Լրահոս
Օրվա լրահոսը

Ակցիայի մասնակիցների գլխավոր պահանջը` շուտափույթ բացահայտել հանցագործներին, որ նրանք չհասցնեն լքել երկրի տարածքը

Փետրվար 09,2015 13:52

«Կասեցում», «Մենք բոլորս Արտակ ենք», «Արդար քննություն, շուտափույթ բացահայտում». այսպիսի կոչեր են հնչեցնում այս պահին կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ակցիայի մասնակիցները, ովքեր հավաքվել են զորակցություն հայտնելու շաբաթ օրը ծեծի ենթարկված շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին: Ակցիային միացան նաեւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, ՀԱԿ քաղխորհրդի անդամ Վլադիմիր Կարապետյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Վահան Բաբայանը  դժվարացավ  պատասխանել հարցին, թե ի՞նչ քայլեր են նախատեսում անել հետագայում ակցիայի մասնակիցները: Նա ասաց, որ գլխավոր պահանջը ուղղված է իրավապահ մարմիններին, պահանջն էլ՝ շուտափույթ բացահայտել հանցագործներին, որ նրանք չհասցնեն լքել երկրի տարածքը: Մեր հարցին՝ ինչո՞ւ հավաքը տեղի չի ունենում պատկան մարմինների գերատեսչությունների մոտ, այլ թիրախ է ընտրված կառավարության շենքը, պարոն Բաբայանն ասաց, որ հստակ պատասխանել չի կարող, քանի որ մեկ մարդու կողմից կազմակերպված ակցիա չէ սա, այլ Արտակի հետ կատարվածից հետո սոցիալական ցանցերում հասունացած պահանջ: «Տեսնենք, հիմա պատգամավորները գուցե կփորձեն ուղղորդել»,- ասաց Վահան Բաբայանը:

BHK_akcia-2

Մեր հաջորդ հարցին՝ բացառո՞ւմ եք, որ կատարվածը միջանձնային հարաբերությունների խնդիր լինի, պատգամավորն ասաց. «Արտակին ճանաչելով՝ բացառում եմ»: Նա տեղի ունեցածը կապում է Արտակի հասարակական գործունեության հետ, մասնավորաբար՝ «Կասեցում» շարժման շրջանակներում նրա ակտիվության: Թե ինչո՞ւ հատկապես Արտակն ընտրվեց իբրեւ թիրախ, արդյո՞ք դա մեսիջ էր ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին՝ ԲՀԿ համաժողովում իր պահանջած իշխանափոխության համար, Վահան Բաբայանը դժվարացավ ասել: Միայն նկատեց, որ Արտակի փոխարեն կարող էր լինել շարժման անդամներից յուրաքանչյուրը:

Ի դեպ, լրագրողների տեսախցիկները ֆիքսել են, թե մինչ ակցիայի մեկնարկը ինչպես են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պատկանող անվճար ավտոբուսներով մարդիկ բերվում կառավարության շենքի մոտ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը` lurer.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728