Օրվա լրահոսը

Սոսո Պավլիաշվիլին հանդես կգա հայ արտիստների հետ

Մայիսի 2-ին Երեւանում կկայանա «Երկինք ափի մեջ» համերգը, որին կմասնակցեն ճանաչված վրացի արտիստ Սոսո Պավլիաշվիլին եւ հայ երգչուհիներ Անչոկն ու Նարի Հարությունյանը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Forpostart Production ընկերության գլխավոր տնօրեն եւ պրոդյուսեր Զառա Մխեյանը, համերգի ընթացքում երգիչների եւ հայ երաժիշտների կատարմամբ կհնչի միայն կենդանի երաժշտություն: Նրա ձեւակերպմամբ, հատուկ խումբ է հավաքվել, գեղեցիկ շոու

Պարզվել է, թե ով էր եկեղեցում կնոջ պայուսակից դրամապանակ գողացել

Մարտի 29-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել Գյումրի քաղաքի «Յոթ Վերք» եկեղեցում մի կնոջ պայուսակից դրամապանակը` 31.000 դրամով, գողանալու մասին: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1983 թ. ծնված, նախկինում դատված Կարեն Ա.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն Լուսանկարը՝ Սուրբ Յոթ

Մուրճով մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին և գումար պահանջել

Ապրիլի 4-ին, ժամը 19.10-ին, 1967 թ. ծնված Մարինե Հ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ նախորդ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում, իր ծանոթ Յուրին վարձով տուն առաջարկելու պատրվակով իրեն ուղեկցել է Նորքի 2-րդ զանգվածում գտնվող շենքերից մեկը, որտեղ մուրճով մի քանի անգամ հարվածել է իր գլխին` պատճառել վնասվածքներ և իրենից պահանջել գումար: Ոստիկանության ծառայողների

Voiceboard. Հայկական ինովացիոն գործիք՝ լուսապատկերաշարերի համար

Հայկական «Lionsharp» ընկերությունը ստեղծել է Voiceboard անունով լուսապատկերաշար (presentation) պատրաստելու ծրագիր: Այն գործիք է, որը հնարավորություն է տալիս պատրաստել լուսապատկերաշարեր կամ Powerpoint-ով պատրաստված լուսապատկերաշարում ավելացնել 3D մոդելներ, վեբ կայքեր, տեսանյութեր, քարտեզներ եւ այլն: Վերջնական արդյունքը ներկայացնելիս, ծրագիրը կարելի է կառավարել Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսի, հատուկ «Nod Ring» մատանու, հեռակառավարման վահանակի եւ ձայնի միջոցով: Հիմնական

Հետախուզվում էին զինծառայողին վիրավորանք հասցնելու մեղադրանքով

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 4-ին, ժամը 08.30-ին, Արտաշատի Աճառյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1994 թ ծնված Տիգրան Բ.-ն, որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 360-րդ հոդվածի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: *** Նույն օրը, նույն բաժնի ծառայողները հայտնաբերել և բերման են

Ընդդիմության ընդդիմություն-2

Անցած անգամ մենք խոսեցինք այն մասին, որ Հայաստանում, մանավանդ վերջին տարիներին, գոյություն չունի միացյալ ընդդիմություն, եւ ընդդիմադիր խմբավորումներն ավելի շատ իրար են ընդդիմադիր, քան իշխանությանը: Նաեւ փորձեցինք էդ միանգամայն տարօրինակ ու արտասովոր երեւույթի պատճառները փնտրել ու գտնել: Պատճառներից մի քանիսը կարծես թե գտանք: Ընդդիմությանը քննադատելու եւ ընդդիմությանը մաքսիմալ պահանջներ ներկայացնելու մենաշնորհը անառարկելիորեն պատկանում է ՀԱԿ-ին

4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ ՀՀ տարածքում

Սույն թվականի ապրիլի 6-ին, տեղական ժամանակով ժամը 05.26-ին (Գրինվիչի ժամանակ՝ 01.26-ին) ՀՀ ՏԿԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.260 և արևելյան երկայնության 45.140: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է

Համայնքների խոշորացում. նոր պատուհա՞ս թե՞ բարեփոխում

1987 թվականի սեպտեմբերի 1-ի տվյալներով ՀԽՍՀ տարածքը բաժանված էր 37 գյուղական և 10 քաղաքային շրջանի: Ներկայիս տարածքային կառավարման «խութերի» մասին խոսվում է 1996 թվականից, երբ գործող վարչական բաժանումների փոխարեն ստեղծվեցին մարզերը: Նախկին վարչական շրջանները այն ժամանակ վերացվեցին նույն հիմնավորմամբ, որով հիմա փորձ է արվում խոշորացնել համայնքները: Ասվում էր՝ շրջանները շատ են, և պետությունը անցում է

Խաղը որոշ չափով կայունացրել են

Սենթ-Լուիսում մեկնարկած շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում, որոնցում հանդես են գալիս 12-ական ուժեղագույններ, հայ շախմատիստները որոշ չափով կայունացրել են իրենց խաղը: Կանանց պայքարում երկու անընդմեջ պարտությունից հետո Տաթեւ Աբրահամյանը (նկարում) տարել է երկու հաղթանակ, մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի եւ վեցերորդ տուրից առաջ 2,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Տղամարդկանց առաջնությունում գրոսմայստերներ Սամուել

Ռազմավարական գործը ձախողած ընկերությանը պետբյուջեից նոր պատվեր են տվել

58 միլիոնով Դիլիջանի խաչմերուկը բարեկարգվել է

Հայ զինծառայողները մեկնում են Եվրոպա՝ մասնակցելու վարժանքների

Երևան, Հայաստան. Ս.թ. ապրիլի 3-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանի խաղաղապահ բրիգադի զինծառայողների հետ միասին Զվարթնոց օդանավակայանից Եվրոպա ճանապարհեցին 36 հայ խաղաղապահների, ովքեր մասնակցելու են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի կողմից կազմակերպվող Saber Junction 15 («Սուսերի հատում 15») ուսումնավարժանքին, որը նպատակ ունի դաշնակից ու գործընկեր պետությունների համատեղ ուժերի կազմում հանդես գալու համար նախապատրաստել բրիգադային մակարդակի մեկ

Մանվել Գրիգորյան. «Հայ կինը երկրապահ է»

Շնորհավորանք Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ  Սիրելի՛  մայրեր, քույրեր. ՀՀ Երկրապահ Կամավորականների  միության, եռասերունդ  երկրապահի և  անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝  Մայրության և գեղեցկության  տոնի առթիվ,  ցանկանում  առողջություն և երջանկություն: Մենք՝  երկրապահներս, գնահատում և արժևորում ենք  հայ  կնոջ դերը ոչ միայն երեխաների դաստիարակության,  ընտանիքի  ամրության,  այլև պետության կայացման ու  հզորացման  գործում: Մեզ՝ եռասերունդ  երկրապահներիս 

Մոսկվայից մի խումբ հայ շախմատիստներ մեկնել են Դուբայ

Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում «Aeroflot Open» միջազգային մրցաշարին մասնակցած հայաստանցի մի խումբ շախմատիստներ մեկնել են Դուբայ՝ հանդես գալու այսօր այնտեղ մեկնարկող «17 the Dubai Open Chess Tournament» ավանդական մրցաշարին: Շեյխ Ռաշիդ բին Համդան Ալ Մակտումի գավաթի եւ մրցանակների խաղարկությանը Հայաստանից կմասնակցեն Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը,  Վահե Բաղդասարյանը եւ

Փոխադարձ հարգանքի գինը

Մի հիմնարկի տեխնիկական բաժնի պետին ազատեցին աշխատանքից:  Շեֆի հետ «յոլա» չէր գնում: Նորանշանակ բաժնի պետը առավոտյան թռուցկաժողով (պիտիմինուտկա) հայտարարեց,  որը տևեց մեկ ժամից ավելի: Բացելով անդրանիկ հանդիպումը իրեն ենթակա աշխատակիցների հետ`  նա հանդիսավոր կերպով հայտարարեց. -Ինչպես գիտեք, ես ձեր նոր պետն եմ, Մանվել Սամվելի Վելասյան, 79 թվի ծնված, ունեմ երկու աղջիկ, ավարտել եմ Պոլիտեխնիկ ինստիտուտը

Բակո Սահակյանը եւ Ռուբեն Վարդանյանը ծանոթացել են զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքներին

Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Բակո Սահակյանը բարերար Ռուբեն Վարդանյանի հետ միասին ապրիլի 5-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ եւ ծանոթացել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների ընթացքին։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նման ծրագրերը մեծապես նպաստում են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը եւ Արցախի պաշտպանունակության ամրապնդմանը։

«Մենք-մեր սարերը» կամ «դեպի հայրենիք» ներգաղթ ակնկալող առաջարկ ©

«Մենք – Մեր Սարերը» կամ «Դեպի Հայրենիք» ներգաղթ ակնկալող առաջարկը նորարարական չէ: Ցանկացած հայ կարող է հայրենիքում տարածք վարձակալել, կարող է գործունեություն ծավալել և դա առօրյա գործընթաց է: Սակայն այս պրոցեսը ակտիվացնելու, մասշտաբի բերելու համար հարկավոր է ոչ առօրյա մոտեցում: Պարբերաբար անցկացվող հեռուստամարաթոնները կարող են միջոց հանդիսանալ առաջարկի իրականացման ակցիայի համար: Նախկին հեռուստամարաթոնների ժամանակ մարդիկ

Տեղի է ունեցել պայթյուն Ավան վարչական շրջանում

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 5-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել կուտակում և պայթյուն` փլուզումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական, ՃԿԱԿ օպերատրի և ԱԻ արձագանքման խմբերը: Պարզվել է, որ տանը,

Աղվան Հովսեփյանը հաղթեց, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ խմեց ապարանցիների կենացը (ֆոտոռեպորտաժ)

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն այսօր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը՝ Զատիկին, նվիրված ժողովրդական տոնախմբություն էր կազմակերպել Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի խորան Հաղորդարանում:  Տոնախմբությանը մասնակցում էին նաեւ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների ղեկավար Արմեն Երիցյանը, ծնունդով ապարանցի եւ ոչ ապարանցի ՀՀԿ-ական պատգամավորներ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս, տոնախմբությանն իր ներկայության առիթով Aravot.am-ի զարմանքին պատասխանոց օրվա

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց դոկտոր Վահրամ Շեմմասյանին

Ապրիլի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կալիֆորնիայի (ԱՄՆ) Նորթրիջ նահանգային համալսարանի ժամանակակից և դասական լեզուների մասնաճյուղի հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար դոկտոր Վահրամ Շեմմասյանին: Դոկտոր Շեմմասյանը Հայաստանում է գտնվում ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվող «Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը Հայոց ցեղասպանության տարիներին» թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց առաջիկա

«Պահանջում ենք ներողություն խնդրել հայ ազգի վիշտը անարգելու և հայի պատիվը ոտնահարելու համար»

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, տխրահռչակ «բիզնես-լեդի» Հերմինե Նաղդալյանից և երեկ նրա հետ Ծիծեռնակաբերդում գտնված ՀՀԿ-ական կանանցից պահանջում ենք անհապաղ հանրային բացատրություն ներկայացնել Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչումը որպես «տոնակատարություն» ներկայացնելու ինքնագլուխ, ստոր և քստմնելի արարքի համար։ Հայ հանրությունը նրանց չի լիազորել և չի պատվիրակել հայոց պատմության ամենաարյունալի էջը մեկնաբանել ժպիտով և օսմանյան թուրքերի կողմից հարյուր

Հայաստանը կուսակցություններից զատ եւ

«… ով բոլոր հայ կուսակցություններ՝ ներկա, անցյալ թե ապառնի – մեկ օրով, կաղաչեմ, միմիայն մեկ օրով մոռացեք ձեր ծրագիրները և եղեք հայ ազգ… տեսնենք ի՞նչ ձևի բան կըլլա: Ես կյանքիս մեջ բնավ հայ ազգ տեսած չեմ: Թուրք տեսեր եմ, գերմանացի տեսեր եմ, բայց հայ՝ ոչ: Միացեք նախ մեկ, տեսնենք ամբո՞ղջ եք, բան-ման չի՞ պակսեր ազգ

Կարճ շրջազգեստից մինչեւ գույնզգույն սպորտային կոշիկներ

  Ահա՛, թե ինչպիսին ենք աղջիկներս: Ամբողջ օրը բողոքում ենք ոտքերի ցավից, հագուստների անհարմարությունից, սակայն կրկին շարունակում ենք կրել նույն նեղ տաբատները և բարձրակրունկ կոշիկները կամ ինչպես ասում ենք՝ կաբլուկները: Ոմանք թաքուն  կարճ կիսաշրջազգեստի փեշերից ներքև են քաշում,  և իրենց միշտ լարված պահում, ընկերուհուն հարցնելով՝ չլինի՞ թե տղաները նայում են հետևից (գուցեև հենց այդ է

«Ատրճանակով» տղան

 Այս փոքրիկ պատմվածքը նվիրվում է Հայ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին:   Մռնչաց հերոս Անդրանիկ փաշան, Զորքը հավաքեց կայծակի նման, Առյուծի նման իր կորյուններով, Թուրքերին ջարդեց հազարներով:*   Ես նոր էի յոթ տարեկան դարձել և սեպտեմբերին պետք է առաջին անգամ գնայի դպրոց: Կարծում եմ բոլորն էլ գիտեն, թե դա ինչ կարևոր իրադարձություն է ամեն մի երեխայի

Պարզ ու համեղ աղցան՝ բելգիական եղերդակով

Այս հետաքրքիր բույսը, որ հայերեն եղերդակ է կոչվում, ռուսները цикорий են ասում, անգլերեն chicory է, բազմաթիվ տարատեսակներ ունի, սակայն ամենաշատը տարածված են վայրի եւ սալաթային տեսակները: Վայրի եղերդակի արմատները չորացնում եւ սուրճին փոխարինող ըմպելիք են պատրաստում, իսկ սալաթային եղերդակը, որին նաեւ բելգիական էնդիվի են կոչում, տեսքով շատ նման է մեզ քաջածանոթ հազարաթերթիկին (մառոլ), ունի յուրահատուկ

Յուրա Մովսիսյանը հիասթափված է

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Կուբանի» հետ 1:1 անելուց հետո մեկնաբանել է ոչ-ոքին, իր եւ իր թիմի խաղը: «Իմ խաղը գնահատելու իմաստ չեմ տեսնում, քանի որ մենք դրական արդյունքի չհասանք եւ ընդամենը ոչ-ոքի արեցինք: Շատ հիասթափված եմ», – ասել է նա СЭ-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Թուրքիայում «Ֆեներբախչեի» ֆուտբոլիստներին գնդակոծել են

Newsru.com-ը, վկայակոչելով Sabah-ը, տեղեկացնում է, որ ֆուտբոլի Թուրքիայի առաջնությունում արտագնա հանդիպումից հետո Տրաբզոնի օդանավակայանի ճանապարհին զինված հարձակում է իրականացվել «Ֆեներբախչե» թիմի ավտոբուսի վրա: Անհայտ անձինք գնդակոծել են ավտոբուսը, քարեր նետել ու թաքնվել անհայտ ուղղությամբ: Տուժել է միայն ավտոբուսի վարորդը, որը տեղափոխվել է հիվանդանոց: «Ռեզիսպոր»-«Ֆեներբախչե» հանդիպումն ավարտվել էր 5:1 հաշվով՝ հօգուտ մայրաքաղաքի թիմի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝

Վահե Բաղդասարյանը հաղթեց «Aeroflot Open»-ում

Մոսկվայում ավարտվեց շախմատի «Aeroflot Open» միջազգային խոշոր մրցաշարը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Գերազանց հանդես եկավ «B» խմբում ընդգրկված միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը (նկարում), որը եւս հինգ հոգու հետ ինը հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ լրացուցիչ գործակիցներով ճանաչվեց հաղթող: Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը ամփոփիչ մրցաշարային աղյուսակում նույնքան միավորով եզրափակեց լավագույն վեցյակը: «C» խմբում շատ հաջող էին

Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հարությունը

Ապրիլի 5-ին Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի հրաշափառ հարությունը (Զատիկ)  կնշի: Զատիկը զատման, բաժանման, մեղքերից հեռացման եւ առ Աստված վերադարձի տոնն է: Ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարաններում այն ամենակարեւոր տոներից մեկն է համարվում: Քրիստոսի հարությունը քրիստոնեական դավանանքի հիմքում է ընկած: Զատկի օրը մարդիկ ձվեր են ներկում: Ձուն հարության, նոր կյանքի խորհրդանիշն է համարվում: Իսկ կարմիր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան 3-8 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 5-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 6-8-ին կբարձրանա 7-9 աստիճանով:  Երևանում՝  Ապրիլի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին սպասվում է անձրև:

Ինչո՞վ ենք տարբերվում հնդիկներից

Կրկեսի մոտ, նախկին հեծանվահրապարակի տարածքում «Ռենկոն» իր հերթական հյուրանոցն է կառուցում` իմ կարծիքով, գեղեցիկ շենք է ստացվում: Քանի որ շինարարությունն աշխատավայրիս մոտ է, հաճախ եմ տեսնում ընդմիջման դուրս եկած այդ ֆիրմայի բանվորական համազգեստով տղամարդկանց՝ բնորոշ մորուքներով եւ գլխաշորերով: Հավանաբար, հնդիկներ, պակիստանցիներ կամ այդ տարածաշրջանի այլ ժողովուրդների ներկայացուցիչներ են: Իսկ այդ շինարարությունից 300-400 մետր հեռավորության վրա

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031