Օրվա լրահոսը
Ավարտվել են Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում ավարտվել են Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է տվյալ տարածքներում իրականացնել նաև կանաչապատման, ծաղկապատման ու լուսավորման աշխատանքներ: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ կանաչապատման աշխատանքների շրջանակում մայրաքաղաքում ընթացքի մեջ են սիզամարգերի և
Պլանային ջրանջատում Աջափնյակում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 4-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան փողոցի 16, 20/1, 20/2, Մարգարյան 2-րդ նրբանցքի 1, 3, 5, 7, 7/1, 7/2, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, Բաշինջաղյան 182, 184, 190, 194 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների
Մեկնարկել են գետերի հուների մաքրման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ սահմանված գրաֆիկի համաձայն մայրաքաղաքում մեկնարկել են գետերի հուների մաքրման աշխատանքները: Պատասխանատուներին հանձնարարվել է մշտական հսկողություն իրականացնել նաև ջրանցքների մաքրման ու պահպանման ուղղությամբ, քայլեր ձեռնարկելով ջրանցքներում բնակիչների կողմից աղբ թափելու արատավոր երևույթը բացառելու ուղղությամբ: Շարունակական խիստ հսկողության պահանջ է դրվել նաև հասարակական
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Կանադայում
Մարտի 1-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտո քաղաքում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Ի հիշատակ» խորագրով համերգը կայացավ Տորոնտոյի Թագավորական կոնսերվատորիայի «Մազզոլենի» դահլիճում` հանրահայտ «Ամիչի» եռյակի և աշխարհահռչակ արտիստ, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Քիմ Քաշքաշյանի կատարմամբ: Համերգին ներկա էր աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Համերգից առաջ
Եվրոպան եւ մենք. Մենք նորմալ եվրոպական ազգ ենք
Որը, սակայն, առայժմ չի կարողացել նորմալ պետություն կառուցել Վերջերս «Երեւան մոլում» իրականացված ակցիայի ժամանակ մեր համաքաղաքացիների ցուցաբերած չափից դուրս մեծ խանդավառությունը առիթ տվեց շատերին կրկնելու ավանդական բանաձեւերը՝ «չէ, մենք ազգ չենք», «այդպես էլ ազգ չդարձանք», «բա 30-40 տարի առաջ այդպիսի՞ն էինք՝ էս վերջերս ենք փչացել»: Նախ՝ նման ակցիաների ժամանակ բոլոր ազգերն իրենց նման ձեւով են
Մարտի 9-ից մայրաքաղաքում կմեկնարկի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կանանց միամսյակի շրջանակում մարտի 9-ից մայրաքաղաքում կմեկնարկի ավանդաբար անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան: Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ բարեգործական ակցիայի շրջանակում կմատուցվեն գինեկոլոգիական, ակնաբուժական ծառայություններ, վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կկատարվեն նաև վիրահատական միջամտություններ: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ուսանողների հետ
Մարտի 2-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Եվրոպական ակադեմիայի միջազգային հարաբերությունների եւ փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետների՝ խորհրդարանում պրակտիկա անցնող ուսանողների հետ: ԱԺ փոխնախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Ավելի քան երկու ժամ ընթացած ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին
Այս տարի շուրջ 300 սիրիահայ ընտանիք օժանդակություն է ստացել
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ հունվար և փետրվար ամիսներին օժանդակություն է ստացել սիրիահայ շուրջ 300 ընտանիք: Նշված ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել նաև շուրջ 261 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։ Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին
Շանթի գործը բողոքարկվում է Վճռաբեկում (տեսանյութ). Ա1+
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան։ Փաստաբանները միջնորդում են արդարացնել իրենց պաշտպանյալներին։ Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը եւ նրա գաղափարակից մյուս ընկերները մեղադրվում էին 2013 թ. նոյեմբերի 5-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու համար։ Առաջին ատյանի դատարանը Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին դատապարտել էր 1-ից մինչեւ
Այսօր ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Մարտի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
«Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հրապարակային բամբասանքի ժանրից էր». Ռուբեն Հակոբյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի համար 1-ին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի երեկվա ելույթը հրապարակային բամբասանքի ժանրին վերաբերող խոսք էր: «Չէի ցանկանա, որ առաջին նախագահը նման ելույթ ունենար, չեմ ցանկանում մեկնաբանել նրա ելույթն ու գնահատականները` առավել եւս, որ մեկնաբանելու բան էլ չկա հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի հատվածում»,- Aravot.am-ին ասաց Ռուբեն Հակոբյանը: Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում
Կալանավայրից նոր դուրս եկած Արմեն Առաքելյանը՝ նոր աղանդի ղեկավար
«Հայաստանում աղանդավորական կազմակերպությունների թիվը կավելանա ևս մեկով»,- վստահեցնում է Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց, որ «Աստծու կամք» է կոչվում աղանդավորական նոր կազմակերպությունը, որն իր հայաստանյան հոգեորսությունը կսկսի մայիսի 5-ից: «Աղանդի հիմնադիրները ժամանելու են Մոլդովայից, իսկ ղեկավարը Արմեն Առաքելյանն է, որը նոր է դուրս եկել կալանավայրից: Նա իր
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել. Panorama.am
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն այսօր վերաքննիչ բողոք է ներկայացրել: Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ բողոքարկել է առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռը պատժի և հայցի մասերով: Նշենք, որ բողոք ներկայացնելու վերջնաժամկետն այսօր է: Նշենք, որ եթե տուժող կողմը վերաքննիչ բողոք չներկայացներ, Վարդան Պետրոսյանի նկատմամբ դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո
«Հարկային բեռի բարձրացման դեպքում տուժողը լինելու է փոքր եւ միջին բիզնեսը» (Տեսանյութ)
Վարդան Այվազյանը վստահեցնում է ՝ ՓՄՁ-ն պետք է առավելագույնս փորձի փաստաթղթավորել իր մոտ եղած ապրանքները
Կաղ ոտքից մինչեւ կաղ ականջ
Գալուստ Սահակյանը պատասխանեց Լեւոն Զուրաբյանի «չափալախին» «Ես դա նորմալ բան չեմ համարում: Բայց, ի վերջո, ասողն ընդդիմություն է եւ այդ չափանիշով է շարժվում: Եվ այդ է պատճառը, որ երբեմն-երբեմն անձը, որի մասին խոսում եք, ոչ թե միայն իմ դիտողությանն է արժանանում, այլեւ ամբողջ խորհրդարանի: Բնական է, ընդդիմությունն այդպես պիտի ասի, իսկ ես ինձ թույլ չեմ
Առաջարկվում է ՀՀ պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ
Մարտի 2-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերով առաջարկվում է՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար սահմանել
Աննա Դուրիցկայայի մայր. Պուտինը Նեմցովի սպանությունը ուզում է կապել Ուկրաինայի հետ. Daily Mail
Բորիս Նեմցովի ուկրաինացի 23-ամյա ընկերուհի Աննա Դուրիցկայայի մայրը՝ Իրինա Դուրիցկայան ասում է, որ աղջիկը զանգահարել է իրեն Կրեմլի մոտակայքում Նեմցովի սպանությունից մի քանի րոպե հետո. «Աննան բռնել էր նրա ձեռքը, երբ հանկարծ մի քանի կրակոցի ձայն լսեց: Բորիս թուլացել եւ ընկել է: Աննան շատ էր վախեցել: Զանգել է ոստիկանությունը, հետո ինձ: Նա ասաց. «Մամա, Բորիսին
Քոքոբելյանը՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին. «Ես չգիտեմ որեւիցե մի մարդ, որ այդ օրը չի տուժել»
Մարտի 1-ի զոհերի հարազատները օրերս հրավիրած ասուլիսում հայտարարեցին, որ միայն ՀԱԿ-ն է իրենց հետ, իրենց կողքին է, իրենց վիշտը տանում է, իրենց հետ պայքարում, որ ՀԱԿ-ից անջատված ուժերը մոռացել են Մարտի 1-ի հարցը բարձրացնել: Aravot.am-ի հարցին՝ համաձա՞յն եք այս քննադատության հետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Նախ, իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհերի
Սոֆիայում Սամվել Բարսեղյանը բավարարվել է 2-րդ տեղով
Բուլղարիայի մայրաքաղաքում ավարտվել է բռնցքամարտի «Ստրանջա» 66-րդ միջազգային մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչներից միայն 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանն էր հասել եզրափակիչ, որտեղ հաղթողի կոչումը վիճարկելու էր ադրբեջանցի Էլվին Իսաեւի հետ: Մրցաշարի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ այդ մենամարտում մրցավարները 2:1 հաշվով նախապատվությունը տվել են հարեւան երկրի ներկայացուցչին: Սոֆիայում եզրափակիչ մտել էին եւս երկու հայ բռնցքամարտիկներ, որոնք
«Սա ես համարում եմ մեր հումանիտար կատաստրոֆան». Անուշ Սեդրակյան
Մարտի 1-ի զոհերի հարազատները օրերս հրավիրած ասուլիսում հայտարարեցին, որ միայն ՀԱԿ-ն է իրենց հետ, իրենց կողքին է, իրենց վիշտը տանում է, իրենց հետ պայքարում, որ ՀԱԿ-ից անջատված ուժերը մոռացել են Մարտի 1-ի հարցը բարձրացնել: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մարտի 1-ի զոհերն իսկապես ազնվաբար նահատակված մարդիկ էին: Հասկանում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի «Անմոռուկ» խորհրդանիշը դարձրել են եկամուտ ստանալու աղբյուր
Պատճառը թերի իրավական կարգավորումն է Ինչպես հայտնի է` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում մշակվել է «Անմոռուկ» խորհրդանիշը: Այժմ հիմնականում պետական մարմիններում աշխատող անձանց եւ քաղաքական գործիչների կրծքին կարելի է տեսնել «անմոռուկ» կրծքանշան: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգելու համար ստեղծված կայքում զգուշացվում է. «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում եւ արտերկրում: Դրա օգտագործման
«Ռոբերտ Քոչարյանի քաղաքական եւ քարոզչական ակտիվները ոչնչացված են». Դավիթ Շահնազարյան (Տեսանյութ)
Մարտի 1-ի զոհերից մեկի՝ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը ասաց, որ նրանք, ովքեր անջատվել են ՀԱԿ-ից, Մարտի 1-ի հարցը մոռացել են, իրենց որդու գերեզմանի տեղն անգամ չգիտեն, չեն այցելում եւ այլն: Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ քաղաքական դրդապատճառներից ելնելո՞վ են նման հայտարարություն անում՝ «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը պատասխանեց.
Վալերի Պերմյակովը դատահոգեբանական փորձաքննությամբ ճանաչվել է մեղսունակ. Tert.am
Գյումրի քաղաքում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության կասկածյալ Վալերի Պերմյակովը ենթարկվել է ամբուլատոր դատաhոգեբանական փորձաքննության և ըստ այդ եզրակացության՝ ճանաչվել մեղսունակ: Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ նախաքննությանը մոտ կանգնած աղբյուրի տեղեկություններից: Քրեական իրավունքի մի մասնագետն էլ, ով նույնպես չցանկացավ, որ իր անունը հրապարակայնացվի, Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ եթե ռուսական կողմը ՝ ռուսական լրատվամիջոցներով հայտարարում
«Քո արյունը մերինից կարմի՞ր է»՝ վարորդները փոխնախարարին. (Տեսանյութ)
Գյումրու Վարդանանց հրապարակում շարունակվում է տաքսու վարորդների բողոք-ակցիան: Գյումրի է ժամանել տրանսպորտի եւ կապի փոխնախարարը՝ նրանց բողոքը լսելու: Սակայն պաշտոնյան հրաժարվում է իջնել հրապարակ եւ այնտեղ քննարկել այս հարցը: Քիչ առաջ վարորդներին մոտեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ համոզելով նրանց՝ 30 հոգանոց խումբ կազմել ու բարձրանալ քաղաքապետարանի նիստերի դահլիճ՝ փոխնախարարի հետ հանդիպման: «Փոխնախարարի արյունը մերինից կարմի՞ր
«Գոնե եկամտահարկը թողեք Գյումրիին»
Հորդորում է Սամվել Բալասանյանը Գյումրիի գործարար քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր պաշտոնավարման 2,5 տարում համոզվելով, որ իր ուժերից վեր է ուշքի բերել դեռ ավերակ, բազմաթիվ խնդիրների մեջ թաղված քաղաքը, երեկ իր մոտ էր հրավիրել շիրակցի բոլոր պատգամավորներին՝ նրանց խնդրելով համատեղ ջանքերով իրականացնել Գյումրիի փրկության ծրագիրը: Իհարկե, ծնունդով շիրակցի պատգամավորների մեծ մասը չէին ներկայացել, շատերը միգուցե քաղաքապետի
«Քոչարյանի կշիռը քաղաքական գործընթացներում շատ ավելի քիչ է, քան ոմանք պատկերացնում էին»
«Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանի համոզմամբ, Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին ուղղված Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո ԲՀԿ առաջնորդի ելույթը պետք է լիներ հաջորդ օրը Ազատության հրապարակում եւ ինքնաբուխ հավաքով հենց այդ օրը ընդդիմությունը պետք է պարտադրեր սեփական օրակարգը: «Եվ ոչ թե հաջորդ օրը տարածել հայտարարություն, մի հինգ օր հետո հանրահավաք: Ակնհայտ էր, որ հինգ
Հատուկ ծառայություն իրականացնողները բռնության գործադրմամբ ստիպել են խոստովանել չկատարված մի շարք հանցագործությունների մասին
ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանի հաղորդումը մի շարք պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին: Պաշտպանը, մասնավորապես, հաղորդել է, որ իր պաշտպանյալ Դավիթ Հ.-ն 2014թ. փետրվարի 7-ին Երևան քաղաքում գտնվող բուքմեյքերական կետի մոտից վերցրել է ծխախոտի
Լիբանանի Հայ Պատգամաւորները Երկրի Վարչապետին Հետ Քննարկած են Ցեղասպանութեան 100-րդ Տարելիցի Ձեռնարկները
Փետրուար 28-ին Սոցիալ-դեմոկրատական Հնչակեան կուսակցութեան Կեդրոնական կոմիտէի փոխնախագահ եւ Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր Սեպուհ Գալպակեանը եւ պատգամաւոր Ժան Օղասապեանը հանդիպած են Լիբանանի վարչապետ Թամման Սալամին: Ըստ «Եռագույնի»՝ ինչպէս կը յայտնէ MassisPost-ը, հանդիպման ժամանակ քննարկուած են երկրի ընդհանուր զարգացման, քաղաքական եւ անվտանգութեան, ինչպէս նաեւ հայերուն առնչուող հարցեր: Հայ համայնքին առնչուող հարցերէն պատգամաւորները առանձնացուցին Լիբանանի մէջ կազմակերպուելիք Հայոց
Գյուղատնտեսական մարզում հակակարկտային կայաններ, սպանդանոցներ, անասնաշուկա չկա
Գյուղատնտեսությունում ապահովագրություն չի կիրառվում
Երևանում օրեր առաջ խոշոր գործարարի տան ուղղությամբ կրակոցներ արձակելուց հետո այսօր փորձել են պայթեցնել տունը. Shamshyan.com
Այսօր մարտի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունք և Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի 6-րդ փողոցի թիվ 13 տան դարպասի բռնակին մարտական նռնակ է կախված: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը օպերատիվորեն նշված վայր


















































