Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Քաղաքականության մեջ զղջալ չկա»

Փետրվար 18,2015 15:06

«Չեղյալ է համարվել ամսի 20-ի հանրահավաքը, ոչ թե Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ից դուրս է եկել»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսպես եւս մեկ անգամ հերքեց լուրերը, որ Գագիկ Ծառուկյանը մանդատը վայր է դնում:

Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին նա ասաց, որ տեղեկացել է բացառապես ԶԼՄ-ներից. «Խորհրդի նիստ չի եղել, որ քննարկենք»:

Մեր հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանը հեռանա, քաղաքական դաշտի խնդիրները կհամարեք լուծվա՞ծ՝ նա պատասխանեց. «Այնպես չի, որ Գագիկ Ծառուկյանի հեռանալով՝ քաղաքական դաշտի խնդիրները պետք է լուծվեն կամ չլուծվեն: Այստեղ մենք պետք է մոտենանք ավելի համակարգային, ավելի ամբողջական երեւույթին, ինչպես նախագահն ասաց: Մենք պետք է խնդրին ավելի ամբողջական մոտենանք»:

Գագիկ Ծառուկյանն այս պատմության մեջ զո՞հ է՝ նա ասաց, որ քաղաքականության մեջ զոհեր չեն լինում. «Առնվազն այս պահին որեւէ բան չի եղել: Ես չեմ տեսել եւ չեմ կարդացել Գագիկ Ծառուկյանի հեռացման մասին քաղաքական դաշտից, որեւէ հայտարարություն չի եղել պաշտոնական: Մենք ենթադրե՞նք, որ ինքը կհեռանա կամ չի հեռանա»:

Գագիկ Ծառուկյանի հետ հաշիվները մաքրելուց հետո դրան կհետեւի՞ քաղաքական դաշտի զտման, մաքրման գործընթաց՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Երկրի նախագահը խոսեց ամբողջական երեւույթների մասին: Երբ ասում էր, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն բացառությամբ քաղաքական գործիչները, պետք է դա ժամանակի եւ տարածության մեջ նայել: Այն խաղի կանոնները, որ մտցրեց նախագահը, պետք է աստիճանաբար ավելի համընդհանուր դառնան»:

Այս օրերին ինչ վիրավորանքներ հնչեցին Գագիկ Ծառուկյանի հասցեին, ԲՀԿ-ի հասցեին, քարեր նետեցիք այդ ուղղությամբ, հիմա, երբ հաշտվեն Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը, Դուք չե՞ք զղջալու ասածների համար, քաղաքականության մեջ ոչինչ հավերժ չի, չէ՞՝ սերը, ատելությունը՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ես կխնդրեմ, որպեսզի դուք նայեք մինչ այդ ԲՀԿ-ի նետած քարերը՝ թեկուզ ԱԺ հայտարարությունների ժամին կամ դրանից հետո: Տեսեք՝ այդտեղ զղջալու որեւէ միտում կա՞, թե՞ չկա: Այնպես որ, քաղաքականության մեջ զղջալ կամ չզղջալ չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728