Օրվա լրահոսը
Տիգրան Խզմալյանը` մկների ժողովի ու Թուրքիա մեկնած Պուտինի մասին (Տեսանյութ)
Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի դիտարկմամբ, խորհրդանշական է, որ մինչ Հայաստանի խորհրդարանը քննարկում է ԵՏՄ-ի` Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, Թուրքիա է մեկնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մինչ Ազգային ժողով կոչված մկների ժողովը Հայաստանի անկախությունն է վաճառում 30 արծաթով, ընկեր Պուտինը, որը երազում է վերականգնել Խորհրդային միությունը, գտնվում է Թուրքիայում: Դա ճակատագրական հեգնանք է: Ուղիղ մեկ տարի առաջ
«Մանտրաներ» ԱԺ-ում` ԵՏՄ անդամակցության թեմայով
ՀՀ ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցի վերաբերյալ թեժ քննարկումներ են ընթանում: Զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը փորձում է ամեն գնով հավաստիացնել, որ ԵՏՄ-ին անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում ՀՀ-ի առաջ, մինչդեռ պատգամավորներից շատերը մտահոգություններ են հայտնում այս առումով: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը
Արարատ Զուրաբյան. «Իշխանությունը խաղում է խորհրդարանական ուժերի հետ»
Փորձելով ստեղծել փոխզիջման մթնոլորտ
ՀՅԴ-ն բացահայտել է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել 94 թվականից. ստորագրել է Տեր-Պետրոսյանը
Այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ձեռքին մի պայմանագիր կա՝ կնքված Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի միջեւ դեռեւս 1994-ին: Պայմանագիրը կոչվում է Տնտեսական միության ստեղծման մասին: Այդ պայմանագրում խոսք կա Մաքսային միության մասին, ԵՏՄ պայմանագրի բոլոր դրույթների մասին: Ընդ որում, ըստ Արմեն Ռուստամյանի, Հայաստանն այդ պայմանագրով ավելի լուրջ պարտավորություններ է ստանձնել: «Այդ փաստաթուղթը իմ ձեռքում է, մենք
Ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի ուժեղացումը այսուհետ նույնպես լինելու է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական կետերից մեկը
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 28–ին մոսկովյան Պրեզիդենդ-հոթելում տեղի ունեցավ «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» միջազգային ֆորումը Միջոցառումը համատեղ կազմակերպել էին «Արդար աշխարհ» ինստիտուտը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ընկերակցությունը, Կրոնի և կրոնական հանդուրժողության ուսումնասիրության կենտրոնը (Բելգրադ), ՌԴ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտը և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը: Դրա աշխատանքներին մասնակցեցին ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ, գիտնականներ և փորձագետներ,
Խորհրդարանը դեմ քվեարկեց ոչ իշխանական խմբակցությունների` «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները» նախագծին
Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ն դեմ քվեարկեց ՀՀ ԱԺ ոչ իշխանական ուժերի կողմից առաջարկվող «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները» նախագծին: Դրան «կողմ» քվեարկեց 54 պատգամավոր, «դեմ»՝ 59, «ձեռնպահ»՝ 4: Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացրած փոփոխությունների նախագծի սկզբունքային կետերից էր ընտրական մեծամասնական համակարգից հարյուր տոկոս համամասնականի անցումը: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարային ռեպորտաժ՝ բարեգործական ձեռնարկի առօրյայից. «Շիրակ կենտրոն»
Գյումրու տնակային ավանների, սոցիալապես անապահով ընտանիքներին, «Շիրակ կենտրոնը»՝ «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում, շարունակում է վառելափայտ բաժանել: Արդեն իսկ 150 ընտանիքների տրամադրվել է վառելափայտ: Ավելացնենք, որ այս պահին «Շիրակ կենտրոնն» ունի միջոցներ և պահեստավորված վառելափայտ առաջիկա 8-10 օրերի համար, սակայն ակնկալվում է, որ նախաձեռնությանը կմիանան ու կաջակցեն նոր մարդիկ և կազմակերպություններ, ինչի շնորհիվ հնարավոր
Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/: Շփման
Սուրեն Կարայան. «Եթե թվարկեմ ԵՏՄ-ին միանալուց հետո թանկացող ապրանքները, կես ժամը չի հերիքի»
ՀՀ ԱԺ-ն հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքների ընթացքում շարունակում է քննարկել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցը: Պատգամավորները մի շարք մտահոգություններ հայտնեցին, օրինակ` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե 44 հարց ունի զեկուցողին` ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին: Փոխնախարարն ամեն կերպ փորձում էր համոզել, թե ԵՏՄ-ին անդամակցելուց
Հարժիսից Շինուհայր հատվածում ճանապարհը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:25-ի դրությամբ, Թալինի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է: Գորիսի տարածաշրջանի Մ2 միջպետական ավտոճանապարհի 220-226 կմ-ում՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածում, սաստիկ բուք է սկսվել, անբավարար տեսանելիության պատճառով ճանապարհը դժվարանցանելի է: Բուք է
Հայաստանում կստեղծվի սոցիալական ոլորտի տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդունել է «Այ Բի Էմ» ընկերության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլևին՝ Հայաստանի սոցիալական ոլորտում եզակի կարողությունների ստեղծմանն ուղղված երկարաժամկետ համագործակցության հաստատման առիթով։ Որպես համագործակցության մեկնարկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և Կիրիլ Կորնիլևը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի կողմերը
Միջազգային կառույցները Ալիևի հույսերը չեն արդարացնում. «Ազատություն» ռադիոկայան
Բացառիկ հարցազրույց, որի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի սպառնում պատերազմով: Սակայն նա սովորականի պես մեղադրում է Հայաստանին ՄԱԿ-ի չորս բանաձևերն անտեսելու մեջ: «Ռոսիա 24» ռուսաստանյան հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հիմնականում խոսել է ռուս – ադրբեջանական հարաբերություններից, Ադրբեջանի տնտեսությունից, Եվրոպական օլիմպիական խաղերից և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: Լրագրողի հարցին, թե որքանո՞վ է Ադրբեջանին հաջողվել մոտենալ
Քննարկվել են հայ-ֆրանսիական բարեկամական կապերի սերտացման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Վարչապետը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ և համոզմունք հայտնել, որ իր գործունեությամբ դիվանագետը կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների էլ ավելի խորացմանը և սերտացմանը: Դեսպան Շարպանտիեն նշել է, որ Ֆրանսիայի բարեկամ երկրում դեսպանի պաշտոնի ստանձնումն իր
Արեւ Սամուելյանը՝ լավաշի հայտի մասին. «Գերազանցիկի արդյունք ենք ցուցաբերել» (տեսանյութ)
Լավաշի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկվելու համար վեցից վեցը դրական կարծիք է հայտնել
ՆԱՏՕ-ի օրակարգն ու ԼՂՀ հարցը. Ինչու է ՆԱՏՕ-ն իրեն հեռու պահում ԼՂՀ հակամարտությանը միջամտելուց
Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ ԱԺ պատվիրակության նախագահ Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանն ամփոփեցին նոյեմբերի 21-24-ը Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքները: Կորյուն Նահապետյանը վստահեցրեց, որ հայկական կողմը շատ ակտիվ է եղել, առանձին զեկույցների եւ բանաձեւերի վերաբերյալ հայտնել են իրենց դիրքորոշումը: Կորյուն Նահապետյանի խոսքերով՝ «Մեր հարցադրումների կապակցությամբ եղել է դրական արձագանք, համաձայնել
ՀՔԾ. մեծ մետաղական բանալիով և մետաղական ամբարձիչով ծեծել են եղբայրներ Եղիշե Մ.-ին և Արթուր Մ.-ին
2014 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկանը և նրա եղբայրը Երևան- Երասխ ավտոմայրուղու աջ կողմում տեղադրված վագոն-տնակի դիմաց անձնական փոխհարաբերությունների շուրջ առաջացած վեճի ընթացքում արհեստագործական մեծ մետաղական բանալիով և մետաղական ամբարձիչով ծեծել են եղբայրներ Եղիշե Մ.-ին և Արթուր Մ.-ին: Վիճաբանության ընթացքում
Հատուկ քննչական ծառայությունը դեռեւս չի առանձնացրել Մարտի 1-ին սպանվածների վերաբերյալ մասերը. «Չորրորդ իշխանություն»
Նշենք, որ մեր հարցմամբ ՀՔԾ-ից խնդրել էինք հայտնել, թե արդյոք սպանությունների գործերն արդեն առանձնացվել են, եթե այո՝ Մարտի 1-ի զոհերից ում վերաբերյալ քրեական գործը որ քննիչի վարույթում է գտնվում, նաեւ խնդրել էինք հայտնել այդ քննիչների անունները։
Գալուստ Սահակյանը` Զարուհի Փոստանջյանի մասին. «Էս արդեն բեսպրեդելն է, ուրախացեք»
Ինչպես տեղեկացրել ենք ՀՀ ԱԺ-ն հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքների ընթացքում քննարկում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցը: Մինչ այս թեմայով ԱԺ-ում քննարկում էր տեղի ունենում, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ նիստերի դահլիճում բաժանում էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի պատրաստած թռուցիկները` ընդդեմ ԵՏՄ անդամակցության: Գալուստ Սահակյանը
Մայրության նպաստի նոր նախագիծը չարաշահումների վերջը կդնի՞ (Տեսանյութ)
Գործատուներին ձեռք չի տալիս հղի կանանց հետ հանցավոր համաձայնության գան, քանի որ գումարները մեծ չեն
Վարդան Բոստանջյան. «Այս իրավիճակից օգտվեցին սպեկուլյացիայով զբաղվողները». «Չորրորդ իշխանություն»
Եթե դրամի արժեզրկումն այդքան դրական երեւույթ է, էլ ինչո՞ւ են կանխում, ավելին, ինչո՞ւ ավելի վաղուց իրենք չնախաձեռնեցին, էլ ինչո՞ւ էին սպասում ցնցումներին։
ՀՀԿ պատգամավորը ակտիվիստին՝ «Քեզ նենց կապտակեի» (Տեսանյութ)
Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի դիմաց «Ո՛չ պարտադրող СССР մաքսային միությանը» պաստառով տասնյակ քաղաքացիներ ԱԺ մտնող պատգամավորներից այսօր պահանջում էին դեմ քվեարկել ԵՏՄ-ի՝ Հայաստանի անդամակցության մասին պայմանագրին: ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանին ԱԺ մուտքի մոտ բռնացրած ակտիվիստները նախազգուշացրին՝ «Եթե կողմ քվեարկեք, ուրեմն դավաճան եք»: Ի պատասխան պարոն Կարախանյանը բարկացավ եւ ասաց. «Նենց կապտակեի քեզ: Դու գիտե՞ս
ԱԺ-ում ծննդյան տոն է. հոբելյարները` Արտաշես Գեղամյան, Թևան Պողոսյան
Մինչ այսօր ՀՀ ԱԺ-ն կշարունակեր ՀՀ ԱԺ-ն հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստերի դահլիճում աղմուկ նկատեց ու ասաց. «Կարո՞ղ է ծննդյան օրվա առթիվ է այս ոգևորությունը»: Պարզվում է`այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի ծննդյան օրն է: Նրանք շնորհավորանքներ ստացավ: Բայց աղմուկը շարունակվում էր: Գալուստ
Խաղատանը հարձակվել էր աշխատակիցների վրա եւ հափշտակել գումարը
Ուկրաինայում ցմահ ազատազրկված հայի գործով փաստաբանը բողոք է բերել
Արամ Սաֆարյան. « ՌԴ-ի հետ միասին, գուցե նաև առանձին պիտի շարունակենք կամուրջների ակտիվ որոնումը Արեւմուտքի հետ». «Իրատես de facto»
Անկախ՝ մենք փոքր ենք, թե մեծ, մեր ջանքերը համեստ են, թե գործուն, դա պիտի անենք, այլապես մեր երկրում խարխլվելու է հայկական պետականությունը:
Դիլիջանցի «բնապահպանը» հրազենով վիրավորել է 12 սոճի հատած երեւանցուն
Արամ Խաչատրյանին սպառնում է 3-7 տարի ազատազրկում
Ղազախստանն ու Բելառուսը մտածում են որքան հնարավոր է՝ շատ բան պոկեն ՌԴ-ից. Վահրամ Բաղդասարյան. 1in.am
ԵՏՄ-ի հետ կապված մտավախությունը ոչ թե այն է, որ մենք միացանք այդ կառույցին, այլ այն, թե ինչպես կարող ենք մեր տնտեսական քաղաքականությունը վարել այնպես, որ այս իրավիճակում կարողանանք օգուտներ քաղել: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ-ն կկարողանա՞ տնտեսական շահ քաղել ԵՏՄ-ից՝ հաշվի առնելով, որ այդ
Արտակ Քյուրումյան. «Փոխարժեքի բարձրացումը հարաբերականորեն մի քանի դրական ազդեցություն կունենա». «168 ժամ»
Բայց կլինեն նաև բացասականները, դժվար է ասել, թե որն ավելի մեծ կլինի։
«Սինքրոն» հեղափոխություն
Սինքրոն լողում եւ ջրացատկում նոր դարաշրջան է սկսվում: 2015 թվականին Կազանում կայանալիք աշխարհի առաջնությունում այս մարզաձեւերի պատմության մեջ առաջին անգամ կմրցեն խառը զույգեր կին եւ տղամարդ: Երկսեռ զույգերը սինքրոն լողում մեդալներ կվիճարկեն տեխնիկական եւ կամավոր ծրագրերում, իսկ ջրացատկում՝ 3 մետր ոստնակացատկում եւ 10 մետր աշտարակացատկում: Նոր մարզաձեւերն առայժմ թեստային կարգավիճակ ունեն, սակայն մեծ է հավանականությունը,
Լիդիան ինթերնեյշնլը ստացել է Ամուլսարի ոսկու ծրագրի հանքարդյունահանման թույլտվությունը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը Լիդիան ինթերնեյշնլի հայաստանյան դուստր ընկերությանը՝ Գեոթիմ ՓԲԸ-ին հատկացրել է Ամուլսարի ոսկու ծրագրի հանքարդյունահանմանթույլտվությունը: Սա թույլտվությունների տրամադրման վերջին փուլն էր, որը ընկերությանը իրավունք է ընձեռում իրականացնել Ամուլսարի ծրագիրը Տեխնիկատնտեսական հիմնավորման ցուցանիշների համապատասխան: Թույլտվությունը ներառում է. ա) ծրագրի բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ջարդիչ կայանը, փոխակրիչը, կույտային տարրալվացման հրապարակը, բ) հանքարդյունահանման թույլտվություն բացահանքերի համար,
Նոյեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 432 երեխա` 233 տղա և 199 աղջիկ
Նոյեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 40037 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4498 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 886 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Նոյեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 409 երեխա` 230 տղա


















































