Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բանկերից նախորդ տարի դուրս է բերվել 91.8 միլիարդ դրամ. «168 ժամ» 

Հունվար 24,2015 10:21

ՀՀ բանկերն արդեն հրապարակել են 2014 թվականի 4-րդ եռամսյակի իրենց ցուցանիշները։ Այդ տվյալների համադրումից բավական ուշագրավ պատկեր է բացվում։ Օրինակ, 21 բանկերի հաշվետվություններից ստացվում է, որ ավանդների և հաշիվների մեծությունը 2014 թվականի ընթացքում աճել է 4.8%-ով կամ 78.2 միլիարդ դրամով։ Տարվա սկզբին բանկերն ունեցել են 1.622 տրիլիոն դրամի ավանդներ, տարվա վերջին՝ 1.701 տրիլիոն։

Սակայն կա մի կարևոր նրբություն։ Ավանդների 70%-ը ՀՀ բանկերում արտարժույթով է։ Ու քանի որ նախորդ տարվա ընթացքում դրամն արժեզրկվել է 15%-ով, ապա միայն այդ արժեզրկման հետևանքով ավանդների մեծությունը պետք է կազմեր 1 տրիլիոն 793 միլիարդ դրամ։ Այսինքն՝ աճը պետք է կազմեր 170 միլիարդ դրամ կամ 10.5%։ Սա նշանակում է, որ իրականում ՀՀ բանկերում հաճախորդների ավանդների ու հաշիվների վրա եղած գումարները ոչ թե աճել են, այլ նվազել 5.1%-ով կամ 91.8 միլիարդ դրամով։ Շատ ավելի պարզ ասած, մարդիկ նախորդ տարվա ընթացքում բանկերից դուրս են հանել 91.8 միլիարդ դրամ։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերից սկսեցին լուրեր շրջանառվել, որ քաղաքացիները կանխիկացնում են բանկերում պահվող իրենց գումարները և տեղափոխում դրանք բանկերի պահատուփեր կամ ներքնակների տակ։ Այս թվերն անուղղակիորեն հաստատում են այդ լուրերի իսկությունը:՚

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031