Օրվա լրահոսը
Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 37 է, Ռուսաստանում` 27, Ղազախստանում` 29
Թրանսփարանսի ինթերնեյշնլի կոռուպցիայի ընկալման համաթվի 2014թ. տվյալների համաձայն` Հայաստանը զբաղեցնում է 94-99-րդ տեղերը` 37 նիշով` բարելավելով կոռուպցիայի ընկալման համաթվի մեկ նիշով: Մանրամասները՝ ավելի ուշ
Գալուստ Սահակյան. «Բողոքի ալիքի հետ մի քիչ զգույշ եղեք, դա թողեք Փաշինյանին»
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վերջին օրերի գնաճային ճնշումները կապեց Ամանորի հետ. «Հենց Նոր տարվա օրերն է գալիս, աշխարհի տարբեր երկրներում դեպի էժանացում է գնում, որովհետև շրջանառությունն է մեծանում, իսկ Հայաստանում թանկացումներ են գնում, որովհետև շրջանառությունը շատ փոքր է լինում»: Ըստ պարոն Սահակյանի, այս թանկացումներից հարուստները չեն շահում. «Ավելի շատ դա կապված
Ջազի եւ Գյումրիի ջազ լսողների մասին
Սեւամորթ ստրուկների թախծոտ երգերի եւ անգլիական ժողովրդական մեղեդիների փոխազդեցությամբ ստեղծված ջազն անցել է ձեւավորման բարդ ուղի: Ջազի օրրանը Նյու Օռլեանն է, որտեղ 1917 թվականին «Օրիջինալ Դիքսիլենդ Ջազ-Բենդ» խումբը թողարկել է առաջին ձայնապնակը, իսկ հետագա զարգացումը կապված է Սենտ Լուիսի, Կանզաս Սիթիի, ապա` Չիկագոյի, Նյու Յորքի գիշերային պանդոկներում ու տոնավաճառներում հանդես եկող բազմաթիվ «ջազ-բենդերի» գործունեության հետ։
Հայը եւ հոգեւորը. Հանուն ինչի զոհվել
Հայերն են մեռնում հանուն հավատքի: Եղեռնի ողբերգից Կաթիլ առ կաթիլ դուրս մղել իր միջից ստրուկին… Անտոն Չեխով Չափազանց դժվար է գրել ցեղասպանության մասին: Դա կարողանում են անել միայն փոքրաքանակ մարդիկ: Բայց երբեմն, թեկուզ կարճ, անհրաժեշտ է: Ցեղասպանությունը նաև պարտություն է: Եթե լինեինք նախապատրաստված, կազմակերպված, ավելի լավ արդյունքով դուրս կգայինք այդ փորձությունից: Եթե… Բայց
Դե եթե ժողովրդի ուզելով է՝ բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը վերացրեք. «Չորրորդ իշխանություն»
«Ժողովուրդը» գուցե իսկապես էլ շահագրգռված չէ՝ մեծամասնական թեկնածուները ասֆալտ-բան են փռում, փող-մող են բաժանում եւ այլն, բայց դա ի՞նչ կապ ունի։
Ոսպը, ոլոռը, հավի բուդը, տավարի մսի պահածոն, խտացրած կաթը, եգիպտացորենի բուսական յուղը, ծխախոտը, թեյը, օծանելիքը կթանկանան. «Հայոց աշխարհ»
Ի տարբերություն Կենտրոնական բանկի, կառավարության գնահատականները ԵՏՄ անդամագրումից ակնկալվող գնաճային սպասումների վերաբերյալ մի փոքր ավելի հոռետեսական են։ Մինչ գների կայունությունը երաշխավորող կառույցը առավելագույն գնաճի հավանականությունը գնահատում է 0,4 տոկոս, կառավարությունը կանխատեսում է, որ այն կարող է հասնել մինչեւ 0,6 տոկոսի։ Խոսքը ներմուծվող այն ապրանքների թանկացումների մասին է, որոնց համար Եվրասիական տնտեսական միության անդամագրման գործընթացում արտոնյալ
Վրացական խցանված մեքենաները դուրս են բերվել ճանապարհի բանուկ հատվածից
Աշոցք-Գյումրի ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Բանկերից ու տարադրամի փոխանակման կետերից շատերը հրաժարվում են դոլար վաճառել. «Չորրորդ իշխանություն»
Վերջին հաշվով՝ եթե Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու փոխարեն Եվրամիության հետ «ասոցացվեր», միեւնույն է՝ Ռուսաստանի տնտեսական կոլապսը Հայաստանի վրա նույն կերպ էր ազդելու։
Ի պատասխան հայրիկյանական հայոհոյախոսության ու խզմալյանական անհանդուրժողականության. «Հայոց աշխարհ»
Գիտակցելով, որ ԵՏՄ անդամակցումը, իրոք, անշրջելի գործընթաց է, արեւմտամոլները ձեռքները գցել են փրփուրներին, ինչպես պատգամավորներից մեկը նկատեց, դիմում են «պլանկայից» ցածր քայլերի՝ վիրավորելով, պիտակավորելով ԵՏՄ պայմանագրի կողմնակիցներին: Բացի իրենից ու խզմալյաններից, մյուս բոլորին ԿԳԲ-ի գործակալներ անվանելուց հետո, քրիստոնեական արժեքներ «դավանող» Հայրիկյանն իր տարածած թռուցիկներում «ցիտել» էր Աստվածաշնչից ու խոսքը կտրելով բուն տրամաբանությունից՝ իր գաղափարական հակառակորդներին
Տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ օրերս ՀՀ քննչական կոմիտեի կողմից կալանավորվել է ՀՀ պաշտպանության նախարարության խոշոր մատակարարներից մեկը՝ գործարար Աշոտ Սարգսյանը։ Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը գրել էր՝ Աշոտ Սարգսյանը ՊՆ-ին ապահովել է վիդեոկոնֆերանս սրահների տեխնիկայով։ Մատակարարելուց հետո պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աշոտ Սարգսյանը հանդիսանում է «ԱՍ-Թեչ անվտանգության
ԱՄՆ Կոնգրեսում նշվել է Արցախի անկախության 23-րդ տարեդարձը
Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 2-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսում առանձին հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի անդամներ Լինդա Սանչեսի, Ադամ Շիֆի, Դեվիդ Սիսիլինի և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Արցախին վերաբերող հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար, ինչպես նաև ներկայացրել
Բանաստեղծությունները սեր ունեն, սեռ ունեն, ունեն ընտանիք
Վաչե Պետրոսյանի հիշատակին «Գրական տանիք չունեցողների պոեզիան» շարքից «Լավի կամ վատի խնդիր չունեն Վաչե Պետրոսյանի ստեղծագործությունները, դրանք անցել են բանաստեղծության բանաստեղծականացման սահմանը ու գոյացել ճշմարիտ ծննդաբերությամբ եւ հանգույն: Իրենց բնազանցումի պատրանքում դրանք չեն խճողվել հաճախ արտաքուստ մանվածապատ թվացող ձեւերի մեջ, թորած չեն, սեռ ունեն, սեր ունեն, ունեն ընտանիք, ընկերներ եւ ազգություն, ավելին՝ հայրենիք ունեն դրանք:
Ինչ այլընտրանք ուներ Հայաստանը ԵՏՄ չգնալու մասով. «Ժողովուրդ»
Քանի որ ՀՀ գործող իշխանության ջանքերով մեր երկրում ապրանքների մեծ մասը ներկրվում է, այլ ոչ արտադրվում տեղում, ուստի ներքին շուկան ինքնաբավ չէ, դրա համար էլ արտարժույթի՝ հատկապես դոլարի ցանկացած ցատկ իր անդառնալի հետեւանքներն է թողնում մեր տնտեսության վրա՝ ուղիղ հասնելով ՀՀ քաղաքացիների գրպանին։ Եվ այս իրավիճակում արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ ԵՏՄ անդամագրմամբ առաջիկայում
Ինչո՞ւ էին Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու որոշման նախագիծ ներկայացնում ԱԺ՝ միեւնույն է այն չէր անցնելու .«Հայկական ժամանակ»
Երեկ խորհրդարանում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ներկայացրած «Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» որոշման նախագիծը, որը, սակայն, չընդունվեց՝ 54 «կողմ», 59 «դեմ», 4 «ձեռնպահ» հարաբերակցությամբ։ Ի դեպ, եռյակի շատ ներկայացուցիչներ ու եռյակամերձ լրատվամիջոցներ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած իմպիչմենտի ժամանակ պնդում էին, որ չեն միանում, քանի որ միեւնույն է գիտեն, որ այդ նախաձեռնությունը չի հաջողելու։ Երեկ
Խոդորկովսկին քաղաքական մեծ սխալ է որակում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. «Ազատություն» ռադիոկայան
Ռուսաստանյան ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ համարում է քաղաքական մեծ սխալ։ Պատժամիջոցները չպետք է անդրադառնան ռուս ժողովրդի վրա, հայտարարել է նա։ Ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում, Խոդորկովսկին ասել է՝ համաձայն է, որ պատժամիջոցները զսպում են Կրեմլի ագրեսիվ վարքը, բայց և կարծում է, որ դրանք թողնում են կարճաժամկետ ազդեցություն։ Նաիրա Բուլղադարյան
Երբ նույն «ուղտը ՀԱԿ-ի դռանն է չոքել», Արամ Մանուկյանը հիշել է, որ ԱԺ պատգամավորը հայ ժողովրդի ընտրյալն է. «Հրապարակ»
Երբ ինքն է ԱԺ-ի մոտ պիկետ անում, ու իր համակիրները ՀՀԿ պատգամավորներին ինչ սրտները տալիս՝ ասում են, արդարացի է, դրանից հայ ժողովուրդը չպետք է վիրավորվի կամ իրեն վատ զգա։
Մալաթիայի շուկայում դոլարը երեկ կարելի էր գնել կեսօրին 470 դրամով, իսկ օրվա վերջին գինը հասավ 500 դրամի. «Հայկական ժամանակ»
Այն, ինչ երեկ կատարվում էր Հայաստանի ֆինասական շուկայում, այլ կերպ, քան լիակատար բեսպրեդել՝ անվանել հնարավոր չէ։ Բեսպրեդել, որը հաստատել էր ՀՀ կենտրոնական բանկը եւ որում կամա թե ակամա ներգրավվել էին Հայաստանի բոլոր բանկերն ու փոխանակման կետերը։ Բանկերում մեկ դոլարը օրվա տարբեր ժամերի գնվում էր 435-437 դրամով եւ իբր վաճառվում էր 440-450 դրամով։ Չենջերը օրվա երկրորդ
Ազատամարտիկների դաշինքը վճռել է հենց այնպես ընթացող ու ձգձգվող հանրահավաքներին այլեւս չմասնակցել. «Հրապարակ»
Մինչ համաժողովրդական շարժման առաջնորդները կորոշեն Սերժ Սարգսյանի վարչախմբին վերջնագիր ներկայացնելու օրն ու ձեւը, համաժողովրդական շարժմանը միացած ազատամարտիկների դաշինքն արդեն վճռել է հենց այնպես ընթացող ու ձգձգվող հանրահավաքներին այլեւս չմասնակցել։ Երբ կլինի վերջնական որոշում Ազատության հրապարակ գնալու ու տուն չվերադառնալու մասին, այդ ժամանակ էլ իրենք անելիք կունենան այդ պայքարի մեջ։ Երեկ այս մասին հայտարարեց Ազատամարտիկների դաշինքի
Հակածխախոտային քարոզչություն՝ ոչ ավանդական՝ մոդելավորման մեթոդներով
Երիտասարդները սեփական ձեռքերով բացահայտում, ինքնուրույն ու անմիջապես չափում են մի քանի գլանակ ծխելու կամ դրանց երկրորդային ծխի բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա։ ««Տեկտում» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ն հոկտեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ 6 մարզերի երկուական դպրոցների 1500-ից ավելի աշակերտների շրջանում իրականացնում է «Ծխելը՝
Վրացական մեքենաներ են խցանվել
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ գիշերը ժամը 03:30-04:00-ի սահմաններում, Աշոցք- Գյումրի ավտոճանապարհի Քեթիի լեռնանցքում անվադողերի մաշվածության պատճառով վրացական ծանրաքաշ 4 մեքենաներ խցանվել են: Ճանապարհը սպասարկող «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ խցանված մեքենաները դուրս բերելու համար: Աշոցք – Գյումրի ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է: ՀՀ տրանսպորտի և կապի
Հայաստանը վերցրին առանց որևէ կրակոցի. «Ժամանակ»
Եվրասիական տնտեսական միության անդամակցության գլխավոր «փաստարկը» անվտանգությունն է, որը վկայակոչում են և իշխանությունները, և խորհրդարանում ներկայացված, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերը, որոնք ԵՏՄ-ին անդամակցության հարցում աջակցում են իշխանությունների քայլերը: Անվտանգության հարցում մատնանշվում է Ուկրաինայի օրինակը՝ այն իմաստով, որ Հայաստանը նույնպես կունենար նմանօրինակ խնդիրներ ու կորուստներ, ինչպես Ուկրաինան և հետևաբար մեծ ռիսկ էր ԵՏՄ անդամակցությունից հրաժարվելը,
Հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն. Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն: Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Առատ ձյան, սաստիկ քամու և անբավարար տեսանելիության պատճառով Մարտունու կողմից դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են
Անշրջելի երեւույթներ չկան
Մինչեւ 1986-87 թվականները թվում էր, թե Խորհրդային միությունն անշրջելի է: Հետո այնպես «շրջվեց», որ մինչեւ հիմա շատերը ուշքի չեն գալիս եւ կարոտում են այդ համակարգը, որի մեջ կային ինչպես դրական, այնպես էլ բացասական բաներ: Մինչեւ 1997 թվականի աշունն ինձ թվում էր, թե ՀՀՇ-ի իշխանությունն է անշրջելի, եւ հաջորդ նախագահական ընտրությունները կլինեն 2001 թվականին: Սակայն առաջին
Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Դեկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը նվիրված էր առաքելության մեկնարկին։ Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին և գործադիր իշխանության ղեկավար Աբդուլա Աբդուլան, ՆԱՏՕ-ի անդամ և
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով ուսուցչի, բժշկի ու բոլորի թոշակները գոնե մի քիչ բարձրացնի:
Ցեխաշաղախ ու արտագաղթող Գյումրիում ավելացել է ավտոմեքենաների քանակը
Այս մասին օրերս ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշակման հանձնաժողովի անդամների հետ հանդիպելիս հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Շատ հետաքրքիր է, չնայած արտագաղթը շատ մեծ է, բայց ավտոմեքենաների թվաքանակ է ավելացել Գյումրիում: Ես ասեմ՝ Սայաթ-Նովա փողոցի վրա մի խաչմերուկ ունենք, որը մարդաշատ է, մեքենաները շատ են, նույնիսկ խցանումներ են լինում: Ճիշտն ասած
«Խեցգետնի արևադարձը»՝ Արմեն Աշոտյանի մեկնաբանությամբ
Հայաստանի ժամանակակից արվեստների միության «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծն այսօր միավորել էր տարակարծիք արձագանքներ ունեցող՝ շատ երկրներում տարիներ շարունակ արգելված գրականություն համարվող վեպերից մեկը՝ Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձն» ու Հայաստանում՝ ոչ պակաս քննարկվող Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Ներկաները չհիասթափվեցին. քննարկումը միլլերական թեժ ոճով անցավ՝ համեմված նախարարի մեկնաբանություններով ու դիտարկումներով: Գիրքը քննարկելու էին եկել
Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում հայտնաբերված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի
«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից յուրացումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանին եւ կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանին։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Փ.Մարտիրոսյանը, աշխատելով «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»
Ոստիկանապետի հայտարարության մեջ «ճցացող» անգրագիտություն է նկատել
«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, լինելով պետական եւ բյուջետային համակարգի ղեկավար, աշխատավարձ է ստանում ու բաժանում իր աշխատակիցներին պետական բյուջեից, այսինքն` նա մեր վարձու աշխատողն է»,- ոստիկանապետի հայտարարությունից վրդովված հայտարարեց «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Հիշեցնենք, որ ոստիկանապետը վերջերս ասել էր, թե ոստիկանության հիմնական հակառակորդները համարում է կրիմինալ աշխարհին ու հասարակական կազմակերպություններին: «Հասարակության մի
ՀՔԾ-ն կարճել է Վալերի Օսիպյանի դեմ հարուցված քրեական գործը. «Ազատություն»
Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ փոխոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, երբ գործով որպես վկա ներգրավված Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարեց, թե Օսիպյանն իրեն առաջարկել է հանցավոր գործարքի գնալ և համաձայնել, որ որդին իր վրա վերցնի Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության մեղքը: Այս գործում շրջանառվում է


















































