Լրահոս
Օրվա լրահոսը

Լիտվայի դեսպանը ցավակցություն և զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Գյումրիում կատարված ողբերգության կապակցությամբ

Հունվար 20,2015 11:34

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը hունվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր և Լիտվայի Հանրապետության իշխանությունների անունից ցավակցություն և զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Գյումրիում կատարված ողբերգության կապակցությամբ:

Կողմերը քննարկել են առաջիկայում Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսի Հայաստան կատարելիք այցին առնչվող որոշ մանրամասներ, հստակեցրել օրակարգային մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Լիտվան, ինչպես նաև Եվրամիության երկրները կարևոր գործընկեր են Հայաստանի համար, և ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակական համագործակցության:

Դեսպանը նույնպես արդյունավետ է համարել հայ-լիտվական համագործակցությունը՝ նշելով, որ երկու երկրների միջև ձևավորված գործընկերային մշակույթը միջազգային հարաբերությունների հաջողված օրինակներից է:

 

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031