Լրահոս
Օրվա լրահոսը

Քոքոբելյանը՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին. «Ես չգիտեմ որեւիցե մի մարդ, որ այդ օրը չի տուժել»

Մարտ 02,2015 15:37

Մարտի 1-ի զոհերի հարազատները օրերս հրավիրած ասուլիսում հայտարարեցին, որ միայն ՀԱԿ-ն է իրենց հետ, իրենց կողքին է, իրենց վիշտը տանում է, իրենց հետ պայքարում, որ ՀԱԿ-ից անջատված ուժերը մոռացել են Մարտի 1-ի հարցը բարձրացնել:

Aravot.am-ի հարցին՝ համաձա՞յն եք այս քննադատության հետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Նախ, իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհերի հարազատներին: Ես միշտ նշել եմ, որ նրանք մարդիկ էին, որ նահատակվեցին հանուն Հայաստանի ժողովրդավարության: Դա զուտ մոտեցման խնդիր է, ես կարծում եմ, որ այդ վիշտը եւ սուգը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինն է: Բնականաբար, առաջին հերթին իր մերձավորներինը, որովհետեւ առաջին կրողն այդ մարդիկ են: Բայց միշտ դեմ եմ եղել Մարտի 1-ը քաղաքականացնելուն, որովհետեւ դա մեծ ամոթն է մեր ամբողջ Հայաստանի Հանրապետության: Դա քաղաքականացնելու խնդիր չէ»:

Մեր հարցին՝ ծնողները հարց էին բարձրացնում, որ օրինակ, Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը չեն այցելել իրենց որդու, կոնկրետ՝ Արմեն Ֆարմանյանի գերեզման, Դուք այցելե՞լ եք՝ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Նմանատիպ շատ բաներ կարելի է առաջ քաշել, թե ով ինչ է արել, ինչ չի արել: Մենք բոլորս այդ գործընթացում ներգրավված մարդիկ ենք եղել: Ես չգիտեմ որեւիցե մի մարդ, որեւիցե քաղաքացի, որ այդ օրն ընդհանրապես չի տուժել: Ցավում եմ զոհերի համար, եւս մի անգամ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլոր մերձավորներին: Բնականաբար, այդ մարդիկ մեր բոլորի ուշադրության կենտրոնում պետք է լինեն, որը հավուր պատշաճի անհրաժեշտ է նաեւ պետական մակարդակով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031