկերություններից մեկը «քցել է»
«ՌԴ մշակույթի նախարարությունից առաջարկեցին գալ Հայաստան, ուստի ես, քանի որ հետևում եմ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, որոշեցի ընդունել առաջարկը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հանրահայտ Արկադի Ռայկինի որդին՝ ռուս դերասան Կոնստանտին Ռայկինը: Դերասանն ասաց, որ Հայաստանում իր ղեկավարած՝ Արկադի Ռայկինի անվան «Սատիրիկոն» թատրոնը հանդես է գալու «Սեփական ձայնով» ներկայացմամբ: Այն
Հիմնադիր խորհրդարանի Գյումրու պատասխանատուի տան կտուրից հայտնաբերել են նռնակ
Արամ Հակոբյանի մերձավորների ասելով՝ կտուրը բաց է եւ ցանկացած մեկը ցանկացած պահի ինչ ուզի՝ այնտեղ կտեղադրի:
Սուրեն Խաչատրյան. «Սա շանտաժ է, չկա նման բան». «Ժողովուրդ»
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, որը սակայն, հավաստիացրեց, թե այդ ամենը «շանտաժ է»։ Այն պնդմանը, թե ապրիլի 5-ին՝ ժամը 16:50–ի սահմաններում, Գորիս քաղաքի Գուսան Աշոտ փողոցում գտնվող «Ծիածան» շինանյութի խանութի մոտ տեսել են իր որդու մեքենան, ավելին՝ Հակոբյանը տեսել է իր որդուն, որը սպառնացել է, Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. «Իմ տղան
Քրիստոնեաներու ողբերգութիւնը Միջին Արեւելքի մէջ ԻՊ-ով չսկսաւ. Independent-ը` Հայոց Ցեղասպանութեան մասին
Բրիտանական The Independent-ի յօդուածագիր Ռապըրթ Ֆիսք հանդէս եկած է Հայոց Ցեղասպանութեան մասին նոր անդրադարձով: Անոր մէջ, մասնաւորապէս, կը ներկայացուի որ այսօր «Իսլամական պետութեան» առաջխաղացման ֆոնին Միջին Արեւելքի քրստոնեայ բնակչութիւնը տառապանքներ կը կրէ, սակայն այդ երեւոյթը նոր չէ. 100 տարի առաջ նոյնը կրած են արդէն հայերը: Այս մասին կը հաղորդէ Tert.am-ը: Այսօր «Իսլամական պետութեան» այնպիսի ոճիրներու
Հակոբ Բաբայանը պատասխանում է Սամվել Հովհաննիսյանի քրոջ մեղադրանքներին
Տեսնելով, որ փաստաբանների հարցում հաջողության չի կարողանում հասնել, այս անգամ էլ դիմել է իմ դեմ, որից հետո էլ, համոզված եմ, որ դիմելու է դատավորի դեմ:
Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է մեր եզդի եղբայրների հանդեպ տեղի ունեցածին ԱԺ-ում տալ գնահատական
Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Իրաքում եզդիների հանդեպ լարվածությունը սրվել է»: Նա առաջարկեց, որ Օսմանյան կայսրությունում եզդիների հետ տեղի ունեցածը ցեղասպանություն ճանաչելու մասին օրինագիծը, որը լուրջ մասնագիտական քննարկում եւ վերլուծություն է պահանջում, մշակել հետո, իսկ այս պահին անհրաժեշտ է հայտարարություն ընդունել ներկայիս իրավիճակի մասին. «ԲՀԿ-ն ունի մեկ առաջարկ, այն, ինչ կատարվում
Հայաստանում բեռնափոխադրումները կտրուկ նվազել են. «Ժողովուրդ»
Պաշտոնական թվերով անգամ այս տարվա աոաջին երկու ամիսներին Հայաստանի տրանսպորտի գործունեության հետ կապված, լինի դա բեռնափոխադրումներ թե ուղեւորափոխադրումներ, անկում է արձանագրվել։ Մասնավորապես, ընդհանուր բեռնափոխադրումներն անցած տարվա համեմատ նվազել են 8,8 տոկոսով, կամ նույնն է թե՝ 120 հազար տոննայով։ Հայտնի իրողություն է, որ բեռնափոխադրումների դինամիկան ուղղակի բնորոշում է տնտեսությունում տիրող վիճակը։ Այսինքն՝ բեռնափոխադրումների ընդհանուր անկման պայմաններում
Գագիկ Սարուխանյանին դուրս հանեցին գրասենյակից
Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը բանալիով բացեց գրասենյակի դուռը, որտեղ առավոտից խուզարկություններ են ընթանում եւ փորձեց անձամբ ԱԱԾ աշխատակիցներից պարզել՝ ի՞նչ հիմքով են նրանք սկսել աշխատանքները: Նախքան դուռը բացելը, տարածքը հսկող ոստիկաններից մեկին նա խնդրել էր բացատրություններ տալ, թե ինչու են փակել դուռը եւ ինչու են այդքան երկար խուզարկում: Ոստիկանության աշխատակիցը պնդել էր,
Մի շտապեք Աբովյանի քաղաքապետ նշանակել. «Հրապարակ»
Աբովյանի ապագա քաղաքապետի հարցի հետ կապված՝ մամուլում ակտիվորեն շրջանառվում է Արթուր Հարությունյանի անունը (հայտնի է «Պալաչ» մականունով): Հիշել են Գագիկ Ծառուկյանի հետ նրա տարաձայնություններն Աբովյան-Երեւան երթուղային գծերի շուրջ, մի պատմություն են առաջ տանում, թե Պալաչը խաղում է ՀՀԿ թիմից։ Դարձյալ խնդրի պարզունակացման հետ գործ ունենք։ Արդյոք ՀՀԿ-ին Աբովյանում պե՞տք է մի քաղաքապետ, որ խնդրահարույց է
Բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի մարզային կառույցների ղեկավարներին
Խուզարկությունից հետո բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակի պատասխանու Հովհաննես Ղազարյանին, Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանին, Երևանից բերման են ենթարկել նաև Գևորգ Սաֆարյանին։ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժում
Ռուբեն Հայրապետյանն ու Ռոման Բերեզովսկին օգնում են Կարապետ Միքայելյանին փրկելու կյանքը
«Կռիլյա Սովետովի» նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Մեր հայրենակիցը հիմա 2-րդ կարգի հաշմանդամ է եւ ստացած թոշակը մի կերպ բավարարում է դեղեր գնելուն, որոնց շատ օգտագործումը վնասում է լյարդը: Կարապետ Միքայելյանին սրտի եւ լեղապարկի վիրահատությունների համար 480 հազար ռուբլի է հարկավոր, որը մեր հայրենակիցը չունի: СЭ-ի հետ զրույցում նա հարկադրված դիմել է
ՀՀԿ տիկնայք դատի կտան իրենց անպատվողներին. «Հրապարակ»
Եթե իմանայինք, որ այսպիսի այլանդակ քոմենթներ կգնային, մենք կմտածեինք, որ թուրք լրագրողների դեմ ենք կանգնել, ու բոլորին կզգուշացնեինք, որ այդ կազմակերպչական գործընթացն ավելի մեղմ ու զուսպ անեինք։
Մայրության ու գեղեցկության օրվա առաջին անակնկալը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ անակնկալներով լի օր է սպասվում երևանցի ու մայրաքաղաքում հյուրընկալվող կանանց։ Ապրիլի 7-ի՝ Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ, առաջին շնորհավորանքներն ու ծաղիկներն ստացել են Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև բոլոր վարչական շրջանների մեկ պատուհաններ այցելած կանայք։ Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակցուհիները ևս աշխատավայրերի մուտքի մոտ ծաղիկներ ու քաղաքապետի շնորհավորանքով բացիկներ
Ապրիլքսանչորսյան միջոցառումները կտապալվե՞ն
Հիմնադիր խորհրդարանի բերման ենթարկված անդամների թիվը համալրվում է նորերով: Քիչ առաջ Վարդան Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Երեւանից բերման է ենթարկվել ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը, Կապանի կառույցի ղեկավարը՝ Գեւորգ Գասպարյանը եւ իրենք չեն կարողանում կապ հաստատել այլ մարզերի կառույցների ղեկավարների հետ, ինչը կասկածի տեղիք է տալիս, որ այլ բերման ենթարկվածներ էլ կան: Ըստ Վարդան Հակոբյանի, առավոտյան խուզարկություն


















































