Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ

Փետրվար 09,2015 14:14

Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորած  պատվիրակությունը փետրվարի 6-8-ն  այցելել է ԼՂՀ: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպում են  ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, որի ընթացքում  ամփոփվել  են   մինչ  օրս կյանքի կոչված ծրագրերն ու նախանշվել առաջիկա անելիքները:

Արաբկիրի պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի տուն-ինտերնատ,  զրուցել  ծերերի հետ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից  հաստատությանը նվիրել  հարմարավետ նստարաններ ու գեղեցիկ աղբամաններ: Հրայր Անտոնյանը տարեցներին է փոխանցել նաև սննդի և հագուստի փաթեթներ, որոնք արաբկիրցի աշակերտների ու ուսուցիչների նախաձեռնությունն էին: Հաջորդ հանդիպումը կայացել է Ստեփանակերտի մսուր-մանկապարտեզում, ուր  աշխատակազմի և երեխաների հետ հանդիպման  ընթացքում  Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից  մանկապարտեզին նվիրաբերել է համակարգիչ և երեխաներին անհրաժեշտ այլ իրեր, ինչպես նաև քաղցրավենիք:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728