Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործով տուժողի կինն ասում է, եթե քաղհայցի հարցը չլուծվի, բողոքելու են

Հունվար 23,2015 20:28 Share

Լարված իրավիճակը շարունակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այն պահից սկսած, երբ կրկին դատարան ներկայացան նիստերի դահլիճը լքած տուժող Արթուր Հակոբյանը, նրա կինը եւ դուստը՝ Տաթեւիկ Հակոբյանը: Վերջինը մինչ դուրս գալը հասցրել էր վիրավորել Վարդան Պետրոսյանին, որի մասին ասաց դերասանը, պահանջելով նաեւ, որ նա ներողություն խնդրի:

Սակայն լսելի չէր եղել, թե նա ինչ է ասել:

Տուժողի կինը՝ Նաիրա Հայրապետյանն ստանալով ռեպլիկի իրավունք, ճառերից հետո ասաց, թե հուզված լինելու պատճառով ցանկանում է գրավոր ընթերցել իր խոսքը:

«Մի ամբողջ տարի տեւած դատավարությունից հետո արդյունքում մեղադրողը միջնորդեց վեցուկես տարվա ազատազրկում:Չնայած, մեղադրյալը խլեց երկու տասնվեցամյա տղաների կյանք:Կրելով անդառնալի կորուստ, կոչ եմ անում բոլոր վարորդներին, ղեկին լինել սթափ վիճակում, փաստաբաններին հորդորում եմ արդարացի մեկնաբանություններ կատարել, զերծ մնալով անսթափ երեւակայությունից:

Այս դատի ժամանակ Նիկոլայ Բաղդասարյանն ամեն հնարավորին կերպով  մեզ նվաստացրեց, վարկաբեկեց, ոտնահարեց մեզ հանրության առաջ: Միթե սա էր անհարժեշտ ամբաստանյալին պաշտպանելու համար:Երեխաներ ենք մեծացրել, իսկ հիմա մենք հաշվում ենք տարիները, օրերը, առանց նրանց: Տոների փոխարեն նշում ենք մեռելոցներ, Սուրբ Խաչեր»,-ասաց նա:

MHM92865

«Սրանք շատ են հասկանում, թե ինչ բան է մեռելոցը»,-ընդհատելով կնոջ խոսքն ասաց Արթուր Հակոբյանը:

Ն.Հայրապետյանը շարունակեց.«Հատուկ ուզում եմ նշել Վարդան Պետրոսյանի անբարոյական առաջարկի մասին.վնասն ամբողջությամբ կհատուցվի միայն մեկ դեպքում, եթե «Նիվայի» վարորդն ասի, թե վարորդն ասի, թե մեքենան հետ է տվել»:

Սակայն այդ պահին «վիժվածք» բառը հնչեց տուժողի կողմից, Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց քրեական գործ հարուցել:«Բազմաթիվ անգամ դիմել եմ ոստիկանությանը, ոստիկանությունն առանց ինձնից բացատրություն վերցնելու, գրություն է ուղարկել,թե իբր ես չեմ տվել բացատրություն: Դա դատախազի անմիջականորեն տեղեկատվությամբ է եղել:Հանցագործ դատախազը տեղյակ է եղել, թե ինչպես են իմ նկատմամբ ոտնձգություններ կատարվում, իրենց հետաքննչական մարմինները, վերջում էլ նյութերն իրար հետ են կազմում»:

«Իմ սրտից եւ հոգուց պոկված մասնիկն ավելի կարեւոր է, քան Ձեր գրպանից պոկած որեւէ նյութական արժեք: Ի վերջո, կյանքը բումերանգ է, կարող է մի օր Ձեզանից յուրաքանչյուրը, ով մեզ քննադատում է, վարկաբեկում, բաժին ընկնի այս աթոռը, որը հիմա ես եմ զբաղեցնում:Կարծում եմ միայն այս դեպքում Դուք կհասկանաք իմ անսահման մեծ վիշտը:Ես որեւէ մեկիդ իմ ճակատագիրը չեմ ցանկանում:Քանի վնասի փոխհատուցման թեման փակված չի, մենք շարունակելու ենք, դիմել , բողոքել, այդ թվում նաեւ վերաքննիչ դատարան»,-ավարտվելով իր խոսքն ասաց Ն.Հայրապետյանը:

Դատական նիստը կշարունակվի գալիք երկուշաբթի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    12 միլիոն դրամը թող մուծի, վերջանանք այս պատմութիւնից:

    Արեւմտեան երկիրներում, նոյնանման արկածի մը պարագային, այդ գումարի տասից մինչեւ հարիւր, նոյնիսկ երբեմն հազա՛ր անգամն է վճարվում, ըստ օրէնքի կամ դատարանների:

    Իսկ այդ յարգելի տիկինն ալ եկեր, բաղդատականներ է անում ֆրանսայի հետ, ծափահարութիւնների արժանանալով:

    Ի դէպ, որ խօսում ենք 1Ձ միլիոն հատուցման մասին, Վարդան Պետրոսեան արդեօք, ցարդ, ո՞րքան ծախսեց արդէն փաստաբանների համար…

    Ամբողջ երկիրը մի խոշոր մանկապարտէզ լինի կարծես…

    Հ.Շ.

Պատասխանել