Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաբել են, խաբում են ու խաբելու են ժողովրդին». բողոքի ցույց Բաղրամյան 26-ում (Տեսանյութ)

Հունվար 20,2015 11:14

Այս պահին նախագահական նստավայրի դիմաց ավելանում է իրենց աշխատավարձերը պահանջող «Նաիրիտի» աշխատակիցների թիվը: Նրանք բողոքի երթով նախագահական նստավայրի մոտ են գալիս Կասկադից:

Արդեն իսկ Բաղրամյան 26-ում տասնյակ նաիրիտցիներին է մոտեցել նախագահի նստավայրի նամակների ընդունման բաժնի աշխատակիցներից մեկը եւ լսել նրանց պահանջները:  Աշխատակցուհին հիշեցրեց, որ 10 օր առաջ նախագահի աշխատակազմի ղեկավարը նրանցից մի քանիսին ընդունել է եւ տեղյակ են խնդրին: «Խոսում-խոսում են, բայց մի բան չեն անում, մեզ դատարկ խոստումներ պետք չեն, մեզ մեր աշխատավարձերը թող տան գնանք»,- պատասխանեց  բողոքավորներից մեկը:

Մի ուրիշն էլ հարցրեց՝ իսկ նախագահը տեղյա՞կ է, եւ առանց լսելու նախագահականի աշխատակցի պատասխանը, մի ուրիշ նաիրիտցի պատասխանեց. «Որ տեղյակ է՝ ի՞նչ, խաբել են, խաբում են ու խաբելու են ժողովրդին»:

Մանրամասներն ավելի ուշ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031