Օրվա լրահոսը

ԵՏՄ-ի վնասներից. ստոմատոլոգիական ծառայությունները կթանկանան (Տեսանյութ)

Մեր շատ քաղաքացիներ բժշկի են դիմում ատամնացավին չդիմանալու պատճառով

Պատգամավորները կամաց-կամաց փորձում են հեռանալ

Ելույթ ունենալով ոստիկանության շենքի մոտ, ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը նախ դատապարտեց այն իրողությունը, որ ՀՀ քաղաքացին սեփական հայտարարությունների համար կարող է դաժան ծեծի ենթարկվել անհայտ անձանց կողմից, նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում ԲՀԿ-ն գործընկեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ  կքննարկի ստեղծված իրավիճակը  եւ եթե այդ ընթացքում առաջընթացներ նկատելի չլինեն իշխանության գործելաոճում՝ ընդդիմությունը կհրապարակի իր հետագա անելիքների ճանապարհային քարտեզը:

Զրո գիտելիքով ատամնաբույժները շատացել են. փորձագետ

Այսօր ստոմատոլոգների միջազգային օրն է: Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանն այսօր «Տեսակետ» ակումբում ներկայացրեց ոլորտի խնդիրները: «Կադրային հարցերում շատ խնդիրներ.կան, օրինակ` ունենք բժիշկներ, որոնք լիցենզիա ունեն, բայց ունեն զրո գիտելիք: Պետք է պահանջենք, որ ատեստավորում տեղի ունենա: Այստեղից բժիշկները, որ գնում են Միացյալ Նահանգներ, մեկ-երկու տարի նախապատրաստվում են, որպեսզի քննություն հանձնեն, դրանից հետո միայն

Դատական կարգադրիչների գործով պետի տեղակալը հրաժարվեց ցուցմունք տալ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում էր Միսակ Մարտիրոսյանի եւ մյուսների գործով դատական նիստը, ցուցմունք տալուց եւ հարցերին պատասխանելուց հրաժարվեց դատական դեպարտամենտի պետի տեղակալ Արմեն Մովսիսյանը: Դատարանը հրապարակեց նախաքննության ժամանակ նրա տված ցուցմունքները եւ առերեսումների արձանագրությունները: Արմեն Մովսիսյանը առաջին ցուցմունքը տվել էր 2013թ. օգոստոսի 15-ին՝ վկայի կարգավիճակում: Այդ ժամանակ նա հայտնել

Ցուցարարների եւ ոստիկանների բախումը կանխվեց

Քիչ առաջ կառավարության շենքի մոտից դեպի ոստիկանության շենք շարժվող ցուցարարներին ԱԱԾ շենքի մոտ դիմավորեց ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիկյանը:  Նա պահանջում էր, որպեսզի երթի մասնակիցները քայլեն ձախ մայթով, քանի որ եւ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը գտնվում են հատուկ պահանվող օբյեկտների ցանկում, ուստի պատշաճ հեռավորությամբ պիտի ակցիաներ իրականացվեն: Ցուցարարները ըմբոստացան, չէին ցանկանում ենթարկվել ոստիկանության պահանջներին, սակայն ԲՀԿ-ական պատգամավորներ

Յունիբանկը ավանդատուներին նվիրեց iPhone 6 հեռախոսներ և հեռուստացույց

Նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա մարտին Յունիբանկում կայացավ ավանդատուների միջև նվերների առաջին խաղարկությունը: Վեց ավանդատուների բանկը հանձնեց iPhone 6 հեռախոսներ և 48’’ անկյունաչափի հեռուստացույց: Խաղարկության շահողները որոշվել են էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով: Նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա 2015թ. մարտին: Յունիբանկը խաղարկություններն անցկացնելու է յուրաքանչյուր ամիս` մինչև 31.03.15թ. ներառյալ: Խաղարկություններին մասնակցում են տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվա

Գդալ կուլ տվողը սպառնաց, որ ավելի վատ բաներ իրենից սպասեն

Ա. Մկրտումյանը կալանավորվելուց հետո տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 29 խուց, որտեղ ցանկացել է ինքնահրկիզման ճանապարհով վերջ տալ իր կյանքին, սակայն խցակիցների միջամտությամբ կրակը մարվել է եւ Ա. Մկրտումյանը ստացել է այրվածք՝ ոտքի շրջանում: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Արմեն Մկրտումյանի եւ Ադելինա Հայրիյանի նկատմամբ հարուցված քրեական

Վարդան Այվազյանը՝ Գագիկ Ծառուկյանի «նոր որակի իշխանություն» ստեղծելու մասին (Տեսանյութ)

Վարդան Այվազյանը վստահեցնում է, որ եթե իշխանությունները ժողովրդավարական ճանապարհով չեն ընտրվել, ապա ոչ իշխանական կառույցի ստեղծումն էլ տեղի չի ունեցել

Կհանդիպեն Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Գագիկ Ծառուկյանը

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Ժառանգություն կուսակցությունը և Հայ Ազգային Կոնգրեսը պայմանավորվածություն են ձեռք բերել փետրվարի 15-ին երեք ուժերի ղեկավարների հանդիպում անցկացնելու մասին՝ Համաժողովրդական Շարժման առաջիկա անելիքները քննարկելու և որոշելու նպատակով։   Բարգավաճ Հայաստան կուսակցություն Ժառանգություն կուսակցություն Հայ Ազգային Կոնգրես

Վարդան Բոստանջյանը՝ ԲՀԿ-ական ակտիվիստի առեւանգման մասին. «Ողորմելի եւ էժանագին մոտեցում էր»

Ըստ Բոստանջյանի՝ առեւանգողները «ինչ-որ տեղից ընդգծված հովանավորություն ունեին»

Մեր գործընկերներին կհորդորեի զսպվածություն ցուցաբերել և չփորձել անտեղի քաղաքականացնել իրավիճակը.  Հ. Նաղդալյան

Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, նախ ուզում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել Արտակ Խաչատրյանին:

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ

Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորած  պատվիրակությունը փետրվարի 6-8-ն  այցելել է ԼՂՀ: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպում են  ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, որի ընթացքում  ամփոփվել  են   մինչ  օրս կյանքի կոչված ծրագրերն ու նախանշվել առաջիկա անելիքները: Արաբկիրի պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի տուն-ինտերնատ,  զրուցել  ծերերի հետ

Ցուցարարները շարժվում են դեպի ոստիկանություն

Այս պահին «Կասեցում» շարժման անդամները, ովքեր հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ ի պաշտպանություն Արտակ Խաչատրյանի, երթով շարժվում են դեպի ոստիկանություն, որի վարույթում գտնվում է շաբաթ օրը ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանի գործը: Ցուցարարները պատրաստվում են արդար եւ շուտափույթ քննության իրենց պահանջը ուղղել պատկան գերատեսչությանը: Մինչ այդ իրենց ելույթներում Արտակ Խաչատրյանի եղբայրը, ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահան

Վարդան Խաչատրյան. «Բազմահազարանոց հավաք անցկացնող ուժին չի կարելի անտեսել»

«Պատկերացում չունենք, թե հասարակական շերտերի մաշվածությունը ինչ աստիճանի է հասել և արդյոք հնարավոր սահմանային իրավիճակի մեջ հայտնվելու դեպքում ՀՀ-ն կարո՞ղ է այդ իրավիճակից դուրս գալ, թե՞ կաշխատի դոմինոյի էֆեկտը»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգություն հայտնեց  նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ոչ իշխանական ուժերի մասնակցությամբ կազմակերպած խորհրդաժողովին, պարոն Խաչատրյանն

«Բանդա 1-ի գործով» վերաքննիչ բողոք կա

Կանոններից մեկն էր՝ անպայման դիմակավորված եւ զինված լինելը, իրենց պատկանող մեքենաներն այլ վայրերում թողնելով՝ տանտերերի ավտոմեքենաներով գողոնը հափշտակելը, իսկ հետագայում դրանք իրենց ավտոմեքենաներում տեղավորելն ու անհետանալը: «Բանդայի գործով» երկարատեւ ազատազրկման դատապարտված Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանն «Առավոտին» ասաց, թե վերաքննիչ դատարան է դիմել բողոքով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի

Ակցիայի մասնակիցների գլխավոր պահանջը` շուտափույթ բացահայտել հանցագործներին, որ նրանք չհասցնեն լքել երկրի տարածքը

«Կասեցում», «Մենք բոլորս Արտակ ենք», «Արդար քննություն, շուտափույթ բացահայտում». այսպիսի կոչեր են հնչեցնում այս պահին կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ակցիայի մասնակիցները, ովքեր հավաքվել են զորակցություն հայտնելու շաբաթ օրը ծեծի ենթարկված շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին: Ակցիային միացան նաեւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, ՀԱԿ քաղխորհրդի անդամ Վլադիմիր Կարապետյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ կուսակցության փոխնախագահ

Մայր և որդի ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն. տանը՝ պատին, հայտնաբերվել է երկտող

2015 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 05։20-ին, Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի  թիվ 48 բնակարանում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով նույն բնակարանի բնակչուհի, 1968 թվականին ծնված Աննա Բադալյանը՝ «ամբողջ մարմնի այրվածք 4-րդ աստիճանի» և վերջինիս անչափահաս, 9-ամյա որդին՝ «բաց գանգուղեղային վնասվածք և մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք» ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ահազանգի հիման վրա  անմիջապես

Իտալացի արվեստագետը տպավորված է «Չայկովսկու» սաներով

Դաշնակահար Անտոնիո Գոնսալեսը դպրոցի աշակերտների հետ համատեղ համերգ կունենա Առաջին անգամ Հայաստան այցելած իտալացի դաշնակահար Անտոնիո Գոնսալեսը վարպետության դաս անցկացրեց Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում: Չներկայացնելով նման միջոցառումների կարեւորությունն ու անհրաժեշտությունը, նշենք միայն, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համար կադրեր պատրաստող 75 տարին բոլորած այս դպրոցում տասնամյակներ շարունակ կարծես ավանդույթ է դարձել մեր երկիր

Քաղաքացին խոստովանել է, որ սուտ մատնություն կատարելով՝ ՀԿԳ ավագ քննիչին հանիրավի մեղադրել է պաշտոնեական կեղծիքի մեջ

ՀՀ քննչական կոմիտեում խուլիգանության դեպքով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում երկու անգամ որպես վկա հարցաքննվել է քաղաքացի Արթուր Կ.-ն: Առաջին հարցաքննության ժամանակ Արթուր Կ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ ականատես է եղել իր ընկերոջ ու քաղաքացիներ ոմն Լազարի և Աշոտի վիճաբանությանը, որի ժամանակ իմացել է, որ Լազարը դանակով հարվածել է ընկերոջ հորը, և վերջինս

Ահմեդ Դավութօղլու. «Մենք ոչ հայկական, ոչ հրեական, ոչ հունական լոբբիների առաջ չենք խոնարհվի». Anadolu

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ելույթ է ունեցել իր կուսակցության հերթական համագումարում

Ակցիայի մասնակիցները կրում են «Ես Արտակ Խաչատրյան եմ» մինի պաստառներ

Վարդան Օսկանյանն ասաց, որ չի ցանկանում քաղաքական աստառ տալ այս միջադեպին, քանի որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ծեծը վերջին շրջանում մեր երկրում կարծես թե դառնում է ընդգծված ձեռագիր:

Զօրավարներու լեզուն.Կամ յիշելով Շարլ Տը Կոլը

«Այստեղ Անգլիայէն կոչ կ’ուղեմ  Ֆրանսական     ցամաքային ծովային եւ օդային բոլոր ուժերուն միաւորուիլ   եւ կռուիլ յանուն մեծ ֆրանսայի: Պատերազմը միայն Ֆրանսացիներու պատերազմը չէ այլ բարոյական արժէքներու եւ այդ արժէքները կրող երկիրներու պատերազմն է, որոնք մերժած են   ստրկութեան գաղափարը եւ մերժած են    ընդունիլ   նուստացումը»: Այս  խօսքերը  կը պատկանին  Ֆրանսայի 5 –րդ    հանրապետութեան կնքահայր համարուող ` Զօր.  Շարլ

Բռնությունները շարունակվում են. «Ժառանգության» հայտարարությունը Արտակ Խաչատրյանին բռնության ենթարկելու վերաբերյալ

«Ժառանգություն» կուսակցությունն ու համանուն խորհրդարանական խմբակցությունը խորին մտահոգություն են հայտնում փետրվարի 7-ին մի խումբ դիմակավոր անձանց կողմից կատարված նոր բռնարարքի՝ «Կասեցում» շարժման գործուն մասնակից, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին առեւանգելու եւ դաժան ծեծի ենթարկելու կապակցությամբ: Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական հայացքների համար ՀՀ քաղաքացիներին հետապնդելու եւ նրանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու արատավոր գործելակերպը՝ գնահատելով այն

«Լինելն» այս աշխարհում միակ պատասխանն է

Արթուր Էլբակյանի ստեղծագործական գործունեության 30-ամյակի առիթով Արթուր Էլբակյանը սերնդակիցս է, որի հետ բաժին ունեի ապրելու նեղությունների, պատերազմական թոհուբոհի, հայ մարդու համբերության չափաքանակը զննող ժամանակներ: Սակայն Աստված առատ էր Իր Ողորմությամբ եւ ժամանակներն այդ լի էին Շնորհքի, մեծ հույսի եւ մեծ հաղթանակի կայացմամբ: Այդ տարիներին էին, որ ծնվեցին Սոս Սարգսյանի «Համազգային թատրոնը» եւ Արթուր Էլբակյանի «Թատրոն

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փետրվարի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի զինուժի կողմից Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին շեշտակի հաճախակիացած սադրիչ գործողությունների վրա: «Անցյալ շաբաթվա վերջին՝ Մյունխենի անվտանգության համաժողովին, Ադրբեջանի նախագահի հրաժարումը՝ ընդունել միջնորդների կողմից առաջարկված միջազգային

Վիճաբանություն Դիլիջանում: Վնասվածք պատճառողը ոստիկանությունում բացատրություն է տվել

Փետրվարի 7-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 152 շենքի մոտակայքում վիճաբանություն է: Փետրվարի 8-ին 1994 թ. ծնված Արամ Թ.-ն բացատրություն է տվել, որ Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 152 շենքի հարակից տարածքում գտնվող տաղավարում, վիճաբանության ժամանակ, ինքը ձեռքով հարվածել է 1994 թ. ծնված Արման Հ.-ի դեմքին` պատճառելով վնասվածք: Արման

Ամփոփ տեղեկատվություն 2014 թ. դիմումների և ահազանգերի մասին

2014 թվականի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստացել է տեղեկատվության 180 գրավոր հարցում և պատասխանել բոլոր հարցումներին: Ծառայության «թեժ գծով» ստացվել է 123 ահազանգ, որոնցից հիմնավոր են եղել և ընթացք ստացել 50-ը: ՍԱՊԾ-ի ստացած գրավոր դիմում-բողոքների թիվը 37-ն է, որոնց բոլորին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել: 2014 թվականի ընթացքում քաղաքացիներին և տնտեսավարող

Արսեն Գաբրիելյան. «Համաշխարհային բազկամարտը մեծ ապագա ունի»

Թեեւ բազկամարտը օլիմպիական մարզաձեւ չէ, սակայն մարզաձեւի առջեւ, կարծես, լայն դռներ են բացվում: Այս մասին «Առավոտին» պատմեց Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը: – Պարոն Գաբրիելյան: Բազկամարտը, թեեւ, ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, մեծ տարածում ունի, սակայն օլիմպիական մարզձեւ չէ: Դուք դա արդա՞ր եք համարում: – Իհարկե՝ ոչ: Բայց լավ նորություններ կան: Բառացիորեն երկու-երեք օր

Բերձորի միջադեպը Բակո Սահակյանին վարկաբեկելու համա՞ր էր կազմակերպված

Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին զարմացնում է, որ ՀՀ նախագահը հիմա զբաղված է ոչ թե երկիրը փրկելու, այլ իշխանությունը պահելու գործով: Այսօր «Տեսակետ» ակումբում նա կարծիք հայտնեց, որ եթե իշխանությունները չեն ուզում քաղաքական պատմությունից սրբվեն, պետք է իշխանությունը հանձնեն ու հեռանան: Նրա խոսքով, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, արտաքին ու ներքին քաղաքական բնագավառում բոլոր միջադեպերի ու

Խմել թեյ՝ ըստ արյան խմբի

Տարբեր տեսակի թեյերը օգտակար են տարատեսակ հիվանդությունների կամ պարզապես օրգանիզմի առույգությունն ու հանգստությունը վերականգնելու համար: Մասնագետներն այդ օգտակարությունը համադրել են մարդու արյան խմբերի հետ եւ կազմել աղյուսակ` ըստ որի, եթե չգիտեք, թե որ խմբի արյուն ունեք, հիշեք ձեր նախընտրած թեյերի ցանկը եւ համապատասխանեցրեք արյան կարգերին համադրած թեյերի հետ եւ գտեք ձեր արյան խումբը: Առաջին խմբի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031