Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Այդ ինչպե՞ս է լինում, որ ժայռաբեկորները դառնում են ռագատկի քար»

Փետրվար 18,2015 14:37

ԲՀԿ-ՀՀԿ վերջին օրերի առճակատումները և ներքաղաքական զարգացումները քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համարում է ամեն ինչ՝ բացի քաղաքականից ու մանրամասնում է. «Կատարվածում ոչ մի քաղաքական բաղադրիչ չկար. կատարվածը անձնական, մարդկային, բիզնես, կամ անունն ինչ ուզում եք դրենք, բայց ոչ քաղաքական էր»:

Մեր հարցին`այդ իրադարձությունները ՀՀ ներքաղաքական դաշտը առողջացրի՞ն, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Թողեք թող թողեն ազդեցություն ունենան, որ իմանանք` առողջացրին, թե` ոչ: Դեռ այնպես չէ, որ գործընթացները վերջացել են, դրանք շարունակվում են: Եթե ոչ միայն ԲՀԿ-ից, այլև ՀՀԿ-ից և այլ ուժերից էլ հեռացնեն բիզնես և այլ տարրերը, ապա քաղաքականությունը կառողջանա, բայց մեկ հոգու հեռանալով քաղաքական դաշտը չի առողջանա»:

Հարցին` հնարավո՞ր է այս ամենի գլխավոր «բեմադրիչը» Սերժ Սարգսյանն է, որպեսզի ստուգի ռեսուրսները, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Երբ Հայաստանն այս վիճակում է, առջևում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, ընդհանրապես հարմար պահ չէ Սերժ Սարգսյանի կողմից ռեսուրս ստուգելու»:

Karen-QocharyanԿարեն Քոչարյանի կարծիքով` հիմնական գործընթացները տեղի են ունեցել «ստորգետնյա, ոչ հրապարակային»:

Մեր հարցին` ճի՞շտ քայլ էր, որ ԲՀԿ-ն փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարեց, այն դեպքում, երբ երեկ հայտարարվում էր հրապարակում 70 հազար անձ հավաքելու մասին, պարոն Քոչարյանն արձագանքեց. «Անգամ մեկնաբանելու բան չկա, դա կոչվում է նո քոմենթ: Այդ ի՞նչ եղավ, ինչո՞ւ են տղերքը` ժայռաբեկորները ռագատկի քար դառնում»:

Մեր այն հարցին` գուցե երեկ գիշեր տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան-Աբրահամյան ձևաչափով հանդիպումների արդյո՞ւնք էր, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Եթե գնում են լիակատար իշխանափոխության, ինչո՞ւ են գնում հանդիպելու: Որ չլինի արյունահեղություն, լրիվ կողմ եմ, բայց այդ դեպքում լիակատար իշխանափոխություն հայտարարողը գիտի, որ ինչ-որ խնդիրներ միևնույն է կլինեն: 12 ժամվա մեջ 180 աստիճանով կարծիք չեն փոխում, իմ ուղեղում դա չի տեղավորվում, դրա համար ես մեկնաբանել չեմ կարող, գուցե հոգեբանները հոգեթերապևտները դա մեկնաբանեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728