Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» աշխատակիցները հույսով սպասում են կառավարության պատասխանին

Փետրվար 18,2015 13:15

Փետրվարի 6-ից գործազուրկ մնացած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները  որոշում էին կայացրել ամեն օր բողոքի ակցիա անցկացնել կառավարության շենքի դիմաց՝ միայն պահանջելով իրենց 18 ամսվա չվճարված աշխատավարձերը, իսկ աշխատանքը վերադարձնելու մասին արդեն խոսք չէր գնում:

Այսօր՝ փետրվարի 18-ին, կառավարության շենքի դիմաց նախատեսվում էր գործարանի աշխատակիցների հերթական բողոքի ակցիան, սակայն ոչ ոք այդպես էլ չեկավ:

Aravot.am-ը կապ հաստատեց «Նաիրիտի» արհմիութենական կազմակերպության նախագահ Հրաչ Թադեւոսյանի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ բողոքի ակցիաները դադարեցրել են մինչեւ ուրբաթ օրը՝ փետրվարի 20-ը, քանի որ կառավարության աշխատակազմը արձագանքել է ցուցարարների բողոքին եւ 10 օր ժամանակ պահանջել վերջնական պատասխան տալու համար:

«Մենք որոշեցինք ոչ թե տաս օր ժամանակ տալ, այլ հինգ օր եւ այս ուրբաթ օրը նորից հավաքվել կառավարության շենքի դիմաց»,-ասաց պրն Թադեւոսյանը:

Մեր հարցին, թե մտավախություն չկա՞, որ նորից կասեն, թե արտադրամասերից մեկի գույքի օտարումից հետո միայն կվճարեն ձեր աշխատավարձերը, Հրաչ Թադեւոսյանը ասաց, որ միայն ուրբաթ օրվա պատասխանից պարզ կլինեն իրենց հետագա անելիքները:

Էլյա ՀՈՎՀԱՆՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արփի says:

    դուք երևի ուշադիր չեք եղել, այսօր, ամսի 18ին բազմաթիվ նաիրիտցիներ հավաքվել ու իրենց բողոքի ձայնն են բարձրացրել կառավարության շենքի մոտ.. ..

  2. Հովհաննիսյան says:

    Ինչ սխալ լուրեր եք տարածում,ինչպես թե ՝”ոչ ոք այդպես էլ չեկավ”,եթե մի բանից անտեղյակ եք,ուրեմն մեկնաբանություններ մի արեք

  3. Արմեն says:

    Էլյա ՀՈՎՀԱՆՆՆԻՍՅԱՆ , 200 ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԻ ՄԱՐԴ ՉԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ? ԻՆՉ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՔ ԱՐԵԼ?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728