Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկային բեռի բարձրացման դեպքում տուժողը լինելու է փոքր եւ միջին բիզնեսը» (Տեսանյութ)

Մարտ 02,2015 16:05

«Շրջանառության հարկի մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունները մեծամասամբ բավարարում են փոքր եւ միջին բիզնեսին: Այս մասին այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում հայտնեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախնական տարբերակի հեղինակ, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հ/կ նախագահ Հակոբ Ավագյանը:

Տեղեկացնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության առաջ քաշած նոր նախագծի համաձայն՝ շրջանառության շեմը 58.35 միլիոն դրամից փոխարեն սահմանվում է 113.4 մլն, իսկ այն առևտրական գործունեություն ծավալողների համար, որոնք չեն ներկայացնի փաստաթղթաշրջանառություն, կվճարեն 5 տոկոս շրջանառության հարկ՝ նախկին 3,5 տոկոսի փոխարեն, իսկ փաստաթղթաշրջանառության դեպքում՝ 1 տոկոս:

Սակայն, Հակոբ Ավագյանի խոսքով, նախագծում դեռեւս կան կետեր, որոնք կարող են հետագայում խնդիրներ առաջացնել ՓՄՁ ներկայացուցիչների մոտ. «ՄԵնք ունենք մեծ թվով ապրանքային խմբեր, որ որքան էլ ստիպեն փոքր բիզնեսին, միեւնույն է դրանք համար չի կարող փաստաթղթեր ապահովել»: Հակոբ Ավագյանը մանրամասնում է, որ մեծամասամբ այդ ապրանքների ցանկում են լինում ներմուծված ապրանքները. «Փոքր բիզնեսը այդքան գործիքակազմ չունի, որպեսզի ստիպի դիմացինին այդ փաստաթուղթը տալ»:

Հակոբ Ավագյանը կառավարությանն առաջարկում է շրջանառության հարկը սահմանել ոչ թե հինգ տոկոս, այլ 3,5 տոկոս եւ անցումային փուլով տարեցտարի ավելացնել այն՝ հասցնելով մինչեւ 5 տոկոս եւ ավել.«Հարկային բեռի բարձրացման դեպքում տուժողը լինելու է փոքր բիզնեսը, մանավանդ երբ ինքը չունի փաստաթղթեր»,-վստահեցնում է  Հակոբ Ավագյանը. «Խնդիրը կլինի ամբողջովին լուծված, եթե շուկայում որոշ խմբերի համար սահմանվի արտոնագրային վճար»:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ ՓՄՁ ներկայացուցչին վստահեցնում է, որ օրենքում առաջ քաշած դրույթները, հատկապես 5 տոկոս շրջ հարկը, միտված են նորմալ բիզնես վարելու գաղափարախոսությունը զարգացնելու համար, այս կերպ ՓՄՁ-ները շահագրգիռ կլինեն փաստաթղթաշրջանառություն ներկայացնել. «Մոտ 34 հազար տնտեսվարող ցույց է տալիս 2,5 միլիոն դրամ շրջանառություն: Դա պարզապես ծիծաղելի է, կստացվի, որ իրենք առեւտուր չեն անում, ու չգիտես ինչու են աշխատում: Մենք տալիս ենք հնարավորություն ազատ աշխատելու, բայց նաեւ սահմանում ենք խաղի կանոններ: ՓՄՁ-ն պետք է լինի պետությանը աջակից»:

ՓՄՁ-ն պետք է  շահագրգիռ լինի առավելագույնս փաստաթղթավորել իր մոտ եղած ապրանքները, վստահեցնում է պրն Այվազյանը. «Այնպես չի որ միայն խոշորը չի տալիս փաստաթուղթ, նույն չափով էլ փոքրը չի վերցնում»,-այս կարծիքին է Վարդան Այվազյանը:

Վարդան Այվազյանի դիտարկումները՝ տեսանյութում

Հակոբ Ավագյանն էլ Վարդան Այվազյանին հակադարձեց, ասելով, որ ՓՄՁ-ն քիչ է ցույց է տալիս իր շրջանառությունը, քանի որ կամ ունի այլ լծակներ դա ցույց չտալու եւ ավելի հեշտ հարցեր լուծելու, կամ չի վերցնում փաստաթուղթ, ինչին պրն Այվազյանն ասաց. «Գողը ինչ պաշտոնի էլ լինի՝ գող է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պրն Այվազյանը նաեւ տեղեկացրեց, որ հոկտեմբեր ամսից սկսած պատժվել են մի քանի խոշոր տնտեսվարողներ, որոնք փոքր բիզնեսին չեն տրամադրել փաստաթղթերը. «Նենց չի, որ ես խոշորի մեջ եմ, որ կամ խոշորը հորս կամ մորս կողմից բարեկամ է, գրեք տվեք մեզ նրանց անունները»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031