Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Հիմնադիր խորհրդարանի» հետ ո՛չ հանրահավաքի կգնամ, ոչ էլ սեղան կնստեմ»

Մարտ 27,2015 12:20

«Մենք դեմ ենք քաղաքական պայքարը կապել ապրիլի 24-ի հետ: Սա այն քայլն է, որ ուզում են անել մեր թշնամիները, մեր չուզողները: Կարելի է ապրիլի 24-ի ամբողջ միջոցառումների շարքը հարամել: Մեզ համար բացարձակապես անհասկանալի են մոտիվները, ինչպե՞ս կարելի է այդ օրվա խորհուրդը ոտնահարել»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ այսպես պատասխանեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում «Հիմնադիր խորհրդարանի» կոչին՝ շուրջօրյա հանրահավաքներ անել եւ ապրիլի 24-ին պայքարել ռեժիմի դեմ:

Ըստ Արմեն Ռուստամյանի, ապրիլի 24-ին նախատեսվում է մեծ միջազգային ներկայություն. «Մենք պարզապես ամոթով կմնանք ամբողջ աշխարհի առաջ: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին զերծ մնալ: Ամեն մեկն իրավունք ունի իր տեսակետն ունենալ, բայց ամեն բան իր տեղն ու ժամանակն ունի: Եթե մենք դրանք խառնենք՝ հակառակ արդյունքները կստանանք»:

Հարցին՝ ապրիլի 25-ին կմիանա՞ք՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց՝ «Եթե նման նպատակ ունեն, ես չեմ ցանկանում միանալ նման ուժի հետ: Պարզ ասեմ՝ ես այդ ուժի հետ ոչ հանրահավաքի կգնամ, ոչ էլ սեղան կնստեմ»:

Ըստ Արմեն Ռուստամյանի, Ժիրայր Սեֆիլյանի քայլերը ոչ մի լավ բանի չեն կարող բերել: Ինչ վերաբերում է նրա կանխատեսմանը, որ կլինեն ձերբակալություններ՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ ամբողջ աշխարհում ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված՝ նման քայլերն արդարացվում են:

ՀՀԿ-ական մի շարք գործարարների օբյեկտներում վերջերս իրականացվող ստուգումներին անդրադառնալով՝ հարցին՝ տպավորություն է, որ բյուջեն դատարկ է, վերջին փորձերն են անում լցնելու՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Նման իրադարձությունները պետք է ոչ թե առիթից առիթ լինեն, այլ՝ ամենօրյա աշխատանք, որպեսզի նման մեկնաբանությունների տեղիք չտա: Խնդիրն այն է, որ պետք է ամեն ինչ արվի, որ որեւէ մեկը հարկային դաշտից դուրս չգործի: Ստվերայնությունն այնքան մեծ է, որ որեւէ խտրականություն պետք է այդ դաշտում չդրվի: Պայքարը ստվերի դեմ պետք է վերաբերի բոլորին: Դժբախտաբար, մենք մեխանիզմներով չի, որ պայքարում ենք դրա դեմ, այլ լինում են դրսեւորումներ՝ առիթից առիթ»:

Նրա խոսքերով՝ «Մենք Ժիրայր Սեֆիլյանին շատ լավ ճանաչում ենք: ՀՅԴ-ն է իրեն նշանակել ջոկատի հրամանատար: Այնպես չպետք է անեն, որ իրենց կենսագրության վրա սեւ բիծ մնա»:

Հարցին՝ հիմա որ Սեֆիլյանին բռնեցին՝ դա օրինակա՞ն եք համարելու՝ Ռուստամյանը պատասխանեց. «Հիմա օրինակի համար որ պայթյուն անեն՝ չբռնե՞ն: Անվտանգության մարմինների գործն այն է, որ իմանա ինչ են անելու եւ կանխարգելեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031