Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսական մարզում հակակարկտային կայաններ, սպանդանոցներ, անասնաշուկա չկա

Մարտ 02,2015 14:37

Տավուշում իրականացվում են գյուղատնտեսական տարբեր ծրագրեր: Մարզում կենսագործվում է արոտների կառավարման ծրագիր, որը շարունակական բնույթ ունի: Առաջիկայում մարզի գյուղատնտեսությանն աջակցելու նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Տավուշի 45 համայնքներում նոր ծրագիր է կյանքի կոչելու: Տավուշում աշխատանքներ են կատարվում նոր այգիներ հիմնելու, գյուղերում ջերմոցային փոքր տնտեսություններ ստեղծելու ուղղությամբ: Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկատվությամբ՝ 2014 թ. մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 45.1 միլիարդ դրամ, 2013թ. այդ ցուցանիշը կազմել է 43.8 միլիարդ դրամ, մեկ տարում աճը կազմել է 3 տոկոս:

Սակայն գյուղատնտեսական համարվող մարզում գյուղատնտեսության զարգացման համար կարեւոր հիմնահարցեր տասնամյակներով չեն լուծվում: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղինակ Սուքոյանը փետրվարի 24-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում նշեց Տավուշում հակակարկտային կայանների, սպանդանոցների, բրդի եւ կաշվի հումքի ընդունման կետերի, անասնաշուկաների բացակայությունը, գյուղատնտեսական նոր տեխնիկայի՝ հատկապես թրթուրավոր տրակտորների եւ հացահատիկահավաք կոմբայնների պակասը: Դրան հավելենք գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության բացակայությունը, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների ոչ ցածր լինելը, շուկայում վաճառվող թունաքիմիկատների որակի նկատմամբ պետության կողմից ոչ պատշաճ հսկողությունը: Այս ամենի հետեւանքով գյուղացիների մի մասը գերադասում է ոչ թե գյուղատնտեսությամբ զբաղվել, այլ՝ Ռուսաստան «խոպան» գնալ:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031