Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Մեխիկոյում

Ապրիլ 03,2015 10:19

Մարտի 31-ին Մեքսիկայում ՀՀ դեսպանության և Մեխիկոյի ամենամյա «Պատմական կենտրոնի» փառատոնի նախաձեռնությամբ Մեխիկոյի Գեղարվեստների պալատում կայացավ մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռեքվիեմի ամերիկյան բեմելը:

Համերգին ներկա էին մաեստրո Տիգրան Մանսուրյանը, Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Մեխիկոյի ամենամյա «Պատմական կենտրոնի» փառատոնի շրջանակներում մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունը կատարվեց երկրի գլխավոր՝ «Միներիա» նվագախմբի և «Վոկալիս» երգչախմբի կողմից՝ Հայաստանից հատուկ հրավիրված դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Երեկոյի առաջին մասում ելույթ ունեցավ նաև աշխարհահռչակ հայազգի ալտիստ Քիմ Քաշքաշյանը՝ Կոմիտասի և Բրիթթենի կատարումներով: Համերգն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և լայնորեն լուսաբանվեց մեքսիկական մամուլում:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930