Օրվա լրահոսը
Բանանի գնի վերաբերյալ «Քեթրին Գրուպ» ընկերության տնօրեն Գագիկ Բադալյանի հայտարարությունը
Հաշվի առնելով մամուլում վերջին երկու օրվա ընթացքում տեղ գտած հրապարակումները, հարկ եմ համարում հստակ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում վաճառվող բանանի գնի վերաբերյալ։ Նախ, այն սպառողները, ովքեր գնումներ են կատարում ՀՀ վաճառակետերից նկատած կլինեն, որ 1 կգ բանանի գինը տատանվում է 880-980 ՀՀ դրամի սահմաններում, մասնավորապես՝ «Երևան-Սիթի», «Քարֆուր», «Կրպակ», «Նոր Զովք» սուպերմարկետներում, «Նուռ»
«Ժառանգության» պատասխանը ՀՀ վարչապետին
Հարգելի պարոն Աբրահամյան, Ի պատասխան Ձեր 20.03.2015թ. N 01/41.1/4250-15 գրության Երկրի զարգացումն ապահովելու համար կարևորագույն պայման է արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման համար գործուն ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը: Մեր խորին համոզմամբ այն կարող է լինել արդյունավետ, եթե այն ձևավորվի որոշակի սկզբունքների հիման վրա, որպեսզի չկրկնի նախկինում ձևավորված նույնանման հանձնաժողովների սխալները: Մեր առաջարկություններն են. 1. Խորհրդի
«Ամեն մի դաժան, դժվար հարաբերություն սկսվում է լեզվի աղճակատումից». «Իրատես de facto»
«Իրատես de facto»-ի հյուրն է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը – Մեր հանրությունը հերթական անգամ փոթորկալի ժամանակներ է ապրում, անհասկանալի պարագաներում զոհվում են մեր զինվորական ուսումնական հաստատության սաները, ռուս զինծառայողը Գյումրիում մի ողջ ընտանիք է սպանում, Բերձորում հայը հայի հետ վարվում է թշնամաբար, քրեական բնույթի սպանությունների շղթա է ծայր առել ու չի վերջանում։ Ի՞նչ ունի ասելու,
«Գոյ» թատրոնն առաջին անգամ հեքիաթ է բեմադրել
Ըստ ռեժիսորի, «Ծովահենների հեքիաթը» նաեւ մեծահասակների համար է Օրերս «Գոյ» թատրոնում տեղի ունեցավ «Ծովահենների հեքիաթը» մանկապատանեկան ներկայացման պրեմիերան, որը մի քանի առիթներով կարող է զարմացնել հայ հանդիսատեսին։ Նախ այն, որ 20 տարուց ավելի պատմություն ունեցող «Գոյը» երբեք մանկական ներկայացում չի ունեցել, բացի այդ՝ այս անգամ ռեժիսորի դերում հանդես է գալիս «Գոյի» առաջատար դերասաններից մեկը՝ Գուրգեն
Քաղաքական անհնազանդությունից վախեցածները. «Չորրորդ իշխանություն»
«Հիմնադիր խորհրդարանը» ՀՀ քաղաքացիներին կոչ է արել չմարել բանկերից եւ վարկային կազմակերպություններից վերցված վարկերը եւ չմուծել ճանապարհային ոստիկանության նշանակած տուգանքները, ու այս կոչը կարգին իրարանցում է առաջացրել սոցկայքերում։ Ասես վերին հրահանգով բոլորը միանգամից վրա են տվել՝ հարայ, հասեք, Ժիրոն խարխլում է մեր պետականության հիմքերը, օտարերկրյա մութ ուժերի պատվերով խաթարում է երկրի կայունությանը, վերջը փորձանք է
«Սակագնի բարձրացման շուրջ բանակցություններ են ընթանում». «Իրատես de facto»
Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հարցազրույցից – ՀԷՑ-ը պատրաստվում է բարձրացնելու էլեկտրաէներգիայի սակագինը։ Չե՞ք կարծում, որ դրանով կմեծանա սոցիալական լարվածությունը, ինչը դժգոհության նոր ալիք կառաջացնի։ – ֊Ինչ խոսք, խնդիրը մեզ մտահոգում է, և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում։ Գաղտնիք չէ, որ սակագնի ցանկացած բարձրացում իր հետ խնդիրներ է
Արմեն Ռուստամյան. «Հիմնադիր խորհրդարանի» հետ ո՛չ հանրահավաքի կգնամ, ոչ էլ սեղան կնստեմ»
«Մենք դեմ ենք քաղաքական պայքարը կապել ապրիլի 24-ի հետ: Սա այն քայլն է, որ ուզում են անել մեր թշնամիները, մեր չուզողները: Կարելի է ապրիլի 24-ի ամբողջ միջոցառումների շարքը հարամել: Մեզ համար բացարձակապես անհասկանալի են մոտիվները, ինչպե՞ս կարելի է այդ օրվա խորհուրդը ոտնահարել»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ այսպես պատասխանեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարցին՝ ինչպե՞ս եք
Թեւան Պողոսյանը՝ Ռուբեն Հակոբյանի եւ Արմեն Մարտիրոսյանի մասին. «Երբեւէ չեմ համաձայնվի, որ իրենք հաճախորդներ են»
Սերժ Սարգսյանին համեմատում է ահաբեկչի հետ, որը գրավել է ինքնաթիռը, ստիպված հետը բանակցում են
Դրամաշնորհ «կպցնելու» նոր թեմա են գտել. «Ժողովուրդ»
Երեկ պարզվեց, որ Հայաստանի Կառավարությունը կարող է մարդկանց աշխատատեղերով ապահովել, բայց այդ լավությունից մարդկանց կոնկրետ խմբի անդամներ կարող են օգտվել։ Բանն այն է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի բնակիչներից նրանք, ովքեր ավանդաբար մեկնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, բայց այս տարի ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել մեկնել ՌԴ,
Եղունգների դեղնավուն երանգը վերացրեք երիցուկի եւ կիտրոնի օգնությամբ
Եթե հայտնաբերում եք, որ ձեր եղունգները դեղին գույն են ստացել, մի շտապեք այն քողարկել եղունգների լաքի տակ: Որոշ դեպքերում եղունգերը «պատմում» են օրգանիզմի լուրջ հիվանդությունների մասին, ուստի առաջին հերթին պետք է գտնել պատճառը, նոր փորձել ազատվել այդ գույնից: Դեղնավուն երանգը երիկամների թուլության կամ դեղնախտի նշան կարող է լինել: Լինում է, երբ այդ երանգը պայմանավորված է
Ազատվել մարմնի ցավերից՝ առանց դեղատուն գնալու
Դանիայի գիտնականները հետազոտություն են անցկացրել կամավորների շրջանում, որոնք իրենց սննդակարգի մեջ օգտագործել են կոճապղպեղ՝ իմբիր: Շնորհիվ սննդակարգի փոփոխության՝ այդ մարդկանց մոտ 63%-ով պակասել են հոդացավերն ու մկանացավերը: Մասնագետները կարծում են, որ պատճառը կոճապղպեղի մեջ պարունակող ուժեղ բաղադրիչներն են, ուստի խորհուրդ են տալիս սննդակարգում ավելացնել 1 թեյի գդալ չորացրած կամ 2 թեյի գդալ ծեծած կոճապղպեղ: Պատրաստեց
Հարություն Մերդինյանը՝ նժույգաթափերի աշխարհի գավաթակիր
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի չորս ներկայացուցիչները՝ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը, եղանակ ստեղծողների շարքում են: Մեկնարկային օրը մեր բոլոր տղաներն էլ իրենց նախասիրած գործիքներում մտել էին ութ ուժեղագույնների մեջ եւ հաղթողի կոչման համար պայքարելու իրավունք նվաճել: Նժույգաթափերի եզրափակչում Հարություն Մերդինյանը (նկարում) համառ պայքարում գերազանցեց բոլոր մրցակիցներին
Արդյոք Սէֆիլյանն ու իր թիմակիցները չե՞ն գերագնահատել սեփական ուժերը. «Ժողովուրդ»
Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «100- ամյակն առանց ռեժիմի» շարժումը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելուց հետո շուրջօրյա եւ անժամկետ բողոքի ակցիաներ է սկսելու։ «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սէֆիյանը երեկ հայտարարել է, թե տուն չի վերադառնա, մինչեւ չհասնի իշխանափոխության. «Մենք կվերադառնանք տուն եւ ժողովրդին կոչ կանենք վերադառնալ տուն այն ժամանակ, երբ մենք արդեն հաջողած լինենք ձերբազատվել այս
Թեւան Պողոսյանը Հիմնադիր խորհրդարանին. «Ամեն օր կոչով հանդես գալ, հատկապես, որ չկա մեծ արձագանք, իմաստ չունի»
«Ըստ իս, Նախախորհրդարանի առաջարկված ծրագրում ես իրականում քաղաքական օրակարգ չեմ տեսնում: Իմ կարծիքով, այն, ինչ այսօր «Ժառանգությունն» է առաջ տանում, Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ-ն, դրանք բոլորը լի են քաղաքական օրակարգով, ունեն վերլուծական մտքի խնդիր, իրենց կողմից բացատրվում է՝ ինչ է արվում: Այդ քաղաքական միավորների արածը, վստահ եմ, ունի քաղաքական օրակարգ, որն ընկալելի է»,- այսօր ԱԺ ճեպազրույցի
Հայաստանցի շախմատիստներն այսօր մեկնարկում են «Աերոֆլոտ Օթեն»-ում
Այսօր Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում մեկնարկում է 140 հազար եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդով շախմատի «Aeroflot Open 2015» ավանդական գերմրցաշարը, որի մասնակիցները բաժանված են երեք խմբի: Ուժեղագույների «A» խմբում, որտեղ ընդգրկված 72 շախմատիստներից 62-ը գրոսմայստեր է, հանդես են գալիս հայաստանցի գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, որը վիճակահանությամբ մեկնարկային տուրում խաղալու է Վասիլիոս Կոտրոնյասի հետ, եւ Հովհաննես Գաբուզյանը, որի
Ինչո՞ւ է Հայաստանում բենզինը թանկ (անիմացիոն տեսանյութ)
Որևիցե մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում «ռեգուլար» տեսակի բենզինի գինն այժմ 420 դրամ է: Այն վարորդներն, ովքեր հաճախ մեկնում են Վրաստան, գիտեն, որ այնտեղ բենզինի գինը, որպես կանոն, համարյա նույնն էր, ինչ որ Հայաստանում: Սակայն, վերջին մի քանի ամսում Վրաստանում բենզինի գինը էական անկում է ապրել` հասնելով 1,6 լարիի (մոտ 340 դրամ): Տեսանյութում խոսվում
Նոր «Հայլուր». «Հրապարակ»
Հանրապետական «Արարատ» հեռուստաընկերությունը, որը հազիվ 10 օր է եթերում, իր լուրերի հաղորդումը հեռարձակում է «Հայլուր» անվան տակ: Այս անունը զարմանք է պատճառել նախկին հայլուրականներին: Ի դեպ, Հ1-ի «Հայլուրը» դեռ Արմեն Արզումանյանի ժամանակ վերանվանվեց «Առաջին լրատվական»: «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն Միհրան Հակոբյանը կարծում է, որ «Հայլուր» անվանումը բավականին հետաքրքիր եւ իրենց լուրերի թողարկմանը համահունչ է՝ «հայեցի, շեշտող,
Պլանային ջրանջատում Երևանի մի շարք վարչական շրջաններում և հարակից մարզերում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 31-ին ժամը 11.00-ից մինչև ապրիլի 1-ը ժամը 11.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Ø Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան նրբանցքի 1, 2, 3, 4, 5, 6, 6/1, 7, 8 համարների, Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան,
Երբ եւ ինչպես ծամել մաստակ
Մաստակ` ծամոն սիրում են ոչ միայն երեխաները, այլեւ մեծահասակները: Սիրելը` սիրել, բայց պետք է իմանալ՝ այն երբ եւ ինչպես ծամել: Մաստակը թե՛ ատամների, թե՛ ստամոքսի համար օգտակար է, երբ այն ծամում են ուտելուց 10-15 րոպե հետո: Դրական ազդեցություն ունի սրտխառնոցի եւ ստամոքսի այրոցի դեպքում, սակայն այն չպետք է չարաշահել: Անընդմեջ մաստակ ծամելը ոչ միայն տգեղ
Խնդիրն է՝ սահմանադրությունը սղղացնել, քանի դեռ չկա հուժկու ընդդիմություն. «Հրապարակ»
Հարցին, թե ինչով են բացատրում սահմանադրական «բարեփոխումները» 2015-ի վերջին ավարտին հասցնելու շտապողականությունը, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Եթե ըստ էության փաստաթուղթը պատրաստ լինի ամռանը, ինչո՞ւ աշնանը պառլամենտում չդնել քննարկման։ Եթե ամեն ինչը պատրաստ է, ինչո՞ւ մեկ տարի հետո դնել քվեարկության»։ Բայց ամեն ինչ դեռ պատրաստ չէ, իսկ քվեարկության ժամկետն արդեն որոշված է։ Իսկ ի՞նչ կլինի,
Ոստիկանությունը գրանտակեր է. «Հայկական ժամանակ»
Հաճախ տարբեր ցույցերի, ակցիաների ժամանակ տարբեր ոստիկաններ «անձնական» խոսակցությունների ժամանակ ակտիվիստներին մեղադրում են «գրանտակերության» մեջ։ Նման մեղադրանքներ քաղաքացիական ու ընդդիմադիր ակտիվիստները հաճախ լսում են տարբեր իշխանական ամբիոններից։ Որեւէ մեկի համար նորություն չէ, որ արեւմտյան (եւ ոչ միայն) շատ պետություններ եւ միջազգային կազմակերպություններ տարատեսակ դրամաշնորհներ (գրանտեր) են տալիս ՀՀ տարբեր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին այս
Նախարարը քրեակատարողական հիմնարկների նոր պետեր է նշանակել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամաններով չորս քրեակատարողական հիմնարկների նոր պետեր են նշանակվել: Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը փոխադրման կարգով նշանակվել է «Կոշ» ՔԿՀ պետի պաշտոնում, «Գորիս» ՔԿՀ պետ Արտուշ Մաքունցը փոխադրման կարգով նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի պաշտոնում, «Կոշ» ՔԿՀ պետ Ավետիս Ստեփանյանը փոխադրման կարգով նշանակվել է «Գորիս»
6 մթերք, որոնք կանցկացնեն գլխացավը
Հաճախակի ուղեկցվող գլխացավերը հիմնականում լինում են սթրեսային վիճակում գտնվող մարդկանց մոտ: Լինում է, երբ սուր գլխացավի ժամանակ դեղահաբերն էլ չեն օգնում: Ի՞նչ պետք է անել, երբ ո՛չ դեղահաբերը, ո՛չ թուլացնող մերսումները գլխացավը չեն հանում: Natural-medicine.ru -ը հրապարակել է այն 6 մթերքները, որոնք օգտագործելու դեպքում կմոռանաք գլխացավի մասին: Եթե օրգանիզմում կալիումը բավարար չէ, ապա գլխացավերը դառնում
Առեւտրական ապոկալիպսիս. «Հայկական ժամանակ»
Հաջորդ շաբաթվանից, իսկ ավելի կոնկրետ՝ ապրիլի 1-ից Հայաստանում մանրածախ առեւտրի ոլորտում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ։ Ապրիլի մեկից ուժի մեջ են մտնում «ՀԴՄ»-ների կիրառմանը վերաբերող մի քանի օրենսդրական պահանջներ եւ կառավարության որոշումներ։ Հիմա կփորձենք նկարագրել, թե ինչպես էր ՀՀ քաղաքացին առեւտուր անում մինչեւ 2015 թվականի ապրիլի մեկը եւ ինչպես է առեւտուր անելու դրանից հետո։
Կորսված ժառանգության հետքերով. ազգային երգ ու պարի դասավանդում մարզերում և սփյուռքում
«Հայրիկ Մուրադյան» մշակութային հասարակական կազմակերպության ջանքերով առաջիկա 6 ամիսների ընթացքում Գավառ, Եղեգնաձոր, Արմավիր, Գյումրի, Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքներում շուրջ 700 հայ պատանիներ և երիտասարդներ մասնակցելու են իրենց նախնիների մշակույթի մասին իրազեկող միջոցառում-դասընթացների, սովորելու են ազգային երգն ու պարը։ Նախաձեռնությունը կրում է «Կորսված ժառանգության հետքերով» խորագիրը և կյանքի է կոչվել ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն Իսպանիայի Պինտո քաղաքում
Մարտի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպմամբ և Իսպանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Իսպանիայի Պինտո քաղաքում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցադրություն: Միջոցառմանը մասնակցում էին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբում ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Ադոնցը շնորհակալություն հայտնեց Պինտոյի քաղաքապետին և քաղաքապետարանի խորհրդի
ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է խոշոր՝ 120 մմ տրամաչափի հրետանի
Մարտի 26-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հանդիպմանը: Դեսպան Կիրակոսյանն անդրադարձավ մարտի 19-ին Շփման գծի հյուսիսային հատվածում` ԼՂՀ Մարտակերտի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի չորս զինծառայող: Նա ընդգծեց, որ ԼՂՀ ՊԲ հակահարվածի արդյունքում հակառակորդը տվել է բազմաթիվ զոհեր,
Հայ-չինական պատ Կովկասում. «Ժամանակ»
Մինչ հայաստանյան հանրությունը փորձում է հասկանալ, թե հարաբերությունների ինչ մակարդակ է հնարավոր կառուցել Եվրամիության հետ՝ Եվրասիական միությանն անդամակցության պայմաններում, բավական հետաքրքրական զարգացումներ են նկատվում հայ-չինական հարաբերությունների ուղղությամբ, որոնք նախանշվում են Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած այցի ընթացքում: Այս այցելության ընթացքում շոշափվում են հարցեր, ընդ որում` բավականին հստակ ձևակերպումներով, որոնք Հայաստանի համար կարող են առանցքային նշանակություն ունենալ:
«Հայ պատանի ասպետ» մրցույթը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի հիշատակին
ԼՂՀ ԿԳՆ և «Մայրություն» ՀԿ-ի համատեղ «Հայ պատանի ասպետ» մտավոր, հայրենասիրական և պատմամշակութային ակումբը հանրապետությունում առաջին անգամ կազմակերպվել է «Հայ պատանի ասպետ» մրցույթը: Մարտի 26-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում կայացավ շրջանային փուլը, որին մասնակցեցին 5 հանրակրթական դպրոցների՝ Բերձորի թիվ 1-ի «Անմոռուկներ», Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2-ի «Վահան»,
Արաբական գարուն-2
2011 թվականին ծաղկեց «արաբական գարունը»՝ Թունիսոմ, Եգիպտոսում, իսկ այնուհետեւ Լիբիայում. «ժողովրդի համբերության բաժակը լցվեց», եւ նա դուրս եկավ «տապալելու բռնապետությունը»: Սիրիայում էլ բաժակը «լցվելու վրա էր», բայց Բաշար Ասադի «բռնապետությունը» առայսօր չի տապալվել, եւ «Իսլամական պետության» «դեմոկրատներն» այնտեղ առայժմ իշխանության չեն եկել: Հիշո՞ւմ եք՝ ինչ էին ասում Հայաստանի ընդդիմադիրներն այդ ժամանակ՝ հանրահավաքային ամբիոնից: Նրանք վստահություն


















































