Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղը որոշ չափով կայունացրել են

Ապրիլ 06,2015 11:07

Սենթ-Լուիսում մեկնարկած շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում, որոնցում հանդես են գալիս 12-ական ուժեղագույններ, հայ շախմատիստները որոշ չափով կայունացրել են իրենց խաղը:

Կանանց պայքարում երկու անընդմեջ պարտությունից հետո Տաթեւ Աբրահամյանը (նկարում) տարել է երկու հաղթանակ, մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի եւ վեցերորդ տուրից առաջ 2,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում:

Տղամարդկանց առաջնությունում գրոսմայստերներ Սամուել Սեւյանն ու Վարուժան Հակոբյանը նույնպես հինգ տուրում իրենց անվան դիմաց գրանցել են 2,5  միավոր՝ բաժանելով 5-6-րդ տեղերը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930