Օրվա լրահոսը
Գագիկ Ծառուկյանն ո՞ւմ համար վառեց 3 մոմերը. մոմավառություն՝ Աբովյանում (Տեսանյութ)
Մեր հարցին՝ այդ սպանդը Գյումրիի Դուք ինչի՞ հետ եք կապում՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Թեման փակեցինք»:
Դատախազն ու պաշտպանը դատարան չեկան
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր երրորդ անգամ հետաձգվեց Հունան Գասպարյանի եւ Կարեն Նավոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Խարդախության համար մեղադրվող զինվոր Հ. Գասպարյանը խոստացել էր հաջորդ դատին ներկայանալ, իսկ Կ.Նավորյանը ճիշտ է՝ բերվել էր մեկուսարանից, սակայն նրա պաշտպանը՝ Մարինե Թովմասյանը չէր ներկայացել: Դատական նիստին չէր ներկայացել
Ինչո՞ւ էր Արման Մկրտումյանը երեկ ժ.18.20-ին այցելել Կենտրոնի դատարան
Aravot.am-ի տեղեկություններով, երեկ Կենտրոնի դատարանում ժ.17-ից դատական նիստեր չեղան: Պատճառը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի սպասվելիք այցն էր դատարան: Վճռաբեկի նախագահը սակայն դատարան է ներկայացել ժ.18.20-ին, իր հետ բերելով նորանշանակ դատավոր Հայարփի Բոյաջյանին: Վերջինիս ներկայացրել է դատավորներին: Այս դատավորը «կնստի» Կենտրոնի դատարանում՝ Թբիլիսյան խճուղու վրա գտնվող, եւ մասնագիտացված է քաղաքացիական գործերով:
Գագիկ Համբարյան. «Մեկ ամսվա զինծառայող Պերմյակովը որտեղի՞ց այդքան լավ գիտեր Գյումրին»
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը կասկածի տակ է դնում այն վարկածը, թե Պերմյակովն է կատարել հանցագործությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Սերյոժա Ավետիսյանի մահվան առիթով
Սիրելի սգակիր հարազատներ և ժողովուրդ, Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան տխուր առիթով: Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության վշտին մեր հոգում հավելվեց նաև ընտանիքի փոքրիկի կորստի ցավը: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին և աղոթում փոքրիկի հոգու խաղաղության և հանգստության համար` խնդրելով, որ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում ընդունի ննջեցյալ մանկան լույս հոգին:
ՌԴ քննչական կոմիտեի նախագահը խոսել է Գյումրիում սպանության գործով Հայաստանում իրականացվելիք հրապարակային դատական քննության մասին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին: Երկրի ղեկավարը նշել է, որ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է, որպեսզի դրա բոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետևողականությամբ: Հանրապետության Նախագահը կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ
ՌԴ քննչական կոմիտեի նախագահի հետ քննարկում են Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրավերով հունվարի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Երեւան է ժամանել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։ Քննարկումների առանցքում հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության գործի քննությանը վերաբերող հարցադրումներն են։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրություն
Կառավարությունում շարունակվում են ՀՀ տնտեսության զարգացման վերաբերյալ քննարկումները
Քննարկվել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև առկա տնտեսական խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր:
Վահրամ Բաղդասարյան. «Փորձում են երկրում կատարվող որեւէ դեպք օգտագործել էժանագին դիվիդենտներ շահելու համար». «Հայոց աշխարհ»
Մոտենում է 2017 թվականը՝ ընտրություններ են, եւ քաղաքական ուժերն արդեն սկսել են նախապատրաստվել ընտրություններին:
Վահան Բաբայան. «Պետք է թույլ չտանք, որ այս ամենի պատճառով տուժի մեր դարավոր բարեկամությունը». «Չորրորդ իշխանություն»
Շատերի նպատակն է սեպ խրել Հայաստան-Ռուսաստան ստրատեգիկ հարաբերությունների մեջ, բայց կարծում եմ՝ դա չի հաջողվի։
Հրեշտակը
Սիրելի գյումրեցինե՛ր, հավատացեք, որ մենք ձեզ շատ ենք սիրում: Միշտ հպարտացել ենք ձեզանով: Դուք յուրատեսակ մարդ եք, դուք ծնվել եք քեֆի և ուրախության համար: Չէ որ դուք ուժեղ եք: Գյումրեցին հսկաներ է ծնում, գյումրեցին Շիրազ է նվիրել մեզ, գյումրեցին Ֆլորա Մարտիրոսյաններ է ծնում: Բայց կյանքը ձեզ մղկտացրեց երկրաշարժով, հետո էլ` այս չլսված ու չտեսնված դժբախտությամբ:
Հայ ընտանիք գլխատելու պատվիրատուները հակառուսական տրամադրություններ առաջացնելու նպատակ են հետապնդել. «Հայոց աշխարհ»
Փաստը, որ աղաղակող զանգվածային սպանությունը կատարվում է Եվրասիական միություն Հայաստանի պաշտոնական մուտքին անմիջապես հաջորդող օրերին, հուշում է հանցագործության աշխարհաքաղաքական բնույթի մասին: Բազմիցս ենք առիթ ունեցել համոզվելու, որ Ռուսաստանի դեմ կամա ու ակամա համախմբված աշխարհաքաղաքական խաղացողների համար մի ընտանիքի կորուստը չի կարող հեռահար նպատակներից հրաժարվելու խոչընդոտ դառնալ: Իսկ Հայաստանը միակ պետությունն է, որ հետեւողականորեն է ամրապնդում
Մեզ ոչ այնքան Հայաստանում տեղի ունեցածն է հետաքրքրում, որքան այն, թե ինչ են խոսում մեր մասին դրսում. «Չորրորդ իշխանություն»
Մի քանի օր շարունակ Հայաստանի բնակչությունն ուշադիր հետեւում էր՝ տեսնես օտարերկրյա լրատվամիջոցներն ինչ են խոսում Գյումրիի դեպքերի մասին։ Ուշադրության կենտրոնում էին հատկապես ռուսական լրատվամիջոցները, ի՞նչ կադրեր էին ցուցադրում, ի՞նչ ձեւակերպումներ էին օգտագործվում, արդյոք բավականաչափ հարգանքո՞վ էին խոսում մեր մասին, թե՞ այնուամենայնիվ հեգնանքի տարրեր կային, դեմքի ի՞նչ արտահայտությամբ էր ընթերցում տեքստը այս կամ այն հաղորդավարը եւ
Ուղևորուհու դրամապանակը գողացողին հայտնաբերեցին
Հունվարի 13-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 8 համարի երթուղային միկրոավտոբուսում գողացել են ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 88.000 դրամ, բանկային քարտեր` պատճառելով 98.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հունվարի 19-ին, ժամը 17.30-ին, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, Յան Ռայնիսի փողոցից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1960
Վախենո՞ւմ են նեղացնել մայր Ռուսիային. «Իրատես de facto»
Ի՞նչ գիտենք մենք հունվարի 20-ին՝ հունվարի 12-ին Գյումրիում կատարված սպանությունների մասին։ Ութ օրում ակնհայտ դարձավ, որ. 1. Սպանության վարկածները տարբեր են, իրավապահները պատրաստ չէին իրավիճակի ոչ միայն գնահատմանը, այլև կառավարմանը, նրանք կատարում են պահի լիցքաթափման քայլեր, դեպի բացահայտում ճանապարհը դեռ փակ է։ 2. Առաջին օրից ռուսական կողմը հարցը ագրեսիվորեն մտցրեց քաղաքական դաշտ, սպանությունները համարվեցին առ
Ներկայացել է քննչական բաժին ինքնախոստովանությամբ
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 19-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբելյան փողոցի 3 շենքի 1-ին հարկում դանակահարված մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 18-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Աբելյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի հարթակում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Գագիկ Ա.-ն դանակով հարվածել է
Սերյոժային որդեգրել շատերն էին ցանկանում: Հիմա թող որդեգրեն այլ երեխաների. «168 ժամ»
Բժշկական ողջ անձնակազմը, փոքրիկ Սերյոժայի կյանքի ամեն վայրկյանով ապրող մեր հասարակությունը, կարո՛ղ են նույն վերաբերմունքին արժանացնել ծնողներից զրկված, մասնագիտական բժշկական հոգատարության կարիք ունեցող նաև ա՛յլ երեխաների։
Մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Սուրեն Փիլոսյանը
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն
Մոմավառություն Ալավերդի քաղաքում
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի երիտասարդները հունվարի 19-ի երեկոյան մոմավառություն են անցկացրել հունվարի 12-ին Գյումրիում ոճրագործության պատճառով երեկ երեկոյան մահացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Գյումրիում ողբերգության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հարազատներին ու ողջ հայ ազգին: Մարեց բոլորիս վերջին հույսը, փոքրիկ Սերյոժայի պայքարը կյանքի համար ավարտվեց դաժանաբար:Աստված խաղաղությամբ թող ննջեցնի անմեղ հոգիդ: Երկնքում մի լուսավոր ու վառ աստղ էլ ավելացավ…
ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամկազմն ինչո՞ւ անմիջապես չի ահազանգել ոստիկանություն. «Ժողովուրդ»
Ակնհայտ է, որ Պերմյակովին հայկական կողմին չտալը եւ ՀՀ իրավապահներին նրան հարցաքննել թույլ չտալն ուղղակի առնչվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության փաստական կողմին։ Այս ընթացքում տարբեր վարկածներ են հնչել, իբր մի քանի հոգի են եղել եւ ռուսական կողմը չի ցանկանում, որ ՀՀ իրավապահներն այդ մասին իմանան։ Սա անհեթեթություն է. եթե մի քանի հոգի եղած
Արդյոք Գյումրիում հնարավո՞ր է նոր լարվածություն, ընդվզման նոր դրսևորումներ. «168 ժամ»
«Ճիշտ է, գյումրեցիները ներկայացրեցին պահանջներ, որ Պերմյակովի գործի քննությունն ընթանա Հայաստանում, որ այն իրականացնեն հայ իրավապահները, որ նա իր պատիժը կրի Հայաստանում, բայց այդ պահանջների հիմքում ընկած է այն անվստահությունը, որ եթե նրան դատեն Ռուսաստանում, որ եթե նա պատիժը կրի ռուսական կալանավայրում, նրան կարող են չափազանց մեղմ պատիժ սահմանել, նրան կարող են ազատել դեռևս դատարանի
Մի ամբողջ ընտանիք նախագահի նստավայրի դիմաց հացադուլ է սկսել (Տեսանյութ)
Նաիրիտցիներից բացի նախագահական նստավայրի դիմաց այս պահին հացադուլ է սկսել Առուշանյանների ընտանիքը: Նրանք այստեղ հավաքվել են հարեւաններով եւ ամբողջ գերդաստանով: Աշոտ Առուշանյանը «Մանանա Գրեյն» ընկերության նախկին աշխատակից է, որը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել գողությանն օժանդակելու մեղադրանքով: Չնայած գործը դեռ գտնվում է վճռաբեկ դատարանում, բայց Առուշանյանի հարազատները պնդում են, որ իրենց որդին անմեղ է եւ
Լիտվայի դեսպանը ցավակցություն և զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Գյումրիում կատարված ողբերգության կապակցությամբ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը hունվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր և Լիտվայի Հանրապետության իշխանությունների անունից ցավակցություն և զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Գյումրիում կատարված ողբերգության կապակցությամբ: Կողմերը քննարկել են առաջիկայում Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսի Հայաստան կատարելիք այցին առնչվող որոշ
WBC-ի չեմպիոն՝ մեկ ձեռքով եւ մեկ աչքով
WBC վարկածով ծանր քաշային կարգում աշխարհի նոր չեմպիոն, ամերիկացի Դեոնթեյ Ուայլդերը գոտու համար պայքարում շաբաթ օրը Լաս-Վեգասում միավորներով հաղթել է կանադացի Բերմեյն Սթիվերնին: Սակայն հաղթանակը նրան հեշտ չի տրվել: Մարտի ժամանակ ապագա չեմպիոնը կոտրել է ձեռքը, իսկ դրանից մեկ օր առաջ աչքն է վնասած եղել: «Ձախ ձեռքս կոտրեցի 3-րդ թե 4-րդ ռաունդում, դրա համար էլ
Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել
Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբը խորապես ցնցված է Գյումրի քաղաքի Ավետիսյանների գերդաստանի դաժան սպանության առիթով, իր ցավակցություններն ու զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին, մտերիմներին, միաժամանակ մենք չափազանց մտահոգված ենք, որ սարսափելի ողբերգությունից հետո առ այսօր Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը ոչ համարժեք պահվածք է դրսևորում ստեղծված իրավիճակին: Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռք առնել և
Շիրակի թեմի առաջնորդ. «Կարո՞ղ է Գյումրիի ժողովուրդը պատանդ է՝ այս թվացյալ հայ-ռուսական բարեկամությունը պահպանելու համար». «Ժողովուրդ»
Ես չեմ կարող հավիտյան շանթարգել լինել, ես այստեղ շանթարգել չեմ աշխատում։
«Խաբել են, խաբում են ու խաբելու են ժողովրդին». բողոքի ցույց Բաղրամյան 26-ում (Տեսանյութ)
Այս պահին նախագահական նստավայրի դիմաց ավելանում է իրենց աշխատավարձերը պահանջող «Նաիրիտի» աշխատակիցների թիվը: Նրանք բողոքի երթով նախագահական նստավայրի մոտ են գալիս Կասկադից: Արդեն իսկ Բաղրամյան 26-ում տասնյակ նաիրիտցիներին է մոտեցել նախագահի նստավայրի նամակների ընդունման բաժնի աշխատակիցներից մեկը եւ լսել նրանց պահանջները: Աշխատակցուհին հիշեցրեց, որ 10 օր առաջ նախագահի աշխատակազմի ղեկավարը նրանցից մի քանիսին ընդունել է
ԲՀԿ խորհրդաժողովի աշխատանքները հետաձգվեցին. Փոխարենը՝ մոմավառություն
Սիրելի հայրենակիցներ Ինչպես գիտեք, այսօր՝ հունվարի 20-ին, պետք է կայանար ոչիշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը: Երեկ, սակայն, մեր հասարակությունը ցնցվեց տխուր լուրից. հնարավոր չեղավ փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը: Անասելի ցավն ու վիշտը բոլորիս սրտերում է։ Երեկ ուշ գիշեր խորհրդաժողովի կազմկոմիտեն որոշում կայացրեց՝ հետաձգել խորհրդաժողովի աշխատանքները: Փոխարենը նույն ժամին՝ 12.00-ին, հրավիրվածներն իրենց ցանկությամբ կարող են մասնակցել
ԱԺ լսումները տեղի կունենան Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունից հետո. «Հայկական ժամանակ»
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր կեսօրին նախատեսված էին խորհրդարանական լսումներ Գյումրիի սպանությունների թեմայով։ Պատգամավորների հարցերին պետք է պատասխաներ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Ուշ երեկոյան, սակայն, հայտնի դարձավ, որ լսումները հետաձգվում են։ Հարցերին պատասխանել է պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ – Պարոն Սահակյան, ինչո՞ւ հետաձգվեցին լսումները։ – Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան պատճառով։ Կարծում եմ,
Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետը կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Հայաստանի Հանրապետությունից բացակայող Ալբերտ Ս.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն


















































