Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Կոտայքի նախկին մարզպետը լավ էր աշխատում, բայց տեղափոխեցինք»

Ապրիլ 02,2015 22:40

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ չհաստատեց լուրը, թե իր միջամտությամբ է Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել:

«Քանի որ մարզպետին տեղափոխեցինք, նշանակեցինք Աբովյանի քաղաքապետին»,-ասաց  Հովիկ Աբրահամյանը պատասխանելով հարցին, թե իր նախաձեռնությա՞մբ է Աբովյանի նախկին քաղաքապետ Գուլոյանը նշանակվել Կոտայքի մարզպետ:

Հարցին, թե հատու՞կ են մարզպետի ընտրության հարցում Գագիկ Ծառուկյանի փեսայի  վրա կանգ առել, նա պատասխանեց. «Ո՛չ, նախկին մարզպետը շատ լավ էր աշխատում, իրեն տեղափոխեցինք Ջրային պետական կոմիտեի նախագահ և նշանակեցինք Աբովյանի քաղաքապետին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930