Օրվա լրահոսը

Եթե մեքենայի սարքին լինել-չլինելը թողնվում է վարորդի խղճին, ապա ինչո՞ւ է գումար գանձվում. «Ժողովուրդ» 

Ինչպես հայտնի է՝ ավտոմեքենաների տեխզննման կարգը 2011 թվականի մարտի 31-ից փոխվել է, եւ գործում է ներկա համակարգը: Ըստ այդմ, վարորդները տեխզննման կտրոնը ստանում են՝ բանկում վճարում կատարելով, իսկ տեխզննում անցնելու պահանջն այլեւս պարտադիր չէ: Իհարկե, բանկում նրանց հատուկ կտրոն է տրվում, եւ ցանկության դեպքում վարորդները կարող են գնալ եւ իրենց ավտոմեքենան տեխզննման ենթարկել, սակայն, որպես

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ գուշակեց ողջը հերթով: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Մնացածը՝ միտինգից հետո:

Ա. Թադևոսյան.Շատ վատ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն օգնում է խոշոր ուժերին մանիպուլյացնել իր երկրի հասարակությանը. «168 ժամ»

«Երկրում արձանագրված վերջին զարգացումներն ուղղված են քաղաքական դաշտի քայքայմանը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Սրտիս պարտք»-ը հոդվածին և բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին նրա առաջ քաշած թեզին: Թադևոսյանի համոզմամբ` չկան Հայաստանում այնպիսի փողատերեր, որոնք Հայաստանում կցանկանան բուրժուադեմոկրատական պետություն կայացնելու  շահեր հետապնդել, որովհետև այն փողատերերը, որոնք կցանկանան

Պատրաստվեք 2022 թվականի ընտրություններին

Նախախորհրդարանը զրպարտության համար դատի է տվել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին, քանի որ վերջինս ասել է, որ այդ կազմակերպության ավտոերթը կազմակերպվել էր թուրք-ադրբեջանական փողերով: Պատգամավորը պատասխանել է, որ եթե Նախախորհրդարանը տեղեկանք ներկայացնի թուրքական եւ ադրբեջանական հատուկ ծառայություններից, որ վերջիններս այդ կառույցին փող չեն տվել, ինքը` Գագիկ Մելիքյանը, ներողություն կխնդրի: Ավագ դպրոցի աշակերտներն անգամ պետք է

Լեւոն Մարտիրոսյան. « Քաղաքական դաշտը պետք է մաքրել պատահական մարդկանցից». «Հայոց աշխարհ»

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՄԻԱԿ խորհրդի անդամ ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ երկու ձեռքով պաշտպանում է նախագահ Սերժ Սարգսյանի հանձնառությունը՝ մաքրել քաղաքական դաշտը ապաքաղաքական տարրերից եւ տեղ բացել քաղաքական գործիչների համար։ -Կողմ եմ եւ ամբողջությամբ համամիտ եմ նախագահի մոտեցմանը, որ քաղաքական դաշտը պետք է մաքրել պատահական մարդկանցից։ Դա միայն կնպաստի մեր պետության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը։ Այդ գործընթացը, իմ

Եռյակ այլեւս գոյություն չունի. «168 ժամ»

Ոչ իշխանական քաղաքական ուժերի եռյակ, ըստ էության, այլևս գոյություն չունի: Երեկ Ազատության հրապարակում այդ մասին հայտարարեց նաև Եռյակի անդամ կուսակցություններից մեկի՝ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եռյակի մյուս անդամները՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, դեռևս պաշտոնապես նման հայտարարություն չեն արել, բայց խնդիրը, հասկանալի է, այդ մասին հայտարարել կամ չհայտարարելը չէ: Եռյակը դադարեց գոյություն ունենալ այն պահից, երբ «Բարգավաճ

Բքի պատճառով հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արտաշավանում, Արթիկում, Ախուրյանում, Ջաջուռում, Վարդենյաց լեռնանցքում (Եղեգնաձորի կողմից) գետնաբուք է: Բքի և ցածր տեսանելիության պատճառով փակ են Արթիկ-Ալագյազ և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածները: Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Թումանյանում, Նոյեմբերյանում, Թալինում, Մարալիկում, Դիլիջանում, Իջևանում, Տավուշում, Գորիսում, Լաչինում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն:

Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում. ilur.am

Լեւոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով:

«Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, ելել է Սյունյաց աշխարհի շալակը. նոր սկանդալ». SHAMSHYAN.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, այսօր զանգահարել է Գորիսի ԵՊՀ-ի ղեկավարությանը եւ հայտնել, որ համալսարանի խորհրդի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը այլեւս խորհրդի նախագահ չէ, այլ խորհրդի նախագահը ինքն է եւ վաղը նիստ է հրավիրում: Այս տեղեկությունը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Գորիսի ԵՊՀ-ի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը:

Արթուր Աբրահամը մեկ կգ-ով ծանր է Փոլ Սմիթից

Վաղը Բեռլինում կայանալիք WBO վարկածով երկրորդ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար գոտու տիրակալ Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի միջեւ ռեվանշ մենամարտի նախօրեին կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռել է 76,1 կգ, Փոլ Սմիթը՝ 75,1 կգ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Սիրան Գրիգորյանի

Պոլիտեխնիկական «դեսանտ»` Արցախում

Այսօր՝  փետրվարի 20-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում, որին ներկա էր նաեւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են գիտության և կրթության ոլորտին վերաբերող հարցեր: ԼՂՀ

«Չուզեց, չկարողացավ, դրա համար դուրս եկավ այդ խաղից». ՀԱԿ անդամը՝ Ծառուկյանի մասին

«Կլինի եռյակը, թե չի լինի, միեւնույնն է ՀԱԿ-ը պայքարելու է ռեժիմի դեմ».-Aravot.am-ին ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը: Մեր հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի փոխհամաձայնությունը չհանգեցրե՞ց եռյակի քանդմանը, ասաց՝  քաղաքական ուժերը թող հայտարարություն անեն՝ կա՞ եռյակ, թե՞՝ ոչ: Նա չմեկնաբանեց նաեւ այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե քաղաքական դաշտում եռյակ գոյություն

Հայաստանի ըմբիշները գրավել են վերջին տեղը

Թեհրանում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի թիմային գավաթի խաղարկությունը: Ութ ուժեղագույն երկրների մրցապայքարին Հայաստանն, ի տարբերություն մրցակիցների, մասնակցում էր ըստ քաշային կարգերի երկրորդ եւ երրորդ համարներով: Վիճակահանության արդյունքներով «B» խմբում ընդգրկված մեր թիմը, որի մրցակիցներն էին Ռուսաստանը, Թուրքիան եւ Շվեդիան, պարտվելով բոլոր մրցակիցներին, զբաղեցրել է վերջին հորիզոնականը եւ 7-8-րդ տեղերի համար հանդիպել է «A» խմբի մրցաշարային

Իշխան Թովմասյան. «Մեր ժողովրդի հետ վճռական գործողություն ենք սկսելու»

Իշխան Թովմասյանի խոսքերով՝ այդ ճանապարհը ժողովրդի վստահության կառավարության ստեղծումն է

Գյումրեցի 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի բնակչուհի, 2001 թ. ծնված Քրիստինա Խաչատրյանը, որը փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս էր եկել և նրա գտնվելու վայրն անհայտ էր: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում՝ այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Քրիստինա Խաչատրյանը

«Պահանջում ես, որ ի՞նչ անես». ՀԱԿ անդամը Սերժ Սարգսյան- Տեր-Պետրոսյան նամակագրության մասին

ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի կարծիքով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ  1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած որակումները մերժելու Սերժ Սարգսյանի հայտարարությունը նրա խորհրդականների որակի մասին է խոսում: Զոյա Թադեւոսյանը Aravot.am-ին ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած բոլոր դիտողությունները տեղին էին ու ինքը կիսում է 1-ին նախագահի մտահոգությունները հռչակագրի վերաբերյալ. «Դրանք շատ հիմնավոր, գրագետ , միջազգային նորմերին

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են «Գոկ-Ջոբ» ընկերության գործունեությունից՝ դիմեն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ` արտերկրում աշխատանքի տեղավորելու պատրվակով «Գոկ-Ջոբ» ընկերության տնօրենի կողմից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տուժած քաղաքացիների շրջանակն ավելի ընդգրկուն է. վարույթն իրականացնող մարմնին են դիմել ևս 10 անձինք և ներկայացրել գրավոր

ԲՀԿ-ՀՀԿ փոխհամաձայնությունից ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» խաղից դուրս թռան. քաղաքագետ

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի մեկնաբանմամբ, «Եռյակ գոյություն չունի» Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը հաստատում է, որ իշխանությունը մի գրոհով կաթվածահար արեց քաղաքական գործընթացը: «Հարց է առաջանում՝ իսկ եռյակը իշխանափոխություն, հայրենիքի վերակերտում, ժողովրդավարական Հայաստանը ո՞նց էր պատկերացնում ստեղծել, մի անգամ պետք է բարձրանային միտինգ անեին ու ստանայի՞ն այն Հայաստանը, որ պատկերացնում էին»,-Aravot.am-ին ասաց քաղաքագետը: Նա չի շտապում մեկնաբանել,

Սմբատ Կարախանյան. «Շատ ավելի լավ է, թող դաշտը մաքրվի, և դաշտում մնան քաղաքական կուսակցությունները». 168.am

168.am-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը: – Պարոն Կարախանյան, մի շարք փորձագետներ, այդ թվում՝ Դուք, պնդում էիք, որ Ծառուկյանը որոշում է կայացրել պայքարել ներկայիս իշխանությունների դեմ և դա կանի մինչև վերջ: Ծառուկյանի նահանջը Դուք ինչպե՞ս եք բացատրում: – Իրավիճակը չափազանց պարզ է: Գործեց ուժային քրեաօլիգարխիկ կառույցը, որն էլ ներկայանում է՝ որպես իշխանություն:

Արմեն Մարտիրոսյան. «Մենք եռյակ կոչված ձեւաչափը չենք լքել»

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակը գործընթացին չի կարող նպաստել

Սերժ Սարգսյանը հանդիպել է Խաչատուր Սուքիասյանի հետ. Tert.am

Հայաստանի  Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ: Tert.am-ի հետ զրույցում մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն ասաց, որ հանդիպումը կայացել է փետրվարի 7-ին: Խոսնակը առանց մանրամասնելու նշեց, որ քննարկել են Հայաստանի տնտեսությանը վերաբերող հարցեր։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Tert.am-ի կայքում

ԼՂՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում քննարկմանը

Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը  մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոնեի գրասենյակի կողմից կազմակերպված՝ հայկական հարցերի շուրջ հատուկ քննարկմանը: Իր խոսքում Ռոբերտ Ավետիսյանը  ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան  հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ այդ ուղղությամբ ձեռնարկվող ԱՄՆ միջնորդական ջանքերը: ԼՂՀ մշտական ներկայացուցիչը նաև անդրադարձել է

«Հռչակագրում միջազգային իրավունքին հակասող դրույթներ չկան». Վիգեն Քոչարյան

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը հայ ժողովրդի մոտեցումներն ամրագրող փաստաթուղթ է և, որպես այդպիսին, խնդիր չունի համապատասխանելու միջազգային իրավունքի տառին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հիշյալ հռչակագրի դրույթները համապատասխանո՞ւմ են արդյոք միջազգային հռչակագրերին: Պարոն Քոչարյանի դիտարկմամբ՝ եթե խոսքը պետության

Վարչապետն ընդունել է Հովհաննես Թոքմաջյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ծրագրեր: Վարչապետը ողջունել է համալսարանի ղեկավարության պատրաստակամությունն Արցախի կրթական և գիտական ոլորտների զարգացմանն աջակցություն ցուցաբերելու հարցում՝ կարևորելով այդ հաստատության ներուժի առավելագույնս օգտագործումը: Ա. Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել Հ. Թոքմաջյանին Արցախի ենթակառուցվածքների

Արմեն Աշոտյանը հանդիպեց ՌԴ կրթության նախարարի հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում ունեցավ Ռուսաստանի  Դաշնության  կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ:  Օրակարգում ներառված հարցերի թվում էին նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գործունեության պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի լրամշակումը, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի, իսկ Հայաստանում ռուսերենի խորացված ուսուցման  հնարավորությունները: Երկուստեք կարևորվեց նաև կրթության և

Թվային հեռուստահեռարձակման աշխատանքների հիմնական մասն ավարտված է

Նոր որակ, նոր պատկեր և նոր ձայն: Սրանք այն առաջին դրական փոփոխություններն են, որոնք կտեսնեն հեռուստադիտողները թվային հեռուստահեռարձակման անցումից հետո: 2009 թվականին սկիզբ դրված գործընթացը մոտենում է հանգուցալուծմանը: Նախատեսված աշխատանքների հիմնական մասն ավարտված է։ Պայմանագրով նախատեսված սարքավորումների ամբողջ խմբաքանակն արդեն ներկրվել է Հայաստան, աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն օրենքով սահմանված ժամկետներում: Հաստատված է թվայնացման տեխնիկական համակարգերի հայեցակարգը,

Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության մշտական հանձնաժողովների համատեղ քննարկումները

ԼՂՀ և ՀՀ Ազգային ժողովների գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ փետրվարի 20-ին Շուշիում անց են կացվել խորհրդարանական լսումներ՝ «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները և դրանց  կարգավորման մարտահրավերները» թեմայով: Լսումներին ներկա էին ԼՂՀ և ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների, ստեղծագործական միությունների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ: Ողջունելով լսումների մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության Ազգային

Րաֆֆի Հովհաննիսյան. «Դուրս եկե՛ք Ազատիչ, իսկ Ռիչարդովիչը Ձեզ հետ դուրս կգա». (Տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մենք այս խաղն այլեւս չենք խաղում»

«Մեր լեզուն մեր Հայրենիքն է» խորագիրը կրող գիտաժողովով մեկնարկեցին Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները

Փետրվարի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլի­ճում մեկնարկեց «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով գիտաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:  Նա շնորհավորեց բոլոր ներկաներին Մայրենիի օրվա առթիվ՝ նշելով, որ այս տարի Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները իրականացվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի

Ռուբեն Հակոբյան. «Գողական «սխոդկայի» շրջանակում պետության հարց են լուծել»

Ռուբեն Հակոբյանի կարծիքով Սարգսյան-Ծառուկյան հաշտեցումը քաղաքական լեգիտիմությունից զուրկ է

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031