Օրվա լրահոսը
Հունվարի 27-ին սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 23-ին, 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ին արևելյան շրջաններում, 27-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով, 25-ին, 26-ին նույնքանով կբարձրանա: Երևանում՝ Հունվարի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին սպասվում են տեղումներ: Երևանի հունվարի 23-ի բազմամյա
Ռազմաբազայի զինծառայողներին ՌԴ տեղափոխելու մասին փաստաթղթերը ոչնչացվել են. ՀՀ ԱՆ. armtimes.com
«ՀԺ»-ն հարցում էր ուղարկել Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին՝ ճշտելու, թե ռուսական ռազմաբազայում ծառայող երկու ռուս զինվորները, ովքեր 1999 թվականին Գյումրիի կենտրոնում երկու հոգու սպանել ու մի քանիսին վիրավորել էին, իսկ այնուհետեւ հայաստանյան դատարանի կողմից դատապարտվել 14 եւ 15 տարվա ազատազրկման, ՀՀ-ի ո՞ր քրեակատարողական հիմնարկում են կրել իրենց պատիժը եւ քանի տարի, ու
Դինքը փորձում էր լուսավորել թուրք հասարակությանը. Լրագրողին նվիրված միջոցառում ԵԽ-ում. «Ազատություն» ռադիոկայան
Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի միջոցառումը Եվրոպական Խորհրդարանում բազմամարդ էր։ Միջոցառմանը մասնակցելու եկել էին Ֆրանսիայից, Թուրքիայից, Հայաստանից և եվրոպական այլ երկրներից հյուրեր` հիշելու, պատվելու և մեջբերելու Դինքին: Փարիզյան դեպքերից հետո Հրանտ Դինքի առաքելությունը ավելի քան խորհրդանշական է, նշում էին ներկաները: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Եվրախորհրդարանի փոխնախագահ, կոմս Ալեքսանդր Լամբսդորֆը նշեց, որ խոսքի ազատությունը վտանգի տակ
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի սպանության դեպքի առթիվ
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի սպանության դեպքի առթիվ։ 21.01.2015թ.` ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ հրազենից կրակոց է արձակվել N զորամասի պահպանության շրջանի մարտական
Ազգային ժողովը, գլխավոր դատախազի մասնակցությամբ, այսօր փորձեց խնդրի պատասխանները հնարավորինս իրավական հարցերի շրջանակում ստանալ. Հ. Նաղդալյան
«Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումներն այսօր բուռն ընթացք ունեցան, մի քանի ընդդիմադիր պատգամավորներ դատախազի պարզաբանումները անիմաստ համարեցին և հարց բարձրացրեցին՝ թե ինչու ներկա չեն ԱԱԾ պետը, ԱԳՆ ղեկավարը, որոնց իրավասության տակ է այս փուլում ընթանում իրավական պրոցեսը: Խնդրի պարզաբանման համար դիմեցինք լսումներին
Ինքնասպանության փորձ
Հունվարի 22-ին, ժամը 14.09-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչը փորձում է ինքնասպան լինել, դուռը փակ է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Ա. Ա.-ն (ծնվ. 1973 թ.) ներսից բացել է դուռը: Ոստիկանության աշխատակիցները քաղաքացու հետ տարել են բացատրական աշխատանքներ:
Անօթևան ընտանիքների բնակապահովման ծրագիրը փակուղուց դուրս բերելու ելքը
Դիմում- ուղերձ ՀՀ բարձրագույն իշխանություններին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Արման Դանիելյան. «Քաղաքացիներից շատերը չգիտեն, թե ինչ է նշանակում խոշտանգում»
Արման Դանիելյանի խոսքերով՝ Ոստիկանության ակադեմիայի ուսանողների գիտելիքները մարդու իրավունքի մասին շատ ցածր մակարդակի են
Արմեն Մուրադյան. «Իմ ընտանիքում ներհիվանդանոցային վարակից կորուստ է եղել» (Տեսանյութ)
Առողջապահության նախարարը Քաջարանի հիվանդանոցում հիվանդների հեպատիտ C-ով վարակվելու մասին
Շարմազանովը՝ Պերմյակովին պատժելու մասին. «Ես քրիստոնյա մարդ եմ՝ մի դատիր, որ չդատվես»
Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում կոչ արեց Գյումրիի դեպքերի հետ կապված, որ բոլորն իրենց պահեն քրիստոնյայի նման,. «Մեր մեջ մեղավորներ չփնտրենք»: Այսօր Գյումրիի ողբերգության իրավական գործընթացների մասին խորհրդարանական լսումներ էին, եւ ընդդիմադիր պատգամավորները դժգոհեցին, որ դա արվել է ընդամենը «պտիչկայի» համար: Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ «Ես փակ քննարկումների կողմնակից եմ, ինչպես եղավ դոլարի
Ռուսլան Բաղդասարյանն ընդունեց մանկապարտեզների սնունդ մատակարարողներին
“Մանկապարտեզներ հաճախող 1500 երեխաները ոչ մի բանով չեն տարբերվում իմ երեխաներից, ձեր երեխաներից, այնպիսի սննդով ապահովենք, ինչ մերոնց կտայինք”,- այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը՝ Դավթաշենի մանկապարտեզների սննդի մատակարարման մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունների հետ հանդիպման ժամանակ: Նախ Ռուսլան Բաղդասարյանը շնորհավորեց նրանց հաղթելու կապակցությամբ, այնուհետև քննարկվեցին հետագա աշխատանքի վերաբերյալ որոշակի հարցեր:
«Գյումրիում քաղաքականությունն ամենաշատն է միախառնված կրիմինալին»
«Կրիմինալ կյանքը անհամեմատ ավելի զարգացած է Գյումրիում եւ Վանաձորում: Դրսեւորումները մենք ոչ մեկ անգամ ենք տեսել: Հատկապես, երբ Գյումրիի նախկին քաղաքապետն ինքն էլ առնչություն ուներ այդ շրջանակների հետ»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքերով՝ «Այժմ էլ նկատելի է, որ հատկապես Գյումրիում քաղաքականությունն
100-ից ավելի միջոցառումներ, որոնց իրականացումը կնպաստի ՄՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավմանը
Ս.թ. հունվարի 22-ին ԱՄՆ ՄԶԳ §Ֆինանսներ տնտեսական զարգացման համար¦ ծրագիրը ներկայացրեց Հայաստանի մարզերում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավման վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունն առաջարկում է 100-ից ավելի միջոցառումներ, որոնց իրականացումը կնպաստի ՄՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավմանը: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ի, ՀՀ Ֆինանսների, Էկոնոմիկայի, Արդարադատության և Գյուղատնտեսության
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի նախորդ շաբաթվա ամփոփագիր
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով ստացվել է 149 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 120-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 29 հեռախոսազանգերի դեպքում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 67 հեռախոսազանգ, որոնցից 53-ին լուծում է տրվել, իսկ
Ասկերովը Ադրբեջանի քաղաքացի է, ոչ թե Ռուսաստանի Դաշնության. Դատապաշտպան. «Արցախպրես»
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հարցադրմանը ի պատասխան, հաստատել է անցած տարվա հուլիսին Արցախում Ասկերովի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում վերջինիս դատապաշտպան Էրիկ Բեգլարյանը: «Ինչպես գիտեք, Դիլհամ Ասկերովը անցած տարվա հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանքով ձերբակալվել և մի շարք հանցագործություններ կատարելու համար ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, որը
Անահիտ Բախշյան. «Գևորգ Կոստանյանը նույնքան տղամարդավարի խաղաց իր տղամարդկային հեղինակության հետ»
«Ցավում եմ, որ Գևորգ Կոստանյանը տղամարդավարի խոստացավ ու նույն տղամարդավարի կերպով իր տղամարդկային հեղինակության հետ խաղաց: Եթե նման բան է ասում, դա պիտի մտածեր այն օրը` Գյումրիում, երբ ընդամենը լարված ու գազազած ժողովրդին հանգստացնելու համար ասաց դա»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այն հայտարարությունը, թե դեռ չի դիմել ՌԴ գլխավոր դատախազին, այսպես
Նախագահի հրամանագրով Արման Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Կոստանյանն իմ մեղքը սկսեց գալ, սկսեցի խղճալ, թե այս մարդուն ուր են գցել, չլում են». Լեւոն Բարսեղյան
Այսօր ԱԺ-ում Գյումրիի դեպքերի հետ կապված խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ամփոփեց տպավորությունները, թե ինչ նոր բան իմացավ այդ լսումներից: Նրա խոսքերով՝ «Ես ակնկալում էի, որ հանրությանն էլ հնարավորություն կտային խոսելու, բայց սա հանրային լսում չէր, փաստորեն հանձնաժողովի նիստ էր: Որեւէ նոր բան չի ասել Կոստանյանը: Փորձեք 2
470 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 22-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 470 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 470 դրամ: NASDAQ OMX Armenia
Ծառուկյանի հրավերը ՀԱԿ-ից ընդունել էր միայն Լյուդմիլա Սարգսյանը
Երեկ Աբովյան քաղաքում պետք է տեղի ունենար ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովը: Սակայն Գյումրիի սպանդից տուժած Ավետիսյանների ընտանիքի վերջին ներկայացուցչի՝ փոքրիկ Սերյոժայի հիշատակը հարգելով՝ ԲՀԿ-ն որոշեց խորհրդաժողովի փոխարեն մոմավառության գնալ Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցում: Մոմավառությանը ՀԱԿ խմբակցությունից մասնակցում էր միայն Լյուդմիլա Սարգսյանը: «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ ինչո՞ւ ՀԱԿ-ի մյուս անդամները չեն եկել, նա
Մինորու Կիուչին Գյումրիի ողբերգության կապակցությամբ խորին ցավակցություն է հայտնել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նախագահը միջպետական կապերի ամրապնդման տեսանկյունից կարևորել է հաճախակի փոխայցելությունները և գոհունակությամբ ընդգծել, որ վերջին տարիներին Հայաստանի ու Ճապոնիայի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են և նոր բովանդակություն ստանում: Սերժ Սարգսյանը և պետնախարար Մինորու Կիուչին երկուստեք կարևորել են ս.թ. հունվարի 1-ից
«Նաիրիտի» արտադրամաս են վաճառում, որ չվճարված աշխատավարձերը տան (Տեսանյութ)
Այսօր նախագահական նստավայրի մոտից «Նաիրիտի» աշխատակիցները հեռացան հանդարտ՝ չնայած առավոտյան սկսած բողոքի ակցիայի ժամանակ կոշտ մեթոդներով պայքարելու իրենց լուրջ մտադրությունների: «Նաիրիտի» արհմիութենական կազմակերպության նախագահ Հրաչ Թադեւոսյանը բարձրախոսով դիմեց հավաքվածներին ու պատմեց, որ երեկ երեկոյան աշխատավարձերի հարցով հանդիպում են ունեցել նախարար Երվանդ Զախարյանի հետ: «Նաիրիտի» քացախաթթվի արտադրամասի գույքի օտարման հանձնաժողով է ստեղծվել: Այսինքն, գույքը պետք է վաճառվի
Գեւորգ Կոստանյանը վերջապես տվեց պատասխան՝ ռուս զինվորականները պարտավոր էին Պերմյակովին հանձնել
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիի դեպքերի հետ կապված ԱԺ լսումների ժամանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին դժգոհեց՝ Դուք փաստացի ոչ մի հարցի չեք պատասխանում՝ հղում անելով նախաքննության գաղտնիքը. «Պարտավո՞ր էր ռուսական կողմը տեղյակ պահել հայկական կողմին, որ բռնել են: Եթե պարտավոր էին, հայտնե՞լ են, թե՞ ոչ: Ասենք, Հնդկաստանի քաղաքացի է, ՌԴ-ի չի եւ ՀՀ
Գյումրիում այս պահին խաղաղ ու հանդարտ է, բայց գյումրեցին պահանջատեր է
Ստորագրահավաք-պահանջագիրը ամենայն հավանականությամբ կդառնա համաժողովրդական:
Ստավրոպոլում ՆԳՆ ծառայողի սպանության մեջ կասկածվող Թովմասյանն ու Գրիգորյանը փախուստի մեջ են. Росбалт
Ստավրոպոլում ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ծառայողին հունվարի 21-ին սպանելու մեջ են կասկածվում Միխայիլ Գրիգորյանը և նրա Թովմասյան ազգանունով ընկերը, փոխանցում է «Ռոսբալտ»-ը: Ըստ նախաքննության, Միներալնիյե Վոդի քաղաքի սրճարաններից մեկում վիճել են 4 ուժայիններ և նույնքան քաղաքացիներ, ինչի արդյունքում դանակահարել են ՆԳՆ պայմանագրային ծառայող Դմիտրի Սիդորենկոյին: Ենթադրվում է, որ դանակով նրա սրտին հարվածել է 1991թ.
«Եթե հարձակվեին զորամասի վրա, դա կլիներ սկիզբը մեր՝ Ռուսաստանի հետ ընդհարման»
Ըստ Ռուստամ Գասպարյանի՝ Գյումրիի սպանդը կազմակերպված է Արեւմուտքի կողմից ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանն «Առավոտի» հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց Գյումրիում սահմռկեցուցիչ ոճրագործության հետ կապված: Մեր հարցին՝ Դուք ունե՞ք որեւէ վարկած կատարվածի մասին, ո՞ւմ էր սա ձեռնտու, նա պատասխանեց. «Իմ վարկածը սա է՝ ինձ թվում է, սա ինչ-որ ուժերի կողմից կազմակերպված էր, ոչ թե պատահական հանցագործություն
Լեւոն Ջուլֆալակյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն
Ծաղկաձորում գտնվող Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի առողջությունը երեկ կտրուկ վատացել է: Անվանի մարզիկն ու մարզիչը շտապ տեղափոխվել է Երեւան` «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրան ստենդավորել են: Լեւոն Ջուլֆալակյանի ինքնազգացողությունը լավ է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լեւոն Ջուլֆալակյանի հետ բացառիկ զրույցը կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
«Որևէ մեկն իրավունք չունի սահմանին կանգնած զինվորին աղանդավոր կոչել». զինվորի հայրն ահազանգում է բանակում հավատաքննության մասին
Անցյալ տարվա ընթացքում Հայաստանի իրավապաշտպաններն ամենաշատ ահազանգերն ու բողոքներն են ստացել հայկական բանակում տիրող կրոնական անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ: «Վերջին շրջանում զինված ուժերում այլ կրոնական կազմակերպության անդամ զինվորների նկատմամբ իրականացվում է հավատաքննություն, որը շատ վտանգավոր է հենց զինված ուժերում ներքին անհանդուրժողականության և խտրականության դրսևորման առումով: Սա պետական անվտանգության խնդիր է»,- կարծում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ
Ալեքսանդր Արզումանյան. «Կորած են, արտգործնախարար չկա, ԱԱԾ պետը ոչ մի բան չի ասում»
Կարո՞ղ էին լինել այլ հանցակիցներ, թե՞ չէին կարող: Գործի քննության արդյունքում այդ հարցերին էլ կպատասխանեն: Ցանկացած երեւույթ էլ հնարավոր է:
«7 մարդու կյանքի գնով լակմուսի թուղթ էր, որ լրիվ բացեց մեր երկրի դեմքը»
«Ես ուղղակի մեղադրում եմ մեր իշխանություններին: Շատ բան կարող էին անել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ առաջին 5-6 օրերի ընթացքում Հայաստանում ընդհանրապես իշխանություն չկար: Ոչ մեկը չէր խոսում, ոչ մեկը ոչ մի բան չէր անում, հանրապետության գործող նախագահը լռում էր: 7 օր լռեց: ՀՀԿ-ն այդպես էլ հոդաբաշխ, հասկանալի ոչ մի բան չասաց: Այդ ամեն


















































