Լրահոս
Օրվա լրահոսը

Հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է

Հունվար 24,2015 10:49

Անցած օրվա ընթացքում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր` հիմնականում անկանոն բնույթի կրակոցներ: Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 23-24-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 86 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

ՀՀ ԶՈւ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային կրակահերթերի դեպքում, վստահորեն վերահսկելով իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 178 կրակոց:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել ամենօրյա ռեժիմով, վստահորեն վերահսկում են իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Հայ զինծառայողներն իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031