Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրյալների մոտ ալկոհոլ է հայտնաբերվել. «168 ժամ»

Ապրիլ 07,2015 13:03

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայողների օրգանիզմում ալկոհոլ է հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը հայտնաբերվել էր 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35–ի սահմաններում, զորամասի մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում։ ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրել են, որ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ստացվել է նշանակված տոքսիկաքիմիական և դատանյութագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝  Նորիկ Սահակյանի մոտ հայտնաբերվել է 1.24 գ/լ ալկոհոլ, Վաչե Սահակյանի մոտ 0.5 գ/լ ալկոհոլ, Մովսես Ազարյանի մոտ՝ 0.6 գ/լ, Գնել Թևոսյանի մոտ՝ 1.2 գ/լ ալկոհոլ։

Մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին՝ թե որքանո՞վ է եզրակացությունը կարևոր, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանն ասաց. «Այդ եզրակացությունն այդքանով էր կարևոր, որ բազմիցս շրջանառվում էր տեղեկատվություն, որ իրենք ալկոհոլի ազդեցության տակ չեն եղել։ Այսինքն իրենց մատնանշած կարևորագույն հանգամանքներից մեկը վերացավ»։ Հարցին, թե սա իրավական ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել մեղադրյալների համար, փաստաբանը պատասխանեց, որ եթե հետագայում հաստատվի մեղադրյալների մեղավորությունը, ապա ալկոհոլի ազդեցության տակ գտնվելը դիտարկվելու է որպես պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք։

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930