Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ՌԴ դեսպանություն. «Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է… Բայց այդ պայմաններում էլ պետք է մարդ մնալ»

Հունվար 19,2015 23:50

ՌԴ դեսպանության հայտարարությունը Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

«Սգում ենք ամբողջ հայ ժողովրդի հետ:

Մինչեւ վերջին րոպեն հույս ունեինք եւ աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ եւ ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեեւ մենք բոլորս շատ սպասում եւ հավատում էինք:

Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է: Չկան այնպիսի բառեր, որոնք կարող են ինչ-որ կերպ թեթեւացնել  սարսափելի ողբերգության ցավը: Բայց այդ պայմաններում էլ պետք է մարդ մնալ: Մեծամասնությունը դա հասկանում է: Սուգը դա ողբ է եւ աղոթք:

Մենք բոլորս պետք է տեղի ունեցած ողբերգությունից դասեր քաղենք եւ անենք ամեն ինչ, որ նման բան այլեւս չկրկնվի: Կարող ենք հավաստիացնել, որ հանցագործը եւ նրանք, ովքեր կարող էին նրա թիկունքին լինել, արժանի պատիժ կստանան»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Ա1+

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031