Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավիճակը Հալէպի Մէջ. Հրթիռակոծուեցաւ Թիլել Փողոցը, Ուր Կը Գտնուի Հայ Կաթողիկէ Համայնքի Առաջնորդարանն ու Համայնքի Աթոռանիստ Եկեղեցին. Yerakouyn.com

Հունվար 24,2015 10:13

Yerakouyn.com. Երէկ, Ուրբաթ 23 Յունուար 2015-ի յետմիջօրէին զինեալ ահաբեկչական խմբաւորումներու կողմէ արձակուած հրթիռ մը ինկաւ Հալէպի Թիլել փողոցը, Հայ Կաթողիկէ Համայնքի Առաջնորդարանին եւ անոր կողքին գտնուող Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցւոյ մօտ, որուն հետեւանքով վնասուեցան շրջանի շէնքերը ՝ բնակարաններ, խանութներ ու ինքնաշարժներ։ Այս մասին կը հաղորդէ “Բերիոյ նիւզ”-ը:aleppo02aleppo03
Նշենք, թէ 9 Յունուար 2015-ի յետմիջօրէի զինեալ ահաբեկչական խմբաւորումներու կողմէ կրկին հրթիռակոծուած էր նոյն վերոնշեալ շրջանը եւ թիրախ դարձած Հալէպի հայ կաթողիկէ համայնքի առաջնորդարանին կից գտնուող Սրբուհի Ռիթա եկեղեցին, որուն իբրեւ հետեւանք եկեղեցւոյ կառոյցը մասամբ քանդուած էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031