Օրվա լրահոսը

Տարածաշրջանը` հեղափոխության շեմին. «Ժամանակ»

Երեկ Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջաֆար Զարիֆը «Թվիթերում» գրառում է արել այն մասին, որ շվեյցարական Լոզանում Իրանի և «վեցյակի» միջև իրանական միջուկային ծրագրի բանակցությունը հաջողությամբ է ավարտվել, և կողմերը կարող են ձեռնամուխ լինել պայմանագրի կնքմանը: Բանակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թեհրանը երկու-երրորդով կկրճատի ուրանի հարստացումը, իսկ միջուկային ծրագիրը կլինի տասնամյա դիտարկման տակ: Եվրամիության արտաքին

 Ֆեոդալիզմի վառ դրսեւորումները 21-րդ դարի Հայաստանում. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանը երկրորդ հարվածն է հասցնում։ Թվում է, թե առանձնապես բան չի պատահել՝ Գագիկ Ծառուկյանի փեսային նշանակել է մարզպետ։ Փեսան էլ, բավականին գրագետ տղա, ասում է՝ իմ աշխատանքն են գնահատել (հավանաբար, 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելը նկատի ունի)։ Բայց այս ամենի մեջ հնարավոր չէ չտեսնել երկրորդ հարվածը, որն ուղղված է ողջ հասարակությանը։ Մեսիջը հստակ

Քաշաթաղի շրջանի դպրոցականները մասնակցեցին «Կենգուրու» մրցույթին

Ապրիլի 2-ին նաև Քաշաթաղի շրջանի հանրակրթական դպրոցները մասնակցեցին «Կենգուրու» միջազգային  մաթեմատիկական մրցույթին: Շրջկենտրոն Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցում մրցույթին մասնակցեցին նաև Արտաշավիի, Մովսեսաշենի, Վակունիսի, Ղազարապատի, Քարեգահի և Բերձորի Վահան Զատիկյանի անվ թիվ 2 դպրոցների ընդհանուր 58 աշակերտ՝  3-11-րդ դասարաններից: Աշակերտները հիմնականում տարրական՝ 3-4-րդ(17 հոգի) և միջին օղակից էին: Ամենաշատը 5-6-րդ դասարանցիներ էին՝

ԱՆՎՃԱՐ ԳՈՎԱԶԴ

Բագրատյան Հրանտ, Բագրատյան Հրանտ, Դու երբեւէ չես դառնա էմիգրանտ:

Այնտեղ, ուր Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ փաշային, ապրիլի 3-ին ֆլեշմոբ կանցկացվի

Ապրիլի 2-ին, հերոս հայորդի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը, գերմանական Համբուրգ քաղաքում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված ֆլեշմոբ-ակցիա: Համբուրգում բացվեց Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը: Նմանատիպ ևս մեկ ակցիա է նախատեսվում իրականացնել նաև Գերմանական Բեռլին քաղաքում, հենց այն վայրում, որտեղ 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից

ԲՀԿ. Սեֆիլյանն արտահայտվում է խանութի հասարակ մի դռնապանի պես

Երեկ Շուշիի առանձնակի  գումարտակի  հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն իրեն թույլ է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ կուսակցության  նախկին ղեկավարի հասցեին ոչ պարկեշտ ձեւակերպումներ։ Ես հատուկ շեշտեցի «Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար», որպեսզի հանրության համար պարզ լինի, թե ինչպես կարող է Արցախյան պատերազմի հրամանատարը, ով այսօր իրեն հռչակել է  անհասկանալի ինչ-որ մի շարժման առաջնորդ, արտահայտվի ինչպես խանութի հասարակ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Մեխիկոյում

Մարտի 31-ին Մեքսիկայում ՀՀ դեսպանության և Մեխիկոյի ամենամյա «Պատմական կենտրոնի» փառատոնի նախաձեռնությամբ Մեխիկոյի Գեղարվեստների պալատում կայացավ մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռեքվիեմի ամերիկյան բեմելը: Համերգին ներկա էին մաեստրո Տիգրան Մանսուրյանը, Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ: Մեխիկոյի ամենամյա «Պատմական կենտրոնի» փառատոնի շրջանակներում մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունը կատարվեց

Դեֆիցիտի եւ առատության մտածողություն

Դեռեւս 90-ականների կեսերից ես նկատել եմ իշխանության որոշակի օղակների մոտ ցանկություն՝ ցույց տալ, որ «ժողովուրդը չի ընդունում ընդդիմադիրներին»: Այդ նպատակով հանրահավաքների են ուղարկվում մարդկանց խմբեր, որոնք փորձում են հակազդել ընդդիմադիր հռետորներին: Հիշում եմ, 94 թվականի ամռանը դա անում էին «երկրապահները», իսկ, օրինակ, 2005 թվականի մայիսին «Նաիրի» կինոթատրոնի մոտ գործում էին արդեն օլիգարխների թիկնապահների «մասնագիտացված խմբեր»:

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին տեղում է ձյուն 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Սևանի, Ճամբարակի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության    լրատվական ծառայություն 

Պաշտոնական Երեւանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային համաձայնությունը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային համաձայնության կապակցությամբ Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության երկարատև կառուցողական ջանքերի արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել համապարփակ կարգավորման: Դա կնպաստի տարածաշրջանում կայունության և

Սպառնալիքներ` փաստաբան Սեդա Սաֆարյանի ու նրա ընտանիքի հասցեին. ահազանգում է Ստյոպա Սաֆարյանը

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին Քրոջս՝ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանի անունից լիազորված եմ տարածել Հանցագործության մասին սույն հաղորդումը ՀՀ Ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ Փաստաբանների պալատի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ լրատվամիջոցների համար:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան` Բախտիյար Աբասսովի արարքի մասին

Հաշվի առնելով ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասսովի՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության 90 կգ քաշային կարգում պարգևատրման արարողության ընթացքում, ՀՀ օրհներգը հնչելիս կքանստելու գործողությունը ադրբեջանական սպորտի պատասխանատուների կողմից  որևէ կերպ չդատապարտելու փաստը, ավելին՝ արարքը լրատվամիջոցներով «հերոսություն» ներկայացնելու և մրցավայրում՝ մարզիկի, հավաքականի ավագ մարզչի և ՌԴ-ում Ադրբեջանի փոխդեսպանի ներողություն խնդրելու իրողությունը հերքելու և «հայկական հերթական սուտ» որակելու փորձերը:

Ռուհանի. Միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրում ձեռք են բերվել ձեռք են բերվել հիմնական պարամետրերը. 1in.am

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի հիմնական պարամետրերը ձեռք են բերվել, փաստաթղթի նախագիծը պատրաստ կլինի հունիսի վերջին, գրել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Twitter-ի իր օգտահաշվում: Այս ասին է հաղորդում RIA Novosti-ն: «Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի հիմնական պարամետրերը ձեռք են բերվել: Փաստաթղթի նախագծի պատրաստումն անմիջապես կսկսվի և կավարտվի մինչև հունիսի 30-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ սենատորները կոչ են անում Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների երկկուսակցական սենատորները կոչ են անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային այս ապրիլ ամսին Հայոց ցեղասպանությունը հաստատել որպես ցեղասպանության հստակ դեպք: Այս մասին հաղորդում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը: Անցած շաբաթ Սպիտակ Տուն ուղարկված նամակում 15 սենատորներ կարեւորել են հրատապ անհրաժեշտությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ պատշաճ կերպով հարգելու հանցագործության զոհերի հիշատակը եւ ընդգծելու

Վարչապետ. «Կոտայքի նախկին մարզպետը լավ էր աշխատում, բայց տեղափոխեցինք»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ չհաստատեց լուրը, թե իր միջամտությամբ է Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել: «Քանի որ մարզպետին տեղափոխեցինք, նշանակեցինք Աբովյանի քաղաքապետին»,-ասաց  Հովիկ Աբրահամյանը պատասխանելով հարցին, թե իր նախաձեռնությա՞մբ է Աբովյանի նախկին քաղաքապետ Գուլոյանը նշանակվել Կոտայքի մարզպետ: Հարցին, թե հատու՞կ են մարզպետի ընտրության հարցում Գագիկ Ծառուկյանի փեսայի

«Ռեժիմը ոչ մի բան էլ չի անում». ԱԺ փոխնախագահ

Քիչ առաջ ավարտվեց  ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նիստից հետո պատմեց, որ քննարկել են  ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: Նրա խոսքով,  նիստում անդրադարձել են նաեւ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած այցին, նշել ՀՀԿ-ի քսանհինգ ամյակը: Հարցին, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսային` Կարապետ Գուլոյանին Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակելը չի՞ խոսում Ծառուկյանի եւ Սերժ

«Քաղաքական համակարգը չի փորձում ձեւավորել արդյունավետ պետականություն»

«Հայկական պետականության կերտման մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ այսօր նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը առանձնացրեց միայն մեկ, իր բնորոշմամբ, հիմնական մարտահրավերը Հայաստանի առջեւ: «Իմ կարծիքով առաջին մարտահրավերը մեր մտածելակերպն ու մոտեցումները փոխելն է: Քսանհինգ տարի անկախ պետություն ենք ու պետք է հասկանանք՝ այնուամենայնիվ, ինչ արժեքային համակարգ էր ի սկզբանե դրվել մեր պետականության ձեւավորման հիմքում՝ քաղաքացիական հասարակություն, դատական

ԱԱԾ-ի աշխատակցի սպառնալիքների դեպքով դատախազության անգործությունը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը  դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ բողոքարկելով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա մարտի 16-ի որոշումը: Հրայր Մանուկյանի ներկայացուցիչը պահանջում է  ընդունել նոր դատական ակտ և պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանը հարուցել քրեական գործ՝ ԱԱԾ աշխատակցի սպառնալիքների փաստով: Հիշեցնենք, որ անցած տարի՝

Աուտիզմի խնդրի իրազեկման նպատակով լուսավորվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ ապրիլի 2-ին կապույտ լուսարձակներով լուսավորվում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի շենքի ճակատային հատվածը: Հարկ է նշել, որ աուտիզմի խնդրի իրազեկմանը միացած երկրների պետական և մասնավոր տարբեր կառույցներ ամեն տարի այս օրը հանդես են գալիս տարաբնույթ միջոցառումներով, որոնց շարքում ամենատպավորիչը, թերևս, ճարտարապետական կամ

Ռուս օդաչուները Հայաստանում սկսել են ՄիԳ-29 կործանիչների զորավարժություն. Ria.ru

Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազային ՄիԳ-29 կործանիչների ռուս օդաչուները սկսել են զորավարժություններ: Ըստ ռուսական «РИА Новости» գործակալության տեղեկացրել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: «Զորավարժություններին մասնակցում են թռիչքի եւ սպասարկման անձնակազմների ավելի քան 100 զինծառայողներ եւ 30 միավոր ռազմական հատուկ եւ ավիացիոն տեխնիկա»,- նշված է հաղորդագրությունում: Երեք օրերի ընթացքում կործանիչների օդաչուները օդից զորքերը պաշտպանելու հմտություններն են

«Նրանք ո՞ւմ գերեզմանին են գնում, որ մեռելոցներին դրսում մեր դեսպանատներն էլ չեն աշխատում»

Մեռելոցները ոչ աշխատանքային օր դարձնելով չէ եկեղեցի-հանրություն կապ ստեղծվում

Փաստաբանները կտրականապես դեմ են, որ Պերմյակովին տանեն Ավետիսյանների տուն (Տեսանյութ)

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում «Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի ընթացքը» թեմայով, որին մասնակցում էին Ավետիսյանների իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Փաստաբան Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ կան հարուցված երկու քրեական գործեր,

Ղեկավար դիրքեր զբաղեցնող կանայք կարող են դրական ազդել երկրում կարեւորագույն որոշումների ընդունման վրա

Դեռեւս հին ժամանակներում շատ պատմիչներ անդրադարձել են կանանց դերին,սակայն անդրադարձել են որպես խոցելի խմբի ներկայացուցիչների՝ տղամարդկանց սեփականություն, որոնց պետք է տիրել եւ դրա միջոցով թշնամուն ցույց տալ, որ՝ ես քո սեփականությանն եմ տիրել եւ դու պարտության ես մատնվել: Ցանկացած ռազմական հակամարտության ժամանակ կանայք թիրախավորվում են: Այսօր «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ում տեղի ունեցած «Կանայք խաղաղության և

Ապօրինի վճիռները ՀՀ կառավարության վրա «նստել են» կես միլիոնից ավելի եվրո

Ինչպես արդեն տեղեկացրել ենք  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  (ՄԻԵԴ) երեք վճիռ է ընդունել  ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այդ վճիռներից մեկով ՄԻԵԴ-ը բավարարել է Արտաշես Դավթյանի գանգատը: Նա  ՀՀ քաղաքացի է և ապրում է Հայաստանում: Նրա գանգատը վերաբերում է մասնավորապես նրան, որ 2003-2006-ը նրան ապօրինաբար կալանքի տակ են պահել՝ զրկելով խնամքից, բուժօգնությունից և հասցրել ծայրահեղ առողջական վիճակի: Արդյունքում

Լուկաշենկոն կասկածներ է հայտնել ԵՏՄ միասնական արժույթի անհրաժեշտության մասին (Տեսանյութ). Ria

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի ներդրումը այսօրվա հարց չէ. «Մի հարց. ինչպե՞ս է աշխատելու այդ արժույթային միությունը կամ ինչպե՞ս է աշխատելու միասնական արժույթը: Բայց այդ հարցը պետք է այսօրվա օրակարգի վերջում լինի, ոչ թե սկզբում»,- ըստ «Ria»-ի, «Bloomberg» մեդիա հոլդինգին տված հարցազրույցում ասել է Լուկաշենկոն: Նրա կարծիքով՝ ԵՏՄ-ում

«Գյուղարտ» ՓԲԸ-ի 18 աշխատակից բրուցելոզով են վարակվել անասունների մորթի ժամանակ. «Փաստինֆո»

Կապանում բրուցելոզ հիվանդությամբ վարակված 18 անձինք աշխատել են «Գյուղարտ» ՓԲԸ-ի մորթման արտադրամասում: Նշենք, որ նշված ընկերության հիմնադիրներն են համարվում  ՇԱՀՐ ԻՆՎԵՍՏ եւ ԼԱՄԱՔՍ ԳՐՈՒՊ  սահմանափակ պատասխանատվության ընկերությունները։ Իսկ ԼԱՄԱՔՍ ԳՐՈՒՊ-ի հիմնադիրները Մաքսիմ Հակոբյանի որդիներն են։ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ, նախնական տվյալներով, «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած բոլոր անձինք բրուցելոզ հիվանդությամբ վարակվել են մանր եղջերավոր

Վահրամ Պողոսյան. «Ազատ հայրենիքը» տարբեր ձեւաչափերով փորձում է ակտիվացնել Արցախի ճանաչման գործընթացը»

Վահրամ Պողոսյանի խոսքերով՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը համարում է, որ Ղարաբաղյան հիմնահարցի լուծման համար ամենից առաջ պետք է երկրի տնտեսությունը զարգանա

Գալուստ Սահակյան. «Պարտավոր ենք բազմապատկել մեր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հիմնահարցերին արդարացի լուծում տալու համար»

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը` Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում Հարգարժան՛ նախագահ Օմիրու, Հարգարժան՝ պարոն Մահտեսյան, Հարգելի՛ պատգամավորներ, Սիրելի՛ կիպրացիներ, Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Յանակիս Օմիրուին Կիպրոսի Հանրապետություն այցելելու հրավերի, ինչպես նաև Հայաստանի համար եղբայրական ժողովրդի և ավանդական բարեկամ պետության խորհրդարանում ելույթով հանդես գալու պատվին արժանանալու համար: Ես ժամանել

«Հայրս ինձ չի պատկանում. նա ձեզ է պատկանում». Պատրիկ Մալաքյան

Ապրիլի 2-5-ը Անրի Վեռնոյին նվիրված օրեր են Երևանում, և կազմակերպվող միջոցառումների շրջանակներում այսօր Երևանի կամերային պետական թատրոնում տեղի ունեցավ Անրի Վեռնոյի «Մայրիկ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը: Գիրքը ֆրանսերենից թարգմանել է Սոֆիկ Ավագյանը, հայերեն տարբերակը հրատարակվել է 1988 թվականին ԱՄՆ-ում: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Անրի Վեռնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը, և ուրիշներ: «Ես

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031