Օրվա լրահոսը

«Իրավունք» թերթի դեմ բողոքի քննությունն ավարտվեց, նիստին հետեւում էին դիմակներով (Տեսանյութ)

Կոնչիտայի եվրատեսիլյան համերգից հետո բուռն քննարկումներ հետեւեցին լրատվամիջոցներում: Քննարկումներից անմասն չմնաց նաեւ «Իրավունք» թերթը, որը Անուշ եւ Ինգա Արշակյաննների խոսքից հետո իր հրապարակումներից մեկով պարզվեց՝ վիրավորել է մի խումբ անձանց: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն այսօր Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ, դատավորներ Նվարդ Տավարացյանի եւ Գայանե Կարախանյանի մասնակցությամբ, լսեց «16 քաղաքացիներն ընդդեմ «Իրավունք» թերթի» լրագրող Հովհաննես Գալաջյանի գործով

«ԲՀԿ-ի օրակարգը իշխանափոխության, շարունակում է մնալ ուժի մեջ». Տիգրան Ուրիխանյան

Քիչ առաջ ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում արտահերթ նախագահական ընտրությունների հետ կապված ասած. «Որեւէ մեկն ասել է, որ այլեւս չե՞նք գնում արտահերթ ընտրությունների»: Դիտարկմանը, որ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը, որ չի գնում արյան գնով հարց լուծելու՝ նա պատասխանեց՝ այո, չենք գնում արյան գնով հարց լուծելու: Հանրահավաքները եթե չեղյալ են հայտարարվել, դա ի՞նչ է

Բնապահպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեյին: Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերությունները` Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ դրանց շրջանակներում կավելանան նաև բնապահպանության ոլորտին առնչվող ծրագրեր, որոնք հետագա ակտիվ և սերտ համագործակցության  հեռանկարներ կստեղծեն: Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ողջունել է սերտորեն համագործակցելու Արամայիս Գրիգորյանի պատրաստակամությունը և

Աղբավայր՝ միջհամայնքային ճանապարհին

Հունվարի 14-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Տավուշի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետարանի աշխատակիցներին հանձնարարել է զբաղվել ճանապարհների մաքրության խնդրով: Տավուշի մարզի ճանապարհների եզրերին թափված են ցելոֆանի տոպրակներ, ծխախոտի տուփեր, դատարկ շշեր եւ տարատեսակ այլ աղբ: Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ համայնքի վարչական տարածքում միջպետական ճանապարհին հաճախ կարելի է տեսնել աղբ հավաքող, ճանապարհային աշխատողի արտահագուստով 2 բանվորի: Իսկ

Րաֆֆի Հովհաննիսյանի հանրային ուղերձը

Այսօր փետրվարի 18-ն է՝ վերջին նախագահական ընտրությունների երկրորդ տարեդարձը: Երկու հետընտրական տարիները, որոնք առանց վարանելու կարելի է մսխված համարել մեր երկրի համար, արդեն պատմություն են: Պատմություն՝ լի անկումներով, դառնությամբ ու հիասթափությամբ: «Առաջ»-ի եւ «հետո»-ի ջրբաժանը մեծացավ եւս մեկ տարով: Հասանք այն հանգրվանին, որին պիտի հասցներ ապօրինի, ընտրագող վարչախմբի վերարտադրության տրամաբանական ընթացքը: Անցած երկու տարիներն ակներեւաբար

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նամակով փորձեց Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակո՞վ հանդես գալ

Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ուզում էր հասկանալ ՀՀ առաջին նախագահի արած քայլը: «Ես չհասկացա: Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակը գրվել է մինչեւ Ռոբերտ Քոչարյանի հարցազրո՞ւյցը, թե՞ նա փորձեց նույն կարգավիճակով հանդես գալ: Էստեղ շատ կարեւոր է, որպեսզի համաժողովրդական շարժումը շարունակի հզորանալ: Վերջին օրերի քայլերը ցույց են տալիս, որ իրենք վախեցած

Ի՞նչ առաջարկներ են ներկայացրել համանախագահները կողմերին. բացառիկ հարցազրույց Ջեյմս Ուորլիքի հետ. artsakhpress.am

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը բացառիկ հարցազրույց է տվել «Արցախպրես» լրատվական գործակալությանը, որտեղ խոսել է վերջին շրջանի մի շարք աղմկահարույց հայտարարությունների և հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի զարգացումների մասին: Ի դեպ, նշենք, որ այն բացառիկ է նաև այն պատճառով, որ առաջին անգամն է համանախագահներից մեկը հարցազրույց տալիս արցախյան լրատվամիջոցի: -Պարոն Ուորլիք,

Ստեփան Սաֆարյանը՝ ԲՀԿ հայտարարության մասին. «Դա ամենահավանական քայլն էր»

Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ եթե ԲՀԿ-ն առաջ շարժվեր, կդառնար խոցելի քաղաքական ուժ

Հովհաննես Սահակյան. «Քաղաքականության մեջ զղջալ չկա»

«Չեղյալ է համարվել ամսի 20-ի հանրահավաքը, ոչ թե Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ից դուրս է եկել»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսպես եւս մեկ անգամ հերքեց լուրերը, որ Գագիկ Ծառուկյանը մանդատը վայր է դնում: Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին նա ասաց, որ տեղեկացել է բացառապես ԶԼՄ-ներից. «Խորհրդի նիստ չի եղել, որ քննարկենք»: Մեր հարցին՝ եթե

Հայը եւ կայսրությունը

«Չպետք է կարծել, որ նոր գաղափարները հաղթում են սուր վիճաբանությունների ճանապարհով, որտեղ նորի ստեղծողները տարհամոզում են իրենց ընդդիմախոսներին: Հին գաղափարները զիջում են նորերին այն ձեւով, որ հնի կրողները մահանում են, իսկ նոր սերունդը դաստիարակվում է նոր գաղափարներով, ընկալելով դրանք որպես ինքնըստինքյան հասկանալի»: Մաքս Պլանկ «Մեր մայր Ռուսիան գլուխն է ողջ աշխարհի», – հանկարծ բարձր ձայնով

Գրիգորի Մարգարյանը չի անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը

Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը տեղեկացնում է. «Երեկ ՖԲ-ում լուր հրապարակեցի, որ ԱԺ նախագահը ստացել է գրություն, որով ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: Ներկայացված տեղեկանքում տեղ էր գտել վրիպակ, թե պատգամավորը դադարեցրել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իր

Գագիկ Ջհանգիրյան. «Մի շտապեք, լավ կլինի»

Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը մեր հարցին, թե ինչ գնահատական կտաք երկրում ստեղծված իրավիճակին, երբ Գագիկ Ծառուկյանն արդեն հաշտվել է Սերժ Սարգսյանի հետ՝ պատասխանեց. «Դեռ չենք քննարկել, կքննարկենք, գնահատական կտանք»: Մեր հարցին՝ որպես քաղաքացի Դուք ի՞նչ կարծիք ունեք կատարվածի մասին՝ նա պատասխանեց. «Ես հայտարարություններին չեմ ծանոթացել: Կծանոթանանք, կքննարկենք, ձեզ կասենք: Մի շտապեք,

Հրաչ Բերբերյան. ֆերմերների համար բանկերը չարաշահում են վարկային ռեսուրսները

Բանկերը հիմնականում առաջարկում են արտարժույթով վարկեր, մինչդեռ գյուղացին չի համաձայնում

Կարեն Քոչարյան. «Այդ ինչպե՞ս է լինում, որ ժայռաբեկորները դառնում են ռագատկի քար»

ԲՀԿ-ՀՀԿ վերջին օրերի առճակատումները և ներքաղաքական զարգացումները քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համարում է ամեն ինչ՝ բացի քաղաքականից ու մանրամասնում է. «Կատարվածում ոչ մի քաղաքական բաղադրիչ չկար. կատարվածը անձնական, մարդկային, բիզնես, կամ անունն ինչ ուզում եք դրենք, բայց ոչ քաղաքական էր»: Մեր հարցին`այդ իրադարձությունները ՀՀ ներքաղաքական դաշտը առողջացրի՞ն, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Թողեք թող թողեն ազդեցություն ունենան, որ իմանանք`

ԱԻՄ-ականները Բերձորի դեպքերը դատապարտող ավտոերթ կանցկացնեն (Տեսանյութ)

«Մեր ժողովուրդը 1921 թվականի փետրվարի 18-ին ցույց տվեց, որ նաեւ ազատությունն է իր համար արժեք»,- այսօր Հանրապետության հրապարակում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա հպարտացավ, որ 1921 թվականին հենց այս օրը ժողովուրդը, հակադրվելով բոլշեւիկյան բռնապետության վայրագություններին, իշխանությունը բոլշեւիկներին հանձնած դաշնակցությանը, ապստամբեց ու ազատագրեց Երեւանը. «Այդ օրվանից փետրվարի 18-ը մեզ համար`

«Ամեն օր սիրով եմ մտել դպրոց»

Բազմավաստակ մանկավարժն այսօր էլ չի պատկերացնում իր կյանքն առանց աշակերտների Բոլոր ժամանակներում ուսուցիչը միշտ էլ հասարակության ամենահարգված անդամն է եղել: Անվանի մարդկանց հաջողություններում, բնականաբար, ներդրում ունի նրանց ուսուցիչը: Այս նախաբանը յուրովի շնորհավորական խոսք է Լերա Գումեդինայի ծննդյան 90-ամյակի առիթով, որը կարողացել է լինել ոչ միայն ռուսաց լեզվի եւ գրականության բարձրակարգ ուսուցիչ՝ ակադեմիական առումով, այլեւ իր

Մեքենայի վրա ցատկելու համար 200.000 դրամ փոխհատուցում է պահանջում

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի համակիր Հայկ Կյուրեղյանի գործողություններից տուժածներն այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեցին: Ոստիկան Արմինե Գրիգորյանը պատմեց, որ Հայկին նկատել էր դատարանի դիմաց հավաքվածների մեջ, բայց նա որեւէ ակտիվ գործողությամբ աչքի չի ընկել: Այդ օրը Շանթ Հարությունյանի գործով դատական նիստն էր: Հետո արդեն Կյուրեղյանին տեսել է

Արեւմուտքը ձախողվել է Մոսկվայի համար կառուցողական դեր գտնելիս. FT.com

Եվրոպան Ռուսաստանի անցյալը հասկանալու ռազմավարություն պետք է ստեղծի

«Շատ վիրավորական է, որ Սամոներն են հաշտեցնում…»

Լրագրող-հրապարակախոս Համլետ Մոսինյանը մեր երկրի պայմաններում բնական է համարում  Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հաշտեցումը: Ըստ նրա, եթե  մարդը չկարողանա երեսը պնդացնել, կուլ տալ անձնական վիրավորանքները, երբեք վերև՝ իշխանության աստիճաններ չի հասնի: Նա որպես օրինակ մեջբերում է Հայկ Բաբուխանյանին, որի «Իրավունք» պարբերականում ինչ ասես չի գրվել Սերժ Սարգսյանի հասցեին, նույնիսկ նարկոտիկների մասին հիշեցում է արվել, բայց այսօր,

Հայկ Կյուրեղյանը կրկին հրաժարվեց պաշտպանից

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի համակիր Հայկ Կյուրեղյանն այսօր դատարան էր ուղարկել իր հայտարարությունը` տեղեկացնելով, որ հրաժարվում է հանրային պաշտպան Անժելա Հակոբյանի պաշտպանությունից, ծանոթանա իր քրեական գործին, կատարի որեւէ գործառույթ, ներկայացնի միջնորդություն կամ որեւէ ճառ: Կյուրեղյանի այս հայտարարությունը ընթերցելուց հետո պաշտպանը նաեւ ասաց, որ ինքը իրավունք չի վերապահում մասնակցել դատաքննությանը, սակայն Կենտրոն եւ Նորք -Մարաշ

Մի լուսանկարի պատմություն. Նորապսակները

Այս նորապսակ զույգին լուսանկարել եմ 2010թ. սեպտեմբերին: Ասացին, որ քրդեր են, եկել էին Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցու բացմանը: Տղամարդը նշեց, որ հուզված է այդ արարողության առիթով: Նա անընդհատ խանդոտ հայացքով շուրջն էր նայում, որպեսզի համոզված լինի՝ հո խեթ նայող չկա՞ երիտասարդ կնոջը: Տղամարդը նաեւ պատմեց, որ ինքն ու կինը հատուկ պատրաստվել են Աղթամար կղզի գալուց

Դաշնակցությունը ցանկանում է քննարկումների միջոցով լսել մեր քաղաքացիների կարծիքները

ՀՅ Դաշնակցության Գերագույն Մարմինը, իր մոտեցումները, ծրագրերը, երկրում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական  խնդիրների վերաբերյալ  դիրքորոշումները ներկայացնելու, ճբացատրելու, ճշտելու նպատակով՝  նախաձեռնել է հանրային քննարկումներ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ: Դաշնակցությունը ցանկանում է  քննարկումների միջոցով լսել մեր քաղաքացիների կարծիքները, նրանց մասնակից դարձնել առկա հիմնահարցերի լուծմանը: Երեկ՝ փետրվարի 17-ի  երեկոյան,  ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում,  ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն

Արամ Հարությունյանի համոզմամբ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան «հաշտեցման» գործում ամենակարեւոր դերակատարություն ունեցել է Ռոբերտ Քոչարյանը

Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը վերլուծեց վերջին շրջանում երկրում ընթացող ներքաղաքական իրադարձությունները: «Այսօր բոլորն ամեն ինչ գիտեն: Լակոնիկ լինելու համար ասեմ հետեւյալը: Իրավիճակն, իրոք, պայթյունավտանգ էր: Այսօր, եթե հետ ենք նայում, շատ կարեւոր էր հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որում երեւաց նախկին նախագահի խոսք: Եվ շատ կարեւոր էր,

Ուկրաինայի դեսպան. «Ռուսական գազից կախված լինելը ճնշման գործիք է ծառայում» (Տեսանյութ) 

Մամուլի ազգային ակումբն այսօր՝ փետրվարի 18-ին, «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Դեսպանը խոսեց Ուկրաինայում իրավիճակի եւ հնարավոր զարգացումների մասին: Պարոն Կուխտան փաստեց, որ չնայած Մինսկում Նորմանդական քառյակի հանդիպմանը, Լուգանսկում մարտերը չեն դադարում: Նաեւ արձանագրեց, որ Մինսկյան համաձայնագիրը փաստորեն ուժը կարող է կորցնել ու այնպիսի կառույցներ,

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Արեւելյան գործընկերության երկրներում բռնության էսկալացիայի կապակցությամբ

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում Արեւելյան գործընկերության երկրների տարածքում բռնության եւ ռազմական գործողությունների էսկալացիայի եւ, որպես դրա հետեւանք՝ բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Մենք սգում ենք հազարավոր զոհերի համար, հատկապես՝ խաղաղ բնակչության շրջանում, որոնց խլում է մեզնից Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հարավ-արեւելքում սանձազերծած եւ ծավալվող ողբերգական պատերազմը: Մենք մեր ցավակցությունն ենք

ՀՀ պետական մարմիններում 80 եւ ավելի խորհրդական է աշխատում

Ոմանք նույնիսկ օգնականների թվով են ռեկորդակիր Վերջին շրջանում շատ են դժգոհությունները, թե պետական կառույցներն անհարկի ուռճացված են: Մենք էլ որոշեցինք փոքրիկ «էքսկուրս» կատարել պետական կառույցների պաշտոնական կայքերով՝ պարզելու համար, թե որ պաշտոնյային քանի հոգի է խորհուրդ տալիս: Ըստ president.am կայքի, ՀՀ նախագահն ունի 9 խորհրդական, հաջորդ հորիզոնականը «կիսում» են վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ նախագահ

Զորամասի հրամանատարը մեղադրվում է խոհարարից 450 հազար դրամ կաշառք ստանալու մեջ

Կաշառակերության մեջ մեղադրվողը ստորագրել է չհեռանալու մասին

Արաբական Միացյալ Էմիրությունները ուզում է կիրառել շախմատի դասավանդման հայկական փորձը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով  Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը: Արաբական կողմը  հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ներդրված շախմատի դասավանդման կրթական ծրագրով: Հյուրերը նշել են, որ Հայաստանի փորձը համարում են հաջողված, ինչով պայմանավորված մեծ ցանկություն ունեն “Շախմատը

«Նաիրիտի» աշխատակիցները հույսով սպասում են կառավարության պատասխանին

Նաիրիտցիների հաջորդ բողոքի ակցիան կլինի փետրվարի 20-ին

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031