Օրվա լրահոսը

Ինչպես էր Պատրիսիա Կաասը երգում Պիաֆ (ֆոտոշարք)

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցավ Պատրիսիա Կաասի մենահամերգը: Աշխարհահռչակ երգչուհին Հայաստան էր այցելել «Kaas Chante Piaf»  («Կաասը երգում է Պիաֆ»)ալբոմի համաշխարհային շրջագայության շրջանակներում: Մենահամերգում կատարվեցին Էդիտ Պիաֆի երգերը:

Մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան

Ակցիայից օգտվել կարող են բոլոր երևանաբնակ կանայք, ովքեր հաշվառված են Երևանի որևէ պոլիկլինիկայում և ունեն բժշկական քարտ։

Եթե Ուկրաինայի հարցը քննարկվի ՀԱՊԿ շրջանակներում` ո՞րը կլինի Հայաստանի դիրքորոշումը

Նալբանդյանը «եթե»-ներով հարցերին չի նախընտրում անդրադառնալ

Մարտի 1-ի հանձնաժողով չի ստեղծվի (Տեսանյութ)

Նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը ցավ հայտնեց, որ ամբողջ քննարկումների ժամանակ այդպես էլ բովանդակային քննարկում չեղավ: Նա նաեւ բարկացած տոնով նկատեց, որ ինքն, իբրեւ նախագծի հեղինակ, շոուի նպատակ չի ունեցել ու ցավում է, որ բոլորը խոսում են մարտի մեկի բացահայտման ցանկությունից, բայց դեմ են քվեարկում:

Սերբիայի ԱԳ նախարար. «Մենք մտադիր չենք ճանաչել Կոսովոն»

«Սերբիան երախտապարտ  է Հայաստանին` Կոսովոյի վերաբերյալ ունեցած դիրքորոշման համար», ասում է Սերբիայի ԱԳ նախարարը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի հանդիպումից հետո այսօր հրավիրված համատեղ մամլո ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ վեց տասնյակ պայմանագիր ունենք ստորագրված Սերբիայի հետ, բայց սա դեռ ամենը չէ, դեռեւս բավական անելիք կա, առեւտրային

Սյունիքում մրցակիցներ չունեցող գործող գյուղապետերը վերընտրվել են

Մարտի 9-ին Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր, Վարդանիձոր, Լեհվազ եւ Ալվանք գյուղական համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններում վերընտրվեցին գործող գյուղապետերը: Ինչպես ավելի վաղ մեզ տեղեկացրել էին Մեղրու եւ Կապանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից` Մեղրու տարածաշրջանի 4 գյուղական համայնքում գյուղապետի պաշտոնի համար պայքարում են միայն գործող գյուղապետերը, քանի որ առաջադրված մյուս թեկնածուներն ինքնաբացարկ

Շահնազարյանը կարծում է՝ Ղրիմի հանրաքվեն «օրինականության հետ որևէ կապ չունի». «Ազատություն» ռադիոկայան

Մայդանի հետ համերաշխության կոմիտեի ներկայացուցիչ, ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանը «Ազատության» հետ զրույցում գնահատելով Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարեց, որ Ռուսաստանը իր վարած քաղաքականությամբ հակադրվում է միջազգային հանրությանը և միջազգային իրավունքին: «Ղրիմում նախ Ռուսաստանի հատուկ ծառայությունները զավթեցին Ղրիմի խորհրդարանի շենքը, այնուհետև Ռուսաստանն իրականացրեց ագրեսիա, օկուպացրեց Ղրիմը, և ընդունվեց հանրաքվեի մասին որոշումը, որը օրինականության հետ որևէ կապ ունենալ

Տեսնել ուղերձը

Ոչ թե քարոզչական հարձակումներ գործել Մարտի 8-ը Երեւանում մի խումբ աղջիկներ որոշեցին նշել «ֆեմինիստական» երթով՝ պահպանելով այդպիսով օրվա բուն խորհուրդը: «Առավոտում» եւ այլ լրատվամիջոցներում այդ տեղեկատվությունը բուռն արձագանք գտավ՝ անբարոյականներ, գրանտակերներ, Արեւմուտքին կապկողներ եւ այլն: Երեւի ավելի գերադասելի է հարձակվելուց առաջ հասկանալ այդ աղջիկների ուղերձը: Նրանց  «Ամոթ չէ սովորելը» կոչը ոչ մի նշանակետի չի խփում,

Հերթական ստուգայցի արդյունքները. 22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 10 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 70-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի

Մարտի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 94 տրանսպորտային միջոց. 22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 10 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 70-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի, 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության

Կորսված մանկություն Գյումրու տնակային ավաններում. Շիրակ կենտրոն (Ֆոտոռեպորտաժ)

Գյումրու տնակային ավաններում ու նախկին գործարանային հանրակացարանների կիսախարխուլ շինություններում ապրող ընտանիքների և հատկապես երեխաների կյանքը պարզապես անտանելի է: Ամեն քայլափոխի կարող ենք ականատես լինել, թե ինչպես են հարյուրավոր ընտանիքների երեխաներ տառապում անգամ թերսնվածությունից:  www.shirakcentre.org

Թե ինչու պաշտոնական Երեւանը ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատանը բացված սգո մատյանում գրառում չի կատարել

Էդվարդ Նալբանդյան, Իվան Մրկիչ, Սերբիայի ԱԳ նախարար, Ուկրաինայի իրադարձություններ, սգո մատյան Ուկրաինայի դեսպանատանը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցելել է ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկը (Ֆոտոշարք)

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կիրակի օրը ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերկացից առաջ անակնկալ այցելել է ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկը: Նախարարը նախ հետևել է վերկացի ընթացքին, այնուհետև զինվորների նախաճաշին: Մասնակցել է և ստուգել կիրակնօրյա հատուկ օրակարգը, զինվորների հանգստի, զրույցների թեմաներին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Նախարարը զրուցել է անձնակազմի

«Դեմ առ դեմ». Թեւան Պողոսյան եւ Հովհաննես Մարգարյան

Մարտի 10-ին, ժամը 18.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք ԱԺ պատգամավորներ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանի եւ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի բանավեճը: Թեման՝ ի՞նչ պետք է նախատեսեն ձեռնարկվելիք սահմանադրական փոփոխությունները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր

Ինչու է մարդն ապրում աշխարհում տեքստ՝ մանիֆեստային

Մարդն ապրում է աշխարհում ստեղծագործական աշխատանք անելու համար: Ինչու աշխատանք: Որովհետև դա միշտ չէ՝ որ հաճելի է: Դա մեծ եռանդ է պահանջում: Ինչու ստեղծագործական. որովհետև դա է, որ հաճույք է դարձնում կյանքը և աշխատանքը: Ինչ է նշանակում ստեղծագործական: Գործունեություն, որը ստեղծում է նորը՝ որ մինչ այդ չկար, և այդ նորը լավն է: Ինչ է աշխատանքը:

ԿԲ-ն մի կողմից տարածում է հայտարարություն կուտակային վճարների հաշվարկը կատարելու պարտավորության մասին, մյուս կողմից նույն խնդրին վերաբերվող հարցմանը պատասխանում, թե այն գտնվում է ՊԵԿ լիազորությունների շրջանակներում

Ս.թ. մարտի 6-ին հրապարակել էինք ՊԵԿ, ԿԲ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի կողմից կուտակային կենսաթոշակների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կատարված հայտարարությունների հիման վրա վերջիններիս ուղղված գրավոր հարցման` ՊԵԿ-ից ստացված պատասխանի բովանդակությունն ու մեր դիտարկումներն այդ մասին: Հիշեցնենք, որ այս մարմինները (հետագայում նաև ՀՀ Ֆինանսների նախարարությունը) հանդես էին եկել պարտադիր կուտակային վճարների մասին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության մասնակիցներին

Մարտի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Հանդիպման սկզբում Հայաստանի Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը Վեհափառ Հայրապետին

Վերսկսվել է ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակցի կողմից ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քրգործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում վերսկսվել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին աշխատակից Ա. Մ.-ի կողմից յուրացման եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշեցնենք, որ հարկադիր կատարող Ա. Մ.-ն 2013թ. ընթացքում իր

Երիտասարդ ՀՀԿ-ականները ծանոթանում են քաղաքական կառավարման ու կուսակցական ռազմավարության սկզբունքներին

Մարտի 7-9-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և <<Կոնրադ Ադենաուեր>> գերմանական քաղաքական հիմնադրամը Ծաղկաձորում կազմակերպել էին «Քաղաքական կառավարում և կուսակցական ռազմավարություն» խորագրով ծրագիր: Ծրագրին մասնակցում էին 30 երիտասարդ ՀՀԿ-ական Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից: Դասախոսում և իրենց փորձը երիտասարդներին էին ներկայացնում հմուտ փորձագետներ: Ծրագրի շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներն էին քաղաքական և կուսակցական կառավարում, քաղաքական PR, իմիջմեյքինգ, կուսակցական ռազմավարություն,

Հոգեբուժության ոլորտում նոր ծրագրեր կմշակվեն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոն կատարած այցի ընթացքում հոգեբուժության ամբիոնում զրույցի բռնվելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողների հետ, խորհուրդ տվեց ընտրել հոգեբույժի մասնագիտություն` նշելով, որ ոլորտում երիտասարդ, առաջադեմ մտածելակերպով երիտասարդ մասնագետներ են անհրաժեշտ` ծառայությունը նոր հիմքերի վրա դնելու համար։ Ավելացրեց, որ աշխարհում տարեցտարի ավելի է կարևորվում

Խոշոր հրդեհ Ավան-Առինջում

Մարտի 10-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 2/4 շենքի 7-րդ հարկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Հաստատել է հրդեհի բարդության թիվ  «1-բիս» աստիճան: Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.34-ին,

Հանրապետության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Հենրիխ Մխիթարյանի թիմը պոկվեց «Բայերից»» ու «Շալկեից»

Դորտմունդի «Բորուսիան» աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից: Այսօր Յուրգեն Կլոպի ղեկավարած թիմը վերջին վեց հանդպումներում հինգերորդ հաղթանակը տարավ՝ մրցակցի դաշտում 1:0 հաղթելով «Ֆրայբուրգին»: Այս հաղթանակից հետո «Բորուսիան» ավելի ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում՝ պոկվելով հիմնական մրցակիցներ «Բայերից» եւ «Շալկեից»: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղաց 93 րոպե եւ միաին ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին փոխարինվեց:

ՀՅԴ անդամը հաղթեց ՀՀԿ-ական գյուղապետին, դպրոցի ուսուցիչը՝ տնօրենին

Ընտրությունների  վերաբերյալ բողոքներ չկան Մարտի 9-ին Տավուշի մարզի Խաչաղբյուր, Աղավնավանք, Հովք, Զորական, Դեբեդավան համայքներում կայացան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ:  Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացված նախնական տվյալներով՝ Հովքի  գործող համայնքապետ, 1996թ.-ից համայնքը ղեկավարող, ՀՀԿ անդամ Յուրիկ Ցուգունյանը ստացել է 99, իսկ Հովքի դպրոցի ուսուցիչ, ՀՅԴ անդամ Գրիգոր Գեւորգյանը՝ 125 քվե, 7 քվեաթերթիկ

Մագնուս Կարլսենը հաղթեց Գրիգոր-Սեւակ Մխիթարյանին

Բրազիլիայի Կաշիաս-դու-Սուլ քաղաքում ընթացող կայծակնային շախմատի «Festa da Uva» փառատոնի 7-րդ տուրում առաջատարը՝ բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, պարտվեց մինչ այդ երկրորդ տեղում ընթացող աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին՝ առաջին հորիզոնականը զիջելով նրան եւ ինքը նահանջելով 3-րդ հորիզոնական: Սակայն հաջորդ իսկ տուրում առավելության հասնելով սերբ Դրագան Ստամենկովիչի նկատմամբ՝ Մխիթարյանը բարձրացավ երկրորդ հորիզոնական: Վաղը եզրափակիչ տուրի օրն է:

«Ես ուզում էի լաց լինել: Դա սարսափելի է». Խոդորկովկին՝ Մայդանում

«ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին մարտի 8-ին Կիեւ է ժամանալ: Նա եղել է Մայդանում, խոսել այնտեղ հավաքվածների հետ, իսկ այսօր նա ելույթ է ունեցել քաղաքի կենտրոնական հրապարակի բեմից: Իր ելույթում Խոդորկովսկին գնահատականներ է տվել Մայդանում կատարվածի եւ Ուկրաինայի ճգնաժամի ժամանակ Ռուսական իշխանությունների վարած քաղաքականության մասին. «Ես ուզում էի լաց լինել: Դա սարսափելի է: Դա իմ

Մարզասերներն այսօր տեսան գրեթե ամեն բան

Այսօր «Դինամո» մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: Հետեւելով մարտերին՝ տպավորությունն այնպիսին էր, որ երիտասարդները որակական առումով գերազանցում են մեծահասակներին, որոնք հանրապետության չեմպիոններին որոշեցին օրեր առաջ: Այսօր հանդիսատեսը ականատես եղավ գրեթե ամեն ինչի, ինչ հնարավոր է բռնցքամարտում. հավասար ու անհաշտ պայքարի, կողմերից մեկի բացահայտ առավելության, նոկդաունի, մարտի կեսից մարտավկաների՝ պայքարը չշարունակելու որոշման, բժշկի

Իշխող ՀՀԿ-ն կրկին հաղթեց ընդդիմությանը

Այսօր հանրապետության 53 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: 40 համայնքներում համայնքի ղեկավարի ընտրություններ էին, 43 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: Առաջադրվել էին համայնքի ղեկավարի 93 թեկնածու, որոնցից 28-ը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նախընտրական տարբեր փուլերում: Միայն մեկ թեկնածուի գրանցումն է մերժվել` փաստաթղթերի ոչ լիարժեք ներկայացման եւ ընտրագրավը չվճարելու հիմքով: Ավագանու անդամի համար առաջադրվել է 329

Ուկրաինայի վարչապետը պատրաստվում է Ղրիմի հարցը քննարկել ԱՄՆ-ում. Azatutyun.am

«Ազատություն». Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը շաբաթ օրը հայտարարել է, որ այս շաբաթ գնալու է Վաշինգտոն` Ռուսաստանի հետ Ղրիմի շուրջ ծագած հակամարտությունը քննարկելու համար: Այսօր ավելի վաղ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ ռուսական ուժերը գրավել են Ղրիմի արևելյան սահմանապահ ուղեկալներից մեկը: Այդպիսով, ըստ ուկրաինացի սահմանապահների, ռուսներն այժմ վերահսկում են Ղրիմի 11 սահմանապահ ուղեկալներ: Ղրիմի ռուսամետ

Մովսես Շահվերդյան. «Ռուսներին պատերազմով չես վախեցնի»

Ներկայիս աշխարահաքաղաքական գործընթացներն, ըստ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահեվրդյանի, 300 տարի առաջ սկսված իրադարձությունների տրամաբանական շարունակությունն են` երբ Պյոտր Մեծը Բալթիկ ծովով պատուհան բացեց դեպի Եվրոպա, եւ Ռուսաստանը փորձեց մտնել եվրոպական իրադարձությունների հորձանուտ ու իր խոսքն ասել ու հանդիպեցին անգլոսաքսերի լուրջ դիմադրությանը: Վերջիններիս դերում, այսօր, ըստ մեր զրուցակցի, ԱՄՆ-ն է` իր համակաիր եվրոպական

Վեճ, հայհոյանք ու սպառնալիքներ` Արարատի և Լոռու համայնքներում. Pastinfo.am

Լոռու մարզի Դարպաս գյուղում գյուղապետի տեղակալն ընտրական տեղամասի բակում ճշտում է ընտրության եկած մարդկանց  ցուցակները, իսկ գյուղապետի վստահված անձինք ցուցակագրված մարդկանց բերում են ընտրության: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներից: Տվյալ տեղամասի դիտորդի խոսքով` «տպավորություն կա, որ նրանց ուղղորդում են վստահված անձինք և գործող գյուղապետի տեղակալը` դրսում ճշտելով

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031