Օրվա լրահոսը

ԱԺ լսումները տեղի կունենան Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունից հետո. «Հայկական ժամանակ»

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր կեսօրին նախատեսված էին խորհրդարանական լսումներ Գյումրիի սպանությունների թեմայով։ Պատգամավորների հարցերին պետք է պատասխաներ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Ուշ երեկոյան, սակայն, հայտնի դարձավ, որ լսումները հետաձգվում են։ Հարցերին պատասխանել է պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ – Պարոն Սահակյան, ինչո՞ւ հետաձգվեցին լսումները։ – Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան պատճառով։ Կարծում եմ,

Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետը կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Հայաստանի Հանրապետությունից բացակայող Ալբերտ Ս.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն

Ինչպես է «լողում» դրամը. «Հայկական ժամանակ»

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, անցած շաբաթ մեր բանկերը, բոլորով միասին, գնել են 103.5 միլիոն դոլար եւ վաճառել 162,5 միլիոն դոլար։ Այլ կերպ ասած, միայն մեկ շաբաթվա ընթացքում բանկերից անվերադարձ դուրս է եկել 59 միլիոն դոլար։ Իսկ դա նշանակում է, որ բանկերում մոտ 59 միլիոն դոլար կար ու հիմա չկա՝ այն վերածվել է

Սամվել Նիկոյան. «Հուղարկավորության ժամանակ ես եղել եմ ժողովրդի մեջ». «Հրապարակ»

Ծնունդով գյումրեցի, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն ընդհատակ չի անցել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդին հաջորդող օրերին, նա եղել է Գյումրիում եւ զրուցել շատերի հետ, պարզապես լրատվամիջոցները չեն նկատել նրան։ Այդ մասին փոխանցեց ինքը՝ պատգամավորը։  – Պարոն Նիկոյան, ինչո՞ւ իշխանություններն այդքան երկչոտ ու անտարբեր պահեցին իրենց այս ահասարսուռ միջադեպի վերաբերյալ։ – Ես իմ մասին

Լեռներում անվանի գոլֆիստ Թայգեր Վուդսի ատամը կոտրել են

Դեպքը տեղի է ունեցել լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկության փուլում, ուր ամերիկացին եկել էր իր ընկերուհուն՝ Լինդսի Վոնին, երկրպագելու: Հաղթելով հսկա ոլորավայրէջքում՝ Վոնը բարձրացել է պատվո պատվանդան, որին մոտեցել է նաեւ Վուդսը: Այդ ժամանակ մի օպերատոր հսկա տեսախցիկն ուսին ցանկացել է կտրուկ շրջվել ու պատահաբար հարվածել է գոլֆիսի դեմքին, ինչի հետեւանքով վերջինի ատամը կոտրվել է:

Հունվարի 20-ը՝ սգո և պահանջատիրության օր

Մենք՝ Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներս, գիտակցելով, որ մեր երկրի իշխանության ղեկին հայտնված անձինք վաղուց բաց են թողել պահը և իրենց անգործությամբ անարգել Գյումրիի արյունալի դեպքերից զոհվածների հիշատակը, հունվարի 20-ը հայտարարում ենք սգո և պահանջատիրության օր։ Քաղաքացիներին կոչ ենք անում անպայման ժամանակ հատկացնել Ազատության հրապարակում հարգելու անմեղ զոհերի հիշատակը։ Հունվարի 20-ը կլինի սգո օր՝ ի հիշատակ

Նա մեզ կնայի երկնքից. «Ժամանակ»

Մենք մեր պարտքն էինք համարում մտածել նրա մասին, աղոթել նրա համար, արդարադատություն պահանջել հանուն նրա, մենք հույս ունեինք, որ գոնե այդպես, որ գոնե դրանով կարող ենք որպես պետություն և հասարակություն քավել մեր մեղքը նրա ու ընտանիքի առաջ, որ չենք կարողացել ունենալ բավարար անվտանգություն, որ չենք կարողացել կանխել ողբերգությունը: Եվ հույս ունեինք, որ նա ապրելով մեզ

Երջանիկ Աբգարյան. «Ծառուկյանը մեր ժողովրդին պետք է փրկի իր նախագահ դառնալու վտանգից». «Հրապարակ»

Ծառուկյանի նախագահական եւ ընդդիմության լիդերության մասին հավակնություններին քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանն արձագանքեց. «Ծառուկյանը քաղաքականությունից շատ հեռու մարդ է եւ բացարձակապես չի տիրապետում այն գիտելիքներին, առանց որոնց անհնար է պաշտպանել հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը։ Եթե Ծառուկյանն իսկապես մի մատնաչափ հայրենասիրություն ունի, մեր ժողովրդին պետք է փրկի իր նախագահ դառնալու վտանգից։ Նորմալ երկրում եթե բիզնեսն

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է կոչում չունեցող Արման Միքայելյանն է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 75-րդ առաջնությունում գերազանց է հանդես գալիս կոչում չունեցող միակ շախմատիստը՝ Արման Միքայելյանը (նկարում): Յոթ տուրից հետո նա իր անվան գրանցել է 5,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն է, որն ունի 5,0 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հաղթահարել ցավը

Ավետիսյան ընտանիքի զոհերի թիվը դարձավ 7. սահմռկեցուցիչ հանցագործության զոհը դարձավ նաեւ փոքրիկ Սերյոժան: Ցանկացած մարդ, որը մսից եւ արյունից է, չի կարող իր սիրտը չբռնել՝ այդ ահավոր լուրը լսելուց, փոքրիկի լուսանկարը տեսնելուց: Բայց որքան էլ վշտացած լինենք, պետք է մեր վիշտը տանենք արժանապատվորեն, զուսպ, առանց ավելորդ խոսքերի: Այսօր, իհարկե, մեծ է գայթակղությունը «ներսում» մեղավորներ փնտրելու,

 Հայտնաբերվել է պայթուցիկ սարք

Հունվարի 20-ին, ժամը 06.57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի դարպասից նկատվել է կախված նռնակ: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նորքի այգիներ փողոցի տներից մեկի դռան փականից կախված է Ֆ-1 տիպի մարտական նռնակ: Փրկարարները վնասազերծել

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Ճանապարհաշինարարների կողմից կատարված աղով, ավազով մշակման աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքի մերկասառույցը մաքրվել է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն  

Թող այս դառը պահին մեզ ուժ տա հավատը, որ Սերյոժան գնաց զորացնելու հրեշտակների գունդը

Այս ստոր ոճրագործությունը հիրավի ցնցել է ողջ հայ ժողովրդին Հայաստանում և Սփյուռքում:

Ոստիկանական լրացուցիչ զորքեր մտցրեցին Գյումրի՝ ռուսների անվտանգությունը պաշտպանելո՞ւ (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ժամը 15.30-ի սահմաններում աշխատանքային այցով Գյումրի ժամանեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրա այցից մեկ  ժամ անց Գյումրի բերվեցին ոստիկանական լրացուցիչ զորքեր, այս պահին ուժեղացվել է հսկողությունը Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց, 8-րդ զինվորական թաղամասում, որտեղ բնակվում են ռուսները, այն սրճարանների ու ռեստորանների դիմաց,  որտեղից հաճախակի են օգտվում ռուսները և  Գյումրիի Անի

Հայաստանում ՌԴ դեսպանություն. «Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է… Բայց այդ պայմաններում էլ պետք է մարդ մնալ»

ՌԴ դեսպանության հայտարարությունը Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ «Սգում ենք ամբողջ հայ ժողովրդի հետ: Մինչեւ վերջին րոպեն հույս ունեինք եւ աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ եւ ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեեւ մենք բոլորս շատ սպասում եւ հավատում էինք: Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է: Չկան այնպիսի բառեր, որոնք կարող

Մալախովը չեղյալ է հայտարարել Գյումրիի ողբերգության մասին ծրագրի նկարահանումը

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Փոքրիկի մահվան կապակցությամբ քիչ առաջ չեղյալ են հայտարարել ՕՌՏ-ի Մալախովի ծրագրի նկարահանումը, որը պիտի լիներ Գյումրիի ողբերգության մասին: Այդ մասին քիչ առաջ հայտնեց Ալեքսանդր Սիրունյանը, որը Մոսկվայում է և պետք է լիներ հաղորդման հյուրը որպես փաստաբան»:

Գագիկ Ծառուկյան. «Փոքրիկ Սերյոժայի կյանքը հույսի մի փոքրիկ նշույլ էր»

Ցավոք սրտի միլիոնավոր մարդկանց աղոթքներն ու բժիշկների ջանքերը անզոր եղան փրկելու փոքրիկի կյանքը:

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն աշխարհի առաջնությանը

ՖԻԴԵ-ն պաշտոնապես հայտարարել է, որ շախմատի աշխարհի կանանց 2015 թվականի անհատական առաջնությունը կայանալու է Սոչիում, մարտի 16-ից ապրիլի 7-ը:   Նոկաուտ համակարգով անցկացվելիք մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Պետության պոզիտիվ պարտավորություններն ու անհայտ պատճառով մահացող երեխաները. Էլեն Փարսադանյան

Հայաստանի Հանրապետությունը, որպես իրավական պետություն իր քաղաքացիների հանդեպ ունի պոզիտիվ պարտականություններ և պարտավորված է պաշտպանելու իր քաղաքացիների իրավունքները: Սակայն, ոչ բոլոր դեպքերում է պետությունն իրականացնում է իր բոլոր պարտավորությունները: Այսպիսի դեպքերից մեկը 2012 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանին մահվան փաստը: Էլեն Փարսադանյանի մահվան հանգամանքները և պատճառները դեռևս մնում են չբացահայտված, քանի որ ՀՀ

Ի՞նչ է կատարվում այս պահին սպանված Ավետիսյանների տան դիմաց (Տեսանյութ, ֆտոշարք)

Փոքրիկ Սերյոժյայի մահվան լուրը ցնցել է գյումրեցիներին. Ավետիսյանների սպանված ընտանիքի սուգն ապրող քաղաքի բնակիչները էլ ավելի  են զայրացել, գյումրեցիների զայրույթը զսպելն անհնարին է, ամենուր ողբ ու լաց է, անգամ ոստիկանության շենքի մեջ: Այս պահին Ավետիսյանների տան դիմաց մոմավառություն է. ծանոթ, թե անծանոթ, լսելով փոքրիկ Սերյոժայի մահը, մոմերը ձեռքերին, բարձրաձայն լացելով կամ հայհոյելով  շտապում են Մյասնիկյան

Երեւանցիները մոմ են վառում ու աղոթում Սերյոժա Ավետիսյանի համար (ֆոտոշարք)

Ոստիկաններն այսօր արգելում էին Ազատության հրապարակում ի հիշատակ Սերյոժա Ավետիսյանի իրականացնել մոմավառություն՝ պատճառաբանելով, թե դա իրավախախտում է, հրապարակի աստիճանները կարող են կեղտոտվել: Բայց ի վերջո թույլատրեցին մոմերը տեղադրել թատրոնի աստիճաններին:

ԶԼՄ-ներում առկա հրապարակումների հիման վրա կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ

Զանգվածային լրատվամիջոցներում առկա հրապարակումների հիման վրա Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 19.01.2015թ. թիվ 12-Ա որոշմամբ կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ։ Զանգվածային լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ փաստաբան Թամարա Յայլոյանը՝  իր հարցազրույցում հայտնել է, որ Վալերի Պերմյակովին իրավական օգնություն է ցույց տվել Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալի հրավերով.  իր հարցազրույցում

Ֆելիքս Ցոլակյան. «Պետք է խոհեմություն ցուցաբերենք այս փորձության պահին»

Սրտի խոր կսկիծով տեղեկացա, փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Մինչև վերջին վայրկյանները հավատով էի լցված, որ մեր համաքաղաքացի ուժեղ փոքրիկը կհաղթահարի չարիքին, կապաքինվի ու ինքն էլ կվառի ու վառ կպահի Ավետիսյանների ընտանիքի հանգած օջախի լույսը: Ցավում եմ, չստացվեց: Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, գյումրեցիներին, հայ ժողովրդին: Այս անդառնալի, սարսափելի կորուստը բոլորինս է: Պետք է խոհեմություն ցուցաբերենք այս

Կարեն Միրզոյանն ու Անջեյ Կասպշիկն անդրադարձել են ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ընդհատված պլանային դիտարկմանը

Հունվարի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել հունվարի 14-ին

Հոգեհանգստյան կարգ եւ մոմավառություն Ավետիսյանների ընտանիքի համար

Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, բոլոր գյումրեցիներին իրենց զորակցությունը հայտնեցին մարզպետ Սարգիս Սահակյանը, արարողության բոլոր մասնակիցները:

Հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները չեն կայանա

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը,  քննարկելով ստեղծված իրավիճակը և հաշվի առնելով Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան  հանգամանքը, գտնում է, որ պետք է հետաձգել հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները: Այսպիսով, հունվարի 20-ին նախատեսված «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական

Գալուստ Սահակյան. «Ցավակցում եմ մեր ողջ ժողովրդին, ուժ և տոկոնություն եմ մաղթում բոլորիս»

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Ցավակցականում ասված է. «Տեղեկացա, որ հանգավ Ավետիսյանների ընտանիքի վերջին լույսը։ Ցավոք, մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը։ Ցավակցում եմ մեր ողջ ժողովրդին, ուժ և տոկոնություն եմ մաղթում բոլորիս»։ ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Հարգանքի տուրք 2000թ.-ին վթարի ենթարկված ուղղաթիռի զոհերի հիշատակին

Լրացավ ՀՀ Սյունիքի մարզում 2000թ.-ին վթարի ենթարկված ուղղաթիռի անձնակազմի և ռազմական բժիշկների մահվան 15-րդ տարելիցը: Հունվարի 19-ին «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամները, բարձրաստիճան զինվորականներ, Երևանի կայազորի մի շարք զինծառայողներ և հոսպիտալների բուժանձնակազմերն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու վթարի զոհ դարձած օդաչուների և բժիշկների հիշատակին: Զոհվածների հարազատների, զինվորականների հետ միասին հոգևոր ծիսակարգին

Գյումրիում սպանության զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակի արարողություն Սանկտ-Պետերբուրգում

Հունվարի 18-ին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս Չոփուրյանը պատարագ մատուցեց հունվարի 12-ին Գյումրիում սպանությունների զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Պատարագից հետո ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր ցավակցությունը հայտնեց Գյումրիում տեղի ունեցած սպանությունների կապակցությամբ և դատապարտեց կատարված հանցագործությունը: Հոգեհանգստյան արարողությունից հետո հայ համայնքի ներկայացուցիչները

Սամվել Բալասանյան. «Գազանաբար սպանությունից հետո բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոփանքը փոքրիկ Սերյոժան էր»

Խորը ցավով  տեղեկացա, որ բժիշկներին այդպես էլ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի  կյանքը: Վստահ եմ, որ արվեց հնարավոր ամեն ինչ,  որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի  ոճրագործությունից  փրկված փոքրիկն ապրի: Անշուշտ, գազանաբար սպանությունից հետո  բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոփանքը փոքրիկ Սերյոժան էր, ում համար աղոթում էր ամբողջ հայ ժողովուրդը: Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031