Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում այս պահին խաղաղ ու հանդարտ է, բայց գյումրեցին պահանջատեր է

Հունվար 22,2015 15:46

Գյումրեցի ակտիվիստները նախաձեռնել են ստորագրահավաք-պահանջագիր, որն ուղղված է ՀՀ նախագահին եւ ՀՀ Ազգային ժողովին

Պահանջում են.

1.Կասկածյալները պետք է գտնվեն ՀՀ իրավազորության ներքո եւ պատիժը պետք է կրեն ՀՀ արդարադատության կողմից:

2. Համալրել ՀՀ-ում  ռուսական ռազմաբազաների վերաբերյալ միջպետական համաձայնագրերը, պարտադիր ամրագրելով հետեւյալ կետը՝ ՀՀ տարածքում կարող են ծառայել ՌԴ զինված ուժերի որոշակի ցենզի համապատասխանող պայմանագրային զինծառայողներ:

885962_1048277921880826_852

Հենց նոր ակտիվիստներից մեկը՝ Արմեն Ներսիսյանը հայտարարեց, որ Գյումրին չի կարող աքսորավայր դառնալ ռուս զինվորականների համար եւ եթե գլխավոր դատախազը առաջիկայում չկատարի իր տղամարդու խոստումը, Գյումրիում կշարունակվեն  բողոքի ակցիաները: «Չեմ կարող ասել գյումրեցին որքան կարող է սպասել դատախազի տղամարդու խոսքին, գյումրեցին համբերության բաժակ ունի: Ճիշտ է, Գյումրիում այս պահին խաղաղ ու հանդարտ է, բայց գյումրեցին պահանջատեր է: Լարվածության թուլացման միակ միջոցը ադեկվատ քայլերն են համապատասխան մարմինների կողմից:

Ստորագրահավաք-պահանջագիրը ամենայն հավանականությամբ կդառնա համաժողովրդական:

Մանրամասները՝ քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031