Օրվա լրահոսը
Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից հայ զինծառայողների սպանության և սպանության փորձի դեպքի առթիվ
23.01.2015 թվականին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքներից զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը, ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: Հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրահեղ
Ապրիլի 24-ին Հայաստանի անունից խոսելու է Վլադիմիր Պուտինը
Իրողությունը Տիգրան Խզմալյանի համար անընդունելի է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի հետ կապված հայտարարություն էր տարածել, կոչ անելով հայերին՝ ամեն ինչ նորից սկսել: Դավութօղլուն հայերին դիմելով՝ հորդորել էր հայ-թուրքական բարեկամությանը հավատացողներին նոր սկզբի համար աջակցություն ցույց տալ: Ինչպես նաեւ նշել էր, թե Թուրքիան կիսում է հայերի ցավը ու վճռական ջանքեր գործադրում
Ադրբեջանի ցանկությունը այնքան էլ մեծ ուշադրության չի արժանանում համանախագահների մոտ. «Ժամանակ»
Հունվարի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում հանդիպելու են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ: Կասկածից վեր է, որ հանդիպումը կապված է լինելու սահմանում իրավիճակի գերլարման հետ, որ իրականացնում է Ադրբեջանը դիվերսիոն հարձակումներով: Փաստորեն, հունվարին մենք ունեցանք այն, ինչ օգոստոսյան օրերին նախորդ տարի: Օգոստոսից հետո տեղի ունեցավ Սոչիում Պուտինի նախաձեռնությամբ Սարգսյան-Ալիև հանդիպումը,
Հանրային խորհրդի 4 հանձնաժողովներ դեմ են արտահայտվել Ֆիոլետովոյում ոսկու հանքի շահագործմանը
Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի տարածքում ոսկու հանքավայրի շահագործման հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել համայնքի բնակիչների շրջանում: Վերջիններս իրենց բողոքն են հայտնել Հանրային խորհրդին, որն էլ իր հերթին հունվարի 23-ին կազմակերպել է ՀԽ 4 հանձնաժողովների համատեղ նիստ՝ հրավիրելով շահագրգիռ կողմերին քննարկելու հարցը: ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի, Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, Ազգային փոքրամասնությունների հարցերի, ինչպես նաև
Իշխանության եւ «ոչ իշխանության» վախը Գյումրիի սպանություններից հետո
Հունվարի 22-ին ԱԺ-ում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունների հարցով խորհրդարանական լսումներին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կրկին հրապարակայնորեն խոստացել է, որ դիմելու է ՌԴ գլխավոր դատախազին: Թե մինչեւ օրս ինչ հիմքերի պակաս ունի գլխավոր դատախազը, որը նրան թույլ չի տալիս դիմել ռուսական կողմին, ուղղակի անհասկանալի է: Հայաստանի իշխանություններն առանց այն էլ ոչ ադեկվատ պահեցին իրենց
200 հազար ԱՄՆ դոլար` Սերժ Սարգսյանի ավիացիոն ծախսերի համար. «Հայկական ժամանակ»
2014 թվականի ընթացքում Սերժ Սարգսյանի արտասահմանյան ուղեւորությունների ավիացիոն ծախսերը պետական բյուջեի վրա արժեցել են մոտ 90 միլիոն դրամ՝ մոտ 200 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման կայքում տեղադրված պայմանագրերից, որոնք կնքվել են Սերժ Սարգսյանի աշխատակազմի եւ երկու կազմակերպությունների միջեւ: Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին պետական բյուջեից 29,4 միլիոն դրամ է փոխանցվել «Զվարթնոց» օդանավակայանի
«Պատերազմը չի դադարել, քանի որ խաղաղության պայմանագիր չի կնքվել». «Հայոց աշխարհ»
Հարցազրույց ռազմական քարոզչական ոլորտի հետազոտող ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ -Հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ լարվածություն է։ Հունվարի սկզբից չեն դադարում կրակոցները, մեկը մյուսին հաջորդում են դիվերսիաները: Այն, ինչ կատարվում է սահմանին, այլեւս դժվար է սահմանային միջադեպեր համարել. պատերա՞զմ է: -Նախ համաձայն չեմ «աննախադեպ» բնորոշմանը, որովհետեւ թե՛ 2014-ի օգոստոսին, թե՛ դրանից առաջ՝ հունվարին եւս, եղավ նման լարված շրջան,
Հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է
Անցած օրվա ընթացքում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր` հիմնականում անկանոն բնույթի կրակոցներ: Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 23-24-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 86 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ
2012թ. Հայաստանից դուրս է բերվել 1 մլրդ 230 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ 63 մլն դոլարով ավելի. «168 ժամ»
Հայաստանից անօրինական ֆինանսական արտահոսքերը տարեցտարի մեծանում են: Այս մասին է վկայում Global Financial Integrity (GFI) կազմակերպության հերթական տարեկան զեկույցը՝ «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2003-2012»: Ըստ այդմ՝ Հայաստանն «առաջընթաց» է արձանագրել և նախորդ տարվա 71-րդ հորիզոնականից (144 երկրների շարքում) 2012-ին բարձրացել է 69-րդ «պատվավոր» տեղը (145 երկրների շարքում): GFI-ի հաշվարկներով` 2012-ին Հայաստանից դուրս է
«Պետությունն արդեն իսկ նոր մակարդակի է «բարձրացրել» սադրանքների իր զինանոցը». «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհի» հարցերին պատասխանում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ -Ինչպե՞ս եք գնահատում սահմանում ստեղծված իրավիճակը. մեզ պարտադրված սողացող պատերազմը՝ իրար հերթ չտվող դիվերսիոն գործողությունների եւ սահմանային միջադեպերի այս աննախադեպ «ալիքը», կարո՞ղ է վերաճել լայնածավալ պատերազմական գործողությունների։ -Լայնածավալ պատերազմի մասին խոսելը, կարծում եմ, վաղաժամ է, բայց մի բան պարզ է՝ հակառակորդը
ՀՀ բանկերից նախորդ տարի դուրս է բերվել 91.8 միլիարդ դրամ. «168 ժամ»
ՀՀ բանկերն արդեն հրապարակել են 2014 թվականի 4-րդ եռամսյակի իրենց ցուցանիշները։ Այդ տվյալների համադրումից բավական ուշագրավ պատկեր է բացվում։ Օրինակ, 21 բանկերի հաշվետվություններից ստացվում է, որ ավանդների և հաշիվների մեծությունը 2014 թվականի ընթացքում աճել է 4.8%-ով կամ 78.2 միլիարդ դրամով։ Տարվա սկզբին բանկերն ունեցել են 1.622 տրիլիոն դրամի ավանդներ, տարվա վերջին՝ 1.701 տրիլիոն։ Սակայն կա
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Իմ ընկերները հեռացել են: Իսկ ծեր գնչուհին բան չի խոստանում: Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի, Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում:
Հայեր, միացեք
Երեկ նորից հարցազրույց է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ասել է հիմնականում ճիշտ բաներ, եթե, իհարկե, վերանանք այն հանգամանքից, թե ո՛վ է այդ ճիշտ բաներն ասողը: Մոտակա 2-3 շաբաթում այդ հարցազրույցը քննարկվելու է երկրորդ նախագահի համակիրների եւ «չուզողների» կողմից, իսկ քաղաքագետները գուշակություններ են անելու Քոչարյանի հետագա ծրագրերի վերաբերյալ: Բայց կարծում եմ՝ այսօր կա
Իրավիճակը Հալէպի Մէջ. Հրթիռակոծուեցաւ Թիլել Փողոցը, Ուր Կը Գտնուի Հայ Կաթողիկէ Համայնքի Առաջնորդարանն ու Համայնքի Աթոռանիստ Եկեղեցին. Yerakouyn.com
Yerakouyn.com. Երէկ, Ուրբաթ 23 Յունուար 2015-ի յետմիջօրէին զինեալ ահաբեկչական խմբաւորումներու կողմէ արձակուած հրթիռ մը ինկաւ Հալէպի Թիլել փողոցը, Հայ Կաթողիկէ Համայնքի Առաջնորդարանին եւ անոր կողքին գտնուող Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցւոյ մօտ, որուն հետեւանքով վնասուեցան շրջանի շէնքերը ՝ բնակարաններ, խանութներ ու ինքնաշարժներ։ Այս մասին կը հաղորդէ “Բերիոյ նիւզ”-ը: Նշենք, թէ 9 Յունուար 2015-ի յետմիջօրէի զինեալ ահաբեկչական
Սպիտակի և Տավուշի մարզի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսից դեպի Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհահատվածում և Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Սպիտակի և Տավուշի մարզի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
Փոքրիկ Հասմիկին սպանել էին մոր գրկում, Սերյոժային էլ օրորոցում էին դանակահարել
Գյումրու Մյասնիկյան փողոցի բնակիչներից մեկը պատմեց, որ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից հետո ինքը գնացել է նրանց տուն ու ականատես եղել սահմռկեցուցիչ մի տեսարանի: Նրա նկարագրելով, տան երեք սենյակները իրար մեջ են եղել, գնացքի սենյակների պես, մարդասպանն առաջինը սպանել է տան աղջկան՝ Արաքսյային, մտել է երկրորդ սենյակ, որտեղ պառկած են եղել հայրն ու մայրը: Սպանությունից հետո
ՏԻՄ մարմիններն անտարբե՞ր են Պերմյակովի վերաբերյալ կոչի նկատմամբ
Կոչը Վանաձորի ավագանուն և քաղաքապետին հասել է, սակայն օրակարգում երիտասարդի պահանջը մտցված չէ
Լեւոն Արոնյանը 8-րդ ոչ-ոքին արեց
Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում «Tata Steel Chess» 77-րդ շախմատային փառատոնի ուժեղագույնների խմբում Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 11-րդ տուրում սպիտակներով միավորը բաժանեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ եւ 5,0 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում: «B» խմբում ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը նույնպես ոչ-ոքի ավարտեց պարտիան Արի Դեյլի հետ: Նա 6,0 միավորով 14 մասնակիցների մեջ վեցերորդն է:
Միջնորդները հունվարի 27-ին Կրակովում կհանդիպեն Մամեդյարովին. «Ազատություն»
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին Կրակովում հանդիպելու են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Մամեդյարովի և Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի հանդիպման ժամանակ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, Մինսկի խմբի գործունեության ծրագրի և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր,
«Ռոբերտ Քոչարյանը չպե՞տք է ասեր, ես էլ եմ մեղավոր, «Մարտի 1» թույլ տվեցի»
«Մեր պաշտոնյաները հենց իշխանությունը թողնում են, սկսում են միանգամից տեսնել ճգնաժամային վիճակը»,- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօր հրապարակված հարցազրույցին այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումների հետ Արմեն Մարտիրոսյանը համաձայնեց: Ըստ նրա այդ գնահատականները տեղին էին, բայց ոչ ամբողջական. «Մեր իշխանությունները աթոռի համար իրենց
Լիոնել Մեսսի. «Եթե Կրիշտիանուն չլիներ, ես կդոփեի տեղում»
«Բարսելոնի» հարձակվողը Esquire-ին պատմել է ամենագլխավոր բաների մասին: Նրա խոսքերը աֆորիզմներ են հիշեցնում: Իմ փոխարեն ոտքերս են խոսում: Բարսելոնում բնակվում եմ 12 տարեկանից, բայց չեմ դադարել արգենտինացի լինել, ինչպես կարծում են իմ հայրենակիցներից շատերը: Ես մեծ հարգանք եմ տածում Պելեի, Մարադոնայի, Դի Ստեֆանոյի նկատմամբ: Բայց չեմ ցանկանում, որ ինձ հիմա համեմատեն նրանց հետ: Այդ թեմայով
«Խեղճ մարդիկ անգամ ռուսերեն չգիտեին». սպանված Ավետիսյանների բարեկամ
Այսօր մենք եղանք Գյումրու Մյասնիկյան փողոցում դաժանաբար սպանված Հասմիկ Ավետիսյանի հորաքրոջ աղջկա՝ Ալինայի տանը, որը գտնվում է նույն թաղում: Հորաքրոջ աղջիկը վստահեցրեց, որ Ավետիսյանները Վալերի Պերմյակովին ծանոթ չեն եղել: Ըստ նրա, եթե նման ծանոթություն լիներ, ինքն առաջին իմացողներից մեկը կլիներ, քանի որ շատ մտերիմ էին: «Էդ խեղճ մարդիկ ռուսերեն անգամ չգիտեին, ինչ տես ու ծանոթ,
«Ռեալը» 10-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբը
Մրցաշրջան 2013/2014-ի արդյունքներով Արքայական ակումբի եկամուտը, որը հաղթել է ՉԼ-ում եւ նվաճել Իսպանիայի գավաթը, կազմել է 549,5 մլն. Եվրո, ինչը 30,6 միլիոնով ավելի է նախորդ տարվա համեմատ: Ամենահարուստ ակումբների տասնյակը այսպիսի տեսք ունի: «Ռեալ» ՝ 549,5 մլն. Եվրո, ՄՅՈՒ՝ 518, «Բավարիա»՝ 487,5, ՊՍԺ՝ 474,2, «Մանչեսթեր Սիթի»՝ 414,4, «Չելսի»՝ 387,9, «Արսենալ»՝ 359,3, «Լիվերպուլ»՝ 305,9, «Յուվենտուս»՝ 279,4:
«Ցավդ տանեմ, Հայաստան». Ալեքսանդր Բոժկոյի հոդվածը՝ Գյումրիի դեպքերի մասին
Ուկրաինական day.kiev.ua կայքում հրապարակվել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հոդվածը, որ վերաբերում է Գյումրու ողբերգական դեպքերին: Բոժկոն ողբերգության ցավը համեմատել է 1988 թվականի Գյումրու երկրաշարժի ժամանակ հայ ժողովրդի ապրած ցավի հետ: Հոդվածը վերնագրված է՝ «Заберу твою боль», որը հայերեն թարգմանվում է «ցավդ տանեմ»: Դա, ինչպես հայտնի է՝ հայկական խոսակցական լեզվում օգտագործվող արտահայտություն է:
Ինչ են հայտնաբերել ծառայողական շները Պերմյակովի հետքը փնտրելիս. (Ֆոտոշարք)
Այսօր Aravot.am-ը եղավ Գյումրու Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցում, որի 188 տանը գազանաբար սպանեցին Ավետիսյանների յոթ հոգուց բաղկացած ընտանիքին: Նշենք, որ այս պահին տունը շրջափակված է ոստիկաններով, հայ եւ ռուս քրեագետներն ու քննիչները համատեղ աշխատում են տան ներսում, դեպքի վայրում: Հարեւանների ասելով, Վալերի Պերմյակովին եւս քիչ հետո կամ վաղը առավոտյան կբերեն դեպքի վայր, նրանց ենթադրություններով, երևի
Վարդան Պետրոսյանի գործով տուժողի կինն ասում է, եթե քաղհայցի հարցը չլուծվի, բողոքելու են
Լարված իրավիճակը շարունակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այն պահից սկսած, երբ կրկին դատարան ներկայացան նիստերի դահլիճը լքած տուժող Արթուր Հակոբյանը, նրա կինը եւ դուստը՝ Տաթեւիկ Հակոբյանը: Վերջինը մինչ դուրս գալը հասցրել էր վիրավորել Վարդան Պետրոսյանին, որի մասին ասաց դերասանը, պահանջելով նաեւ, որ նա ներողություն խնդրի: Սակայն լսելի չէր եղել, թե նա ինչ է ասել:
ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը. Ամփոփվեցին 2014 թ. արդյունքները
Հունվարի 23-ին տեղի ունեցավ ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թ. 12 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Զեկուցողը նշեց,
Մարի Լոռ Դոզեն. «Այն օրը, երբ Հայաստանի արդարադատությունը կարժանանա վստահության, ԶԼՄ-ների կարիք չի լինի»
Ֆրանսիայից Վարդան Պետրոսյանի գործով նրա պաշտպանությունը ստանձնած պաշտպանի ճառից հետո միջադեպ գրանցվեց տուժող Արթուր Հակոբյանի, նրա ընտանիքի եւ պաշտպանական կողմի միջեւ: Փաստաբանի ճառը արժանացավ ծափերի, իսկ Արթուր Հակոբյանը ասաց, թե «ծափահարելու բան չէր, երկու երեխու գլուխ էր կերել»: Մինչ դատարանից դուրս գալը, Արթուր Հակոբյանը հասցրեց ասել նաեւ. «Թողեք այս համբալին ասեմ, որ եկել փող էր
Պարզվել են Գարգառ գյուղի երկու բնակչի ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները. Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են Լոռու մարզի Գարգառ գյուղի երկու բնակչի ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2015 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 04:40-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ստորին հատվածում դանակի կտրող, ծակող, թափանցող վերքերով բժշկական կենտրոն


















































