Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչո՞վ ենք տարբերվում հնդիկներից

Ապրիլ 04,2015 23:10

Կրկեսի մոտ, նախկին հեծանվահրապարակի տարածքում «Ռենկոն» իր հերթական հյուրանոցն է կառուցում` իմ կարծիքով, գեղեցիկ շենք է ստացվում: Քանի որ շինարարությունն աշխատավայրիս մոտ է, հաճախ եմ տեսնում ընդմիջման դուրս եկած այդ ֆիրմայի բանվորական համազգեստով տղամարդկանց՝ բնորոշ մորուքներով եւ գլխաշորերով: Հավանաբար, հնդիկներ, պակիստանցիներ կամ այդ տարածաշրջանի այլ ժողովուրդների ներկայացուցիչներ են: Իսկ այդ շինարարությունից 300-400 մետր հեռավորության վրա «ֆայլաբազարն» է, որտեղ կանգնած անգործ մարդիկ օրեր շարունակ քարտ են խաղում կամ լավագույն դեպքում հարցնում են ինձ, թե «ինչ է լինելու էս ժողովրդի վերջը»:

Կարծում եմ, որ այդ մարդկանց մեջ կան շինարարներ, որոնք ավելի բարձր որակավորում ունեն, քան հնդիկները: Ինչո՞ւ է այդ դեպքում իտալական ֆիրման վարձել արտասահմանցի բանվորներին: Դրան կարող է երկու բացատրություն լինել՝

1. նրանք ավելի ցածր են վարձատրվում,

2. նրանք ավելի բարեխիղճ են աշխատում, քան հայերը:

Կամ էլ՝ երկուսը միասին: Բայց ավելի լավ է, իմ կարծիքով, ունենալ ցածր վարձատրվող աշխատանք, քան՝ ընդհանրապես չունենալ:

Առաջարկում եմ միասին մտածել, թե ինչու է այդպես: Կարծում եմ, պատճառներից մեկը մշակութային, ինչ-որ չափով կրոնական տարբերությունների մեջ է: Հնդիկների, չինացիների եւ, ի դեպ, հրեաների համար կրոնը ոչ միայն զուտ հավատք է, այլեւ յուրահատուկ «օրենսգիրք», որով ապրում են եւ կյանքի մասին դատողություններ են անում այդ ժողովուրդները: Այդ «օրենսգրքերը» պարտադրում են մարդկանց լինել ժրաջան, կարգապահ, քո տեղում կատարել այն, ինչին դու կոչված ես, բաց ճակատով դիմավորել դժվարությունները եւ ամեն րոպե չբողոքել ճակատագրից:

Մեր կրոնը, կածես թե, նույնն է ուսուցանում: Սակայն մեր՝ հայերիս համար այն «օրենսգիրք» չի դարձել: Գուցե այդ պատճառով ենք գերադասում ձեռքերը ծալած բողոքել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Արսեն says:

    …«իմ կարծիքով, ունենալ ցածր վարձատրվող աշխատանք, քան՝ ընդհանրապես չունենալ»… ..)))))…
    Հետաքրքիր միտք էր..))).. Ֆրանսիական կառավարությանը անպայման տեղյակ կպահեմ, թե ինչի է հասել Հայ Հանճարեղ մտածող Ա. Աբրահմյանը..))).. Թե չէ՝ էշ-էշ, նվազագույն ժամավճար են սահմանել, որը՝ տասրին 1-2 անգամ ինդեկսացիայի են ենթարկում՝ ինֆլյացիային համապատասխան…
    Փաստորեն՝ ավելի լավ է, ասենք ժամը 50 դրամով աշխատելը, քան ընդհանրապես չաշխատելը…)))…
    Հայաստանում գոնե ֆեոդալիզմ է, բայց Ա. Աբրահամյանի սիրտը՝ ոնց-որ, ստրկատիրություն է ուզում..)))..
    Ւսկ «իշխանությունները» կարող է պատահաբար, հանկարծ, աստված չանի՝ մի որևէ պարտավորություն ունենան աշխատանքային շուկան կարգավորելու գործում… թե, ըստ ձեզ, ոչ մի պարտականություն չունեն?
    Էդ ինչպես լինում՝ ձեր բոլոր հոդվածներում՝ միայն քաղաքացիները ունեն պարտավորություններ, իսկ իշխանությունները երբեք ոչ մի պարտավորություն չեն ունենում?..)))..

  2. Աբո says:

    Դուք ինքներդ, որոշ ժամանակ առաջ բողոքում էիք, որ ձեր տանը աշխատող արհեստավորը, ժամանակառժամանակ պատճառաբանելով, որ ինչ որ բարեկամ է մահացել, մի քանի օր գործի չեր գալիս:), միգու՞ցե «ֆայլա բազարից» էինք բռնել:
    Համոզված եմ հաջորդ անգամ, դուք նույնպես հնդիկի կդիմեք: ☺

  3. Վահան says:

    Ես անձամբ աշխատել եմ Ռենկոյում: Ու ձեր բերված 2 օրինակից և ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը: Հնդիկները մի քանի անգամ բարձր աշխատավարձ են ստանում հայերից: Ու ոչ էլ որակավորման խնդիր կա:
    Արա Աբրահամյան, հետաքրքիր ա, որ կասկածելով տարբերակներ եք առաջ քաշում, հետո այդ կասկածների վրա հիմնավոր եզրակածություններ անում: Շատ հետաքրքիր ա:

  4. David says:

    Այն, որ աֆրիկյան մարդակեր ցեղերին էլ կվստահեմ, բայց հային ոչ,փաստ է, բայց որ հայերն իրար այսքան լավ են ճանաչում և խոստովանում, դա մոտեցնում է թունելի վերջի լույսը:

  5. Վ. Աբրահամյան says:

    1. Նրանք ավելի կարգապահ են: Աշխատանքային կանոնները և շինարարական նորմերը երբեք չեն խաղտի:
    2. Աշխատանքի ժամանակ երբեք չեն ծխի:
    3. Անվտանգության կանոնները խստիվ պահպանում են:
    4. Աշխղեկի (foreman) հետ չեն վիճում: Աշխղեկը կարիք չունի բացատրելու, թե ինչի համար է պետք անշեղորեն հետեվել նախագծի պահանջներին:
    5. Մեծամիտ չեն:
    6. Նրանք ավելի շատ աշխատավարձ են ստանում քան Ռուսաստանում աշխատող մեր հայ «խոպանչիները»:
    7. Աշխատանքից ցվրվելու հակում չունեն, (անգամ եթե հորեղբոր տղու կնոջ տատն է մահացել):
    PS: Ինչ խոսք, վարպետության չափանիշներով նրանք զիճում են հայ մասնագետներին, բայց մի շինարարական նախագծում որտեղ ամեն մի մանրունք հաշվարկած է, շինարարի վարպետությունը այնքան էլ անհրաժեշտ չի:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շնորհակալություն մասնագիտկան մեկնաբանության համար:

      • Արսեն says:

        Ձեզնից էլ ենք՝ «շնորհակալ» «մասնագիտակամ» հոդվածի համար…
        Եթե շինարարական կազմակերպությունը իր հետ բերում է իր վարժեցրած շինարարներին (չեն ծխում, աշխեկի հետ՝ չեն վիճում, հետաքրքիր և նաև՝ թե ինչպես կարող են բացթկայել աշխատանքից հուրյեղբոր տղու կնոջ տատի մահվան պատճառուվ՝ եթե այլ երկրում են աշխատում..)))..), ապա ինչպես կարողեք մեղադրել հայ շինարարներին, որ այնտեղ չեն աշխատում?
        Կազմակերպությունը ցանկացել է նրանց աշխատանքի ընդունել՝ նրանք հրաժարվել են?
        Շատ ուրախ եմ, որ նշվեց՝ նրանց որակավորումը ավելի ցածր է, քան տեղական շինարարների որակավորումը…
        Նման դեպքերում (երբ երկրում կա նույն մասնագիտության և որակավորման աշխատողների գործազրկություն) երկրի իշխանությունների պարտականնությունն է՝ իր տարածքում իր քաղաքացիներին աշխատանքի ընդունել պարտադրելը… (համամասնությունները բանալցվում են պայմանագիրը ստորագրելուց)։
        Հետո՝ որ երկրում են կատարում իրենց սոցիալական վճարումները՝ հնդիկ աշխատողները?
        Հայաստանում աշխատած ժամանակաշրջանի համար՝ որ երկիրն է վճարելու նրանց կենսաթոշակը?

      • Արսեն says:

        Ճնշման միջոցները՝ տվյալ երկրում աշխատելու համար, այդ երկրի քաղաքացուն մուտքի արտոնագիր (վիզա) և աշխատելու թույլատրություն է պետք։ Ով է՝ հնդիկ շինարարներին ՀՀ տարածքում աշխատելու թույլատրություն տվել, եթե երկրում կան բազմաթիվ գործազուրկ հայ շինարարներ՝ ավելի բարձր որակավորմամբ?

  6. Արմեն says:

    Եթե հեղինակը նաև կրոնի հետ կապված բացատրություն է ցանկանում գտնել կամ հասկանալ, պիտի փորձեմ հիշեցնել, որ բավականին ահավոր քլնգվում է հենց մեր եկեղեցու հոգևոր դասը պրն. Աբրահամյանի կողմից երբեմն երբեմն: Իսկ հիմա մի փոքր ենթադրություն անենք, կարծում եք այդ հնդիկները կամ ֆայլաբազարի կոնտինգենտը կարդում են կրոնական գրքեր, թե ոգեշնչվում են պատարագներից: Չի կարելի ամբողջությամբ ՀՈՇՈՏԵԼ եկեղեցին կամ հոգևոր դասին, գոնե մեկ մեկ բացառություններ արեք ( բացառություն էլ չի արվում ): Այսինքն եթե բոլորին ենք հեղինակազրկում էլ արդյունք չպիտի ակնկալենք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930