Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սարուխանյանին դուրս հանեցին գրասենյակից

Ապրիլ 07,2015 12:23

Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը բանալիով բացեց գրասենյակի դուռը, որտեղ առավոտից խուզարկություններ են ընթանում եւ փորձեց անձամբ ԱԱԾ աշխատակիցներից պարզել՝ ի՞նչ հիմքով են նրանք սկսել աշխատանքները:

Նախքան դուռը բացելը, տարածքը հսկող ոստիկաններից մեկին նա խնդրել էր բացատրություններ տալ, թե ինչու են փակել դուռը եւ ինչու են այդքան երկար խուզարկում:

Ոստիկանության աշխատակիցը պնդել էր, թե իրենք պարզապես հասարակական կարգի պահպանության աշխատանքներ են կատարում եւ որեւէ կապ չունեն ներսում սկսված խուզարկություն իրականացնող Քննչական կոմիտեի եւ ԱԱԾ-ի աշխատակիցների հետ:

Այս բացատրությունից դժգոհ Գագիկ Սարուխանյանը դուռը բացեց, բայց ներսում աշխատողները արգելեցին նրա մուտքը, չնայած վերջինս ներկայանում էր գրասենյակի տնօրեն եւ պահանջում բացատրություններ: Ներսում խուզարկություն իրականացնողները ցույց տվեցին իրենց փաստաթղթերը եւ պնդեցին, որ օրենքով սահմանված կարգով են իրականացնում աշխատանքները եւ Գագիկ Սարուխանյանին դուրս հանեցին:

Խուզարկությունը գրասենյակում դեռ շարունակվում է

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ինչքան պետք է ատել սեփական Երկիրն ու Ժողովրդին, որպեսզի դիմել այդպիսի ստահակ ահաբեկչական քայլերի: Մի մոռացեք, որ Ժողովուրդը կորցնելու ոչինչ չունի: Մի զատվեք Ժողովրդից, հիշեք դառը պատմությունը, չստիպեք Ժողովրդին պայքարել երկու ճակատով: Դուք շատ մեծ պատասխանատվություն եք վերցնու ձեր նեղ ուսերին: Ժողովրդին մի ստիպեք ընտրություն կատարել …

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930